Մայրենի 4-1 դասարան

Մայիսի 6-10

Առաջին շաբաթ
Բլոգումդ բացիր՝ Ելքի ստուգատես 4-րդ դասարան բաժին

Հղումով ծանոթացի՛ր ստուգատեսի նախագծին և կատարի՛ր տրված առաջադրանքները։

Երկուշաբթի
Անհատական բլոգային աշխատանք

Ներկայացրո՛ւ ուսումնական բլոգիդ հղումը։
Ո՞ր թվականից ես սպասարկում բլոգդ։ Ներկայացրո՛ւ բլոգումդ հրապարակված առաջին նյութը՝ հղումը դնելով ներկայացված վերնագրի վրա։
Գրի՛ր, թե բլոգն ինչ բաժիններ ունի։
Բլոգումդ առկա բաժիններից ո՞րն ես ամենքիչն սպասարկում, ինչո՞ւ:
Ո՞ր բաժինն ես ամենից հաճախ սպասարկում։ Կցի՛ր հղումը։
Ո՞ւմ բլոգից (բլոգներից) ես առավել հաճախ օգտվում։ Նշի՛ր պատճառը։Ո՞ւմ բլոգն ես հավանում (եթե այդպիսին կա) նշի՛ր պատճառը:
Ներկայացրո՛ւ ծնողներիցդ մեկի վերաբերմունքը բլոգիդ և բլոգային ուսուցման վերաբերյալ: Այս աշխատանքը կարող ես ներկայացնել ռադիոհարցազրույցի կամ տեսանյութի տեսքով։

Բլոգային հետազոտական աշխատանք

Երեքշաբթի
Լեզվական կարողություններ և հմտություններԳրավոր խոսքին և ստեղծագործական մտածողությանն ուղղված առաջադրանքներ

1․Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։
Կարդա՛ Հ․ Թումանյանի <Անհաղթ աքլորը > հեքիաթը և փորձի՛ր պատմել այն հերոսներից մեկի անունից։

Չորեքշաբթի
Քեզ հետաքրքրող թեմայի շուրջ 3-5 ր․ տևողությամբ փոքրիկ տեսանյութ պատրաստի՛ր և հրապաարակի՛ր։
Առաջարկվող թեմաներ՝

«Իմ նախասիրությունները», «Իմ հոբբին» կամ «Ես․․․ եմ»
«Ընթերցանությունն իմ կյանքում> կամ «Ընթերցում ու առաջարկում եմ ընթերցել», «Իմ գրադարանը»
«Իմ բնակավայրը», «Իմ դպրոցը», կամ «Աշխարհի իմ փոքրիկ անկյունը»

* Այլ թեմաներ սովորողի անհատական ընտրությամբ։

Հինգշաբթի
Տեքստային աշխատանք
Ստուգատեսային նախագծից/ներքևում է տեղադրված/ ընտրի՛ր որևէ տեքստային աշխատանքի տարբերակ և կատարի՛ր առաջադրանքները։ Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել բլոգումդ։

Ուրբաթ
1․Լրացրու ինքնաստուգման այս թերթիկը
2․ Կատարիր առաջին շաբաթվա ամփոփում․ երկուշաբթիից մինչև հինգշաբթի բոլոր աշխատանքները հավաքիր մեկ հղման տակ և հրապարակիր Ելքի ստուգատես 1-ին շաբաթ անունով, լինքն ուղարկիր ինձ։

Ապրիլի 29- մայիսի 3

  • Երկուշաբթի- Ներբեռնի՛ր առաջադրանքը ստորև, պատճենիր բլոգումդ, կատարիր և հղումն ուղարկիր իմ էլ փոստին։
  • Երեքշաբթի Կարդա՛ հեքիաթը և կատարի՛ր առաջադրանքները -«Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա »
  • Հինգշաբթի- Կարդա՛ «Ոսկի և երկաթ» պատմվածքը և կատարի՛ր հանձնարարությունները։
  • Ուրբաթ- Կարդա՛ Սևակի <<Հայաստան>> բանաստեղծությունը , և մասնակցելով խաղ-վիկտորինային, ստուգի՛ր ուշադրությունդ։ Կազմիր հետաքրքիր վիկտորինա խաղ՝ օգտագործելով գիտելիքներդ հայրենագիտությունից և մայրենիի, խաղ-վիկտորինան բաղկացած պետք է լինի նվազագույնը 10 հարցից, իր մեջ ներառի հարցեր այն թեմաներից, որոնցից դու և ընկերներդ ուսումնասիրել եք այս երկու առարկաներից/ օգնող ծրագրեր՝ Google forms, quizizz.com, power point/ տեղադրիր բլոգումդ և ուղարկիր իմ մեյլ հասցեին։

Ապրիլի 22-26

  • ԵրկուշաբթիԹեստ 11, Արձագանքի հետ զվարճալի երկխոսությունների
  • Երեքշաբթի- Քո ընտրությամբ կարդա՛ Աղայանի մանկական պատմվածքներից մեկը և վերապատմիր և ձայնագրիր, տեղադրիր բլոգումդ։
  • Չորեքշաբթի-Լեզվական աշխատանք՝ Ածական, առաջադրանք:

Ընթերցանության օր․ ամփոփում ենք մեր ընթերցածն ու գրի առածը, պատմում ենք ընկերներին, ներկայացնում ենք։ Կարող եք օգտվել նաև իմ բլոգի ուսումնական գրականության բաժնից։

Ապրիլի 15-19

  • Երկուշաբթի — Կարդա՛ Ղ․ Աղայանի «Ցախավլի գաղտնիքը» զրույցը և կատարի՛ր առաջադրանքները։
  • Երեքշաբթի- Սովորել անգիր ենք Ղ․ Աղայանի «Հիշողություն» բանաստեղծությունը և կատարել առաջադրանքները
  • Չորեքշաբթի— Պատրաստվում ենք գիտելիքի ստուգման․ Թեստ 10
    Լրացուցիչ՝ տանը պատարստել Ռադիոնյութ Ղ․ Աղայանի մասին պատմող՝ կենսագրություն և աուդիոընթերցում «Հիշողություն» բանաստեղծությունը
  • Հինշգաբթի — Կարդա՛ Ռոդարիի «Սխալ արձագանք» հեքիաթը և կատարի՛ր առաջադրանքները։ Ստեղծագործական աշխատանք․ Արձագանքի հետ զվարճալի երկխոսություն հորինի՛ր և վերնագրիր այն։
  • Ուրբաթ- Ընթերցանության օր․ ամփոփում ենք մեր ընթերցածն ու գրի առածը, պատմում ենք ընկերներին, ներկայացնում ենք։ Կարող եք օգտվել նաև իմ բլոգի ուսումնական գրականության բաժնից։

Ապրիլի 8-12

  • Երկուշաբթի- «Իմ գիրքը» նախագծի ընթացքից ամփոփումներ, Թեստ 7-ի շուրջ քննարկում, պարզաբանում, հարցերի քննարկում։
    Ուղղաթիռով կարմիր գլխարկ մեթոդի կիրառում․ ընտրում ենք որևէ Թումանյանական հեքիաթ, որևէ պատահական բառ ներմուծել հեքիաթում/կարող ենք բառեր մենք առաջարկել թղթերի վրա գրված/ այնուհետ հեքիաթում ներմուծել այդ հերոսին-կերպարին ու դարձնել գործող անձ։
  • Երեքշաբթի- Հորինուկ հեքիաթների ընթերցում
    Նախադասություն, տեսակները՝ տեսական նյութ
  • Չորեքշաբթի
    Ստեղծագործական երևակայության երկանդամության մեթոդի կիրառում․ բառաշարքեր
    Ընտրում ենք մեկ բառ ա շարքից մեկ բառ բ շարքից և դարձնում ենք բառակապակցություն և ստացվածը դարձնում վերնագիր պատմության համար։

    Ա․լղոզված, համեստ, դաստիարակված, լուսավոր, ծաղկած, լուսավոր
    Բ․ պատուհան, կոկորդիլոս, քաղաք, Մոխրոտիկ, խնձոր, փետուր

Ա․ թմրած, ծաղկած, առյուծաձև, պոչատ, քարոտ, կաղ, լաչառ
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց, նավակ

,,Մեղուն ու մարդը,, պատմվածքի դերային ընթերցում, առաջադրանքների կատարում։

Լրացուցիչ աշխատանք Շաբաթ-կիրակիի համար

Հղումով ծանոթացի՛ր Աղայանի մանկական պատմվածքներին։

Ընթերցի՛ր և առանձնացրո՛ւ քեզ ամենից դուր եկած պատմվածքը։ Ընտրածդ պատմվածքը տեղադրիր բլոգում և պատվածքի շուրջ շուրջ առաջադրանքններ կազմի՛ր ընկերներիդ համար։

Հղումով կարող ես ունկնդրել պատմվածքների աուդիոընթերցումները։

Ապրիլի 1-5

  • Երկուշաբթի- «Իմ ուսումնական գարունը» նախագծային շաբաթվա ամփոփում, ներկայացում
    Պատրաստվում ենք գիտելիքի ստուգման ՝ Թեստ 6
  • Երեքշաբթի«Կարդում ենք Թումանյան» նախագծի ամփոփում, կիսատ թողած աշխատանքների լրացում, Թումանյանական բառարանների ներկայացում
  • Չորեքշաբթի«Ջաննի Ռոդարի» նախագիծ․ կարդալ Ռոդարիի «Հասած երկինք» հեքիաթը, կատարել առաջադրանքները։
  • Հինգշաբթի-Պատրաստվում ենք գիտելիքի ստուգման ՝ Թեստ 7
  • Ուրբաթ- Ընթերցանության օր․ ամփոփում ենք մեր ընթերցածն ու գրի առածը, պատմում ենք ընկերներին, ներկայացնում ենք։ Կարող եք օգտվել նաև իմ բլոգի ուսումնական գրականության բաժնից։

Մարտի 18-22

Թումանյանական խաղ-վիկտորինա, խաղա, ստուգիր ինքդ քեզ։

*Լրացուցիչ- «Իմ գիրքը» նախագիծ․ ընթերցել ձեր ընտրած գիրքը շաբաթ -կիրակի, ամփոփումն ուղարկել

Մարտի 11-15

  • Երկուշաբթի- Ներբեռնի՛ր և կատարի՛ր առաջադրանքները։
  • Երեքշաբթի— Գոյականի հոլովում․ հոլովներ
  • Չորեքշաբթի- Պատրաստվում ենք գիտելիքի ստուգման։ Ներբեռնիր, տեղադրիր բլոգումդ , աշխատիր և ուղարկիր իմ էլ․ հասցեին՝ Թեստ 4
  • Հինգշաբթի- Լեզվական աշխատանք՝ Լեզվական աշխատանք՝ Ը-ի ուղղագրությունը, առաջադրանք, Յ-ի ուղղագրությունը, աջադրանքներ:

Մարտի 4-7

  • Երկուշաբթի- Ստեղծագործի՛ր <Անխելք մարդու խրատները Անբան Հուռուն>, <Անհաղթ աքլորի նամակը Չախչախ թագավորին> վերնագրերով։ Կարող ես նաև ստեղծագործել քո նախընտրած թումանյանական վերնագրի շուրջ։
    Լրացնել՝ Ինքնաստուգում
  • Երեքշաբթի— «Կարդում ենք Թումանյան» նախագիծ․ կարդալ Թումանյանի  «Ոսկու կարասը» հեքիաթը, կատարել առաջադրանքները։
  • Չորեքշաբթի  Պատրաստվում ենք գիտելիքների ստուգման․ թեստ 3
  • Հինգշաբթի- Ծանոթացի՛ր <Ձոն մայրությանը և գեղեցիկին> նախագծին։ Ընտրի՛ր որևէ նախագծային ուղղություն և կատարի՛ր այն։

Փետրվարի 26- մարտի 1

Փետրվարի 19-23

Փետրվարի 12-16

Փետրվարի 5-9

  • Երկուշաբթի «Կարդում ենք Թումանյան» նախագիծ․ ստեղծում ենք Թումանյանական բառարան-ողջ նախագծի ընթացքում Թումանյանի ստեղծագործություններից առանձնացնում ենք բարբառային բառերը-կիրառությունները, փորձում ենք հասկանալ, պարզաբանել։
     Լեզվական աշխատանք՝
  • ԵրեքշաբթիԿարդում ենք Թումանյան» նախագիծ․ կարդալ Թումանյանի «Խոսող ձուկը» հեքիաթի առաջին և երկրորդ հատվածը, կատարել առաջադրանքները։ Չեք մոռանում լրացնել Թումանյանական բառարանը։ Ուշադիր եք լինում՝ բառերը չկրկնվեն։
  • Չորեքշաբթի-Աշխատանք գիրք-տետրով։ Ներբեռնի՛ր առաջադրանք 11-ը, կատարիր, ֆայլը տեղադրիր բլոգումդ/ կամ հենց այդպես/ և հղումն ուղարկիր իմ էլ․ փոստին։ Գիրք-տետրով աշխատողները գտնեն աշխատանքը՝ 35-36-37 էջեր։
    Ներբեռնի՛ր

Հունվարի 29-Փետրվարի 2

  • Երկուշաբթի- Ամփոփում ենք Հունվարյան ստուգատեսային ճամբարը՝ մի քանի նախադասությամբ, լսում ենք իրար, գրանցում առավելությունները, նոր հաջողությունները, հետաքրքիր փաստերը։
    Կատարիր այս աշխատանքը ներբեռնելով ֆայլը՝
  • Երեքշաբթի «Կարդում ենք Թումանյան» նախագիծ․ կարդալ Թումանյանի «Ինքնակենսագրություն»— ը, կարդացածի վերաբերյալ մտածել 7 հետաքրքիր հարց, որոնց պետք է ընկերդ կարողանա պատասխանել, բայց որոնց պատասխանները դու ևս շատ լավ պետք է իմանաս։
  • Չորեշաբթի- Լեզվական աշխատանք,   Օ-Ո ուղղագրություն․ աշխատանք:

Դեկտեմբերի 18-22

  • Երկուշաբթի Ստեղծում ենք ամանորյա ամսագիր «Իմ հեքիաթային Ամանորը» թեմայով․ ուղղությունները՝ հանելուկներ-նկարազարդուկներ, ռեբուսներ, հորինուկներ, բարեմաղթանքներ
  • Երեքշաբթի— Ինքնագնահատում, հաշվետվությունների հրապարակում-հանրայնացում, ընկերների ստեղծած ռեբուսների, առաջադրանքների կատարում
  • Չորեշաբթի- Գրքերի ներկայացում, նախագծի ամփոփում
  • Հինգշաբթի-
  • Ուրբաթ-

Դեկտեմբերի 11-15

  • Երկուշաբթի-Կատարիր աշխատանքը, տեղադրիր բլոգումդ, ուղարկիր ինձ։

Դեկտեմբերի- 4-8

  • Երկուշաբթի- Ներկայացնում եք՝ Ավ․ Իսահակյանի <Էշն ու գյուղացին> առակը։ Պատմի՛ր առակը քո տան որևէ անդամի և միասին վերլուծե՛ք, նկարահանեք, տեղադրի՛ր բլոգումդ։

Կատարի՛ր ինքնաստուգման թեստը։

  • Երեքշաբթի- Կարդա՛ հեքիաթը և կատարիր տեքստային աշխատանքը
  • Հինգշաբթի
  • Չորեքշաբթի

Կատարի՛ր աշխատանքը
Կոչական

  • Ուրբաթ

Ընթերցանության օր․ նախապես ընտրված գիրքը շարունակում ենք ընթերցել յուրաքանչյուր ուրբաթ, գալիս ենք դպրոց այդ գրքով, կարդում ենք, ապա բլոգում պատմում տվյալ օրվա կարդացածը և հղումն ինձ ուղարկում։ Կարող եք օգտվել նաև իմ բլոգի ուսումնական գրականության բաժնից։

Նոյեմբերի 27-դեկտեմբերի 1

  • Չորեքշաբթի- Աշխատանք գիրք-տետրով։ Ներբեռնի՛ր առաջադրանք 8-ը, կատարիր, ֆայլը տեղադրիր բլոգումդ/ կամ հենց այդպես/ և հղումն ուղարկիր իմ էլ․ փոստին։ Գիրք-տետրով աշխատողները գտնեն աշխատանքը՝ 31-32-33 էջեր
    Ներբեռնի՛ր
  • Հինգշաբթի —Ունկնդրի՛ր Ավ․ Իսահակյանի <Էշն ու գյուղացին> առակը և փորձի՛ր գրի առնել այն բլոգումդ ։ Պատմի՛ր առակը քո տան որևէ անդամի և միասին վերլուծե՛ք, նկարահանեք, տեղադրի՛ր բլոգումդ։ — Սա ներկայացնելու եք երկուշաբթի։
    Դասարանում կատարում ենք ՝ Ավ․ Իսահակյան «Երգի հրապույը», եթե չեք հասցնում, ավարտում եք տանը ուղարկում ինձ։
  • Ուրբաթ-Ընթերցանության օր․ նախապես ընտրված գիրքը շարունակում ենք ընթերցել յուրաքանչյուր ուրբաթ, գալիս ենք դպրոց այդ գրքով, կարդում ենք, ապա բլոգում պատմում տվյալ օրվա կարդացածը և հղումն ինձ ուղարկում։ Կարող եք օգտվել նաև իմ բլոգի ուսումնական գրականության բաժնից։

Նոյեմբերի 20-24

  • Երկուշաբթի— Ամփոփում՝ «Սեբաստացու օրեր» նախագիծ․ ստեղծագործական աշխատանք՝ «Կրթահամալիրում իմ սրտի անկյունը», « Սեբաստացի դառնալու իմ ճանապարհը», ճամփորդական պատումների ամփոփում, «Իմ գիրքը» նախագիծ
  • Երեքշաբթի— Լեզվական աշխատանք․

Տեսական նյութ՝ բառակազմություն

Բառակազմություն՝ առաջադրանք 1

  • Չորեքշաբթի— Աշխատանք գիրք-տետրով։ Ներբեռնի՛ր առաջադրանք 8-ը, կատարիր, ֆայլը տեղադրիր բլոգումդ/ կամ հենց այդպես/ և հղումն ուղարկիր իմ էլ․ փոստին։ Գիրք-տետրով աշխատողները գտնեն աշխատանքը՝ 29-30 էջեր
  • Հինգշաբթի Ավետիք Իսակահյան նախագիծ․ կարդալ Իսահակյանի Առակներ-ից «Կյանքից թանկ բանը», կատարել հետևյալ առաջադրանքները՝

    2. Բացատրիր հետևյալ արտահայտությունները՝ աչքը` ջրի երազինբացեց աչքերը ոսկիկյանքը գին չունիլուսեղեն ոգի
    3․ Առակն ի վերջո ի՞նչ խորհուրդ ուներ։ Բացտրիր ՝ ի՞նչ սովորեցիր առակից և գրի առ։
    4․ Ո՞րն է կյանքից թանկ բանը քեզ համար և ինչու՞։
  • Ուրբաթ- Ընթերցանության օր․ ամփոփում ենք մեր ընթերցածն ու գրի առածը, պատմում ենք ընկերներին, ներկայացնում ենք։ Կարող եք օգտվել նաև իմ բլոգի ուսումնական գրականության բաժնից։

Նոյեմբերի 13-17

  • Երկուշաբթի«Երջանիկ խրճիթը» հեքիաթի առաջադրանքների ընթերցում, «Սեբաստացու օրեր» նախագիծ․ ստեղծագործական աշխատանք՝ «Կրթահամալիրում իմ սրտի անկյունը», « Սեբաստացի դառնալու իմ ճանապարհը»
  • Երեքշաբթի- Ավետիք Իսակահյան նախագիծ․ կարդալ «Եղնիկը» պատմվածքը, դասարանում քննարկել, կատարել առաջադրանքները։
  • Չորեքշաբթի — Լեզվական աշխատանք․

Առաջադրանք՝

  • Հինգշաբթի- Ճամփորդություն Ավ․ Իսահակյանի թանգարան
  • Ուրբաթ- Ընթերցանության օր․ ամփոփում ենք մեր ընթերցածն ու գրի առածը, պատմում ենք ընկերներին, ներկայացնում ենք։ Կարող եք օգտվել նաև իմ բլոգի ուսումնական գրականության բաժնից։

Նոյեմբերի 6-10

  • Երեքշաբթի- Ավետիք Իսակահյան նախագիծ․ կարդալ «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը, դասարանում քննարկել, կատարել առաջադրանքները։
  • Չորեքշաբթի— Աշխատանք գիրք-տետրով։ Ներբեռնի՛ր առաջադրանք 8-ը, կատարիր, ֆայլը տեղադրիր բլոգումդ/ կամ հենց այդպես/ և հղումն ուղարկիր իմ էլ․ փոստին։ Գիրք-տետրով աշխատողները գտնեն աշխատանքը՝ 26-27-28 էջերից

    Ներբեռնի՛ր

Հոկտեմբեր 30,31- Նոյեմբեր 1-3

  • Երկուշաբթի — «Ուսումնական աշուն» նախագծերի ամփոփում, աշխատանքների ներկայացում
  • Երեքշաբթի— «Ուսումնական աշուն» նախագծերի ամփոփում, աշխատանքների ներկայացում
  • Չորեքշաբթի— Աշխատանք գիրք-տետրով։ Ներբեռնի՛ր առաջադրանք 7-ը, կատարիր, ֆայլը տեղադրիր բլոգումդ և հղումն ուղարկիր իմ էլ․ փոստին։

Հոկտեմբերի 16-20

  • Երկուշաբթի՝ Կարդում ենք Սահյան․ Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» բանաստեղծությունը կարդալ, հասկանալ, քննարկել, առաջադրանքները կատարել, սովորել անգիր /հարցնելու եմ հաջորդ երեքշաբթի/
  • Երեքշաբթի՝ Լեզվական աշխատանք․ նախորդ առաջադրանքնի վերաբերյալ պարզաբանում, նոր նյութ՝
  • Չորեքշաբթի՝ Աշխատանք գիրք-տետրով։ Ներբեռնի՛ր առաջադրանք 6-ը, կատարիր և ուղարկիր իմ էլ․ փոստին։

Հոկտեմբերի 9-13

Հոկտեմբերի 2-6

  • Երկուշաբթի— Միասնական ընթերցում և անգիրների հարցում
  • Երեքշաբթի
  • Չորեքշաբթի— Աշխատանք գիրք-տետրով։ Ներբեռնի՛ր և կատարիր առաջադրանքը և ուղարկիր իմ էլ․ փոստին։
  • Հինգշաբթի- «Կոմիտաս վարդապետ» ․ կարդալ, հասկանալ Կոմիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը, առաջադրանքները կատարել, սովորել անգիր ։ Բանաստեղծությունը անգիր արտասանել և տեսագրել, հրապարակել բլոգում։
  • Ուրբաթ-Ընթերցանության օր․ ամփոփում ենք մեր ընթերցածն ու գրի առածը, պատմում ենք ընկերներին, ներկայացնում ենք։ Կարող եք օգտվել նաև իմ բլոգի ուսումնական գրականության բաժնից։

Սեպտեմբեր 20-29

  • Հինգշաբթի «Կոմիտաս վարդապետ» ․ կարդալ, հասկանալ Կամիտասի «Աշուն օր» բանաստեղծությունը, առաջադրանքները կատարել, սովորել անգիր/հարցնելու եմ հաջորդ հինգշաբթի/։ Բանաստեղծությունը անգիր արտասանել և տեսագրել, հրապարակել բլոգում։
  • Ուրբաթ— Ընթերցանության օր․ ամփոփում ենք մեր ընթերցածն ու գրի առածը, պատմում ենք ընկերներին, ներկայացնում ենք։ Կարող եք օգտվել նաև իմ բլոգի ուսումնական գրականության բաժնից։

Սեպտեմբերի 18-22

  • ԵրկուշաբթիՍեպտեմբերյան ֆլեշմոբի քննարկում-վերլուծում, նախորդ շաբաթ տրված առաջադրանքների վերլուծում
  • Երեքշաբթի «Կոմիտաս վարդապետ» նախագիծ․ դասարանում խոսել Կոմիտասի, նրա գործունեության մասին․ համացանցից կարդալ, բլոգում հրապարակել՝ տեղեկություններ Կոմիտասի կյանքից. ո՞վ է Կոմիտասը, հետաքրքիր փաստեր նրա գործունեությունից։
  • Չորեքշաբթի— Աշխատանք գիրք-տետրով։ Ներբեռնի՛ր և կատարիր առաջադրանքը և ուղարկիր իմ էլ․ փոստին։

Սեպտեմբերի 11-15

  • Հինգշաբթի-Աշխատանք գիրք-տետրով։ Ներբեռնի՛ր և կատարիր առաջադրանքը և ուղարկիր իմ էլ․ փստին։
  • Ուրբաթ— Ընթերցանության օր․ նախապես ընտրված գիրքը շարունակում ենք ընթերցել յուրաքանչյուր ուրբաթ, գալիս ենք դպրոց այդ գրքով, կարդում ենք, ապա բլոգում պատմում տվյալ օրվա կարդացածը և հղումն ինձ ուղարկում։ Կարող եք օգտվել նաև իմ բլոգի ուսումնական գրականության բաժնից։

01-08 նախագծային առաջադրանքների փաթեթ

04 սեպտեմբերի, երկուշաբթի

Ծանոթացի՛ր <Իմ ուսումնական ամառը նախագծին

Կատարի՛ր հետևյալ նախագծային առաջադրանքը։ Վերջնաժամկետ՝ 08․09․23թ․

Ինչպես եմ անցկացրել իմ ամառային արձակուրդը

Գրավոր կամ բանավոր պատումի միջոցով (ռադիոպատում, տեսապատում, ֆոտոշարով պատում) ներկայացրո՛ւ, թե ինչպես և որտեղ ես անցկացրել քո ամառային հանգիստը։ Ինչո՞վ ես զբաղվել, ի՞նչ նոր բան ես բացահայտել և այլն․․․

Չմոռանա՛ս աշխատանքդ հրապարակել քո ուսումնական բլոգում և հղումն ուղարկել
sona-papazyan@mskh.am Էլ․ հասցեով։

05 սեպտեմբերի,երեքշաբթի

Կատարի՛ր օգոստոսյան ֆլեշմոբի առաջադրանքները։