Ցախավելի գաղտնիքը

/Հին զրույց/
Շատ հին ժամանակ մի թագավոր կար

Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:

Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,

Չգիտեր, եթ ո՞վ կհաջորդե իրան.

Թեպետ նա ուներ տասներկու որդի,

Բայց չէր իմանում, թե որին ընտրի:

Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,

Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.

Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,

Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.

Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,

Ոչ մեկը նրա բնույթը չուներ.

Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,

Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,

Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,

Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:

Թագավորն այսպես շատ որ մտածեց,

Հանելուկի պես մի բան հնարեց.

Մի թարմ ցախավել իր առջև դրած,

Որդոցը կանչեց և նրանց ասաց.

-,,Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,

Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.

Ինչպես տեսնում եք , ես ծերացել եմ,

Եվ բավական է, որքան ապրել եմ.

Читать далее »

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Տեքստային աշխատանք

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

Читать далее »

Սխալ արձագանք

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Առաջադրանքներ

  • Ընկերոջդ հետ դերերով կարդա՛ հեքիաթը։
  • Բացատրական բառարանից օգտվելով, բացատրի՛ր հետևյալ բառերը։

գովաբանել-

բարկանալ-

հիմնադրել-

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։
  • Հեքիաթից դո՛ւրս գրի՛ր հինգ հարցական նախադասություն։
  • Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։
  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․
  • Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր/ ձայնագրիր հեռախոսով կամ համակարգչով որևէ առցանց ծրագրով, գրանցվիր SoundCloud Կայքում և այնտեղ տեղադրիր ձայնագրությունդ և հղումը հրապարակիր բլոգումդ, օգնող հոլովակը՝ այստեղ/

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
  2. Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:
  3. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։
  4. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:
  5. Նկարագրի՛ր ծիծեռնակին:
  6. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:
  7. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
  8. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:
  9. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
  10. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
  11. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
  12. Բանաստեղծության ծիծեռկանին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ:

Ոսկի և երկաթ

Ղ․Աղայան

Ուշադի՛ր կարդա պատմվածքը և վերլուծի՛ր։ Վերլուծությունդ գրավոր շարադրանքի կամ միջոցով ներկայացրու բլոգումդ։

Ոսկին երկաթին անարգելով, ասաց մեկ անգամ․

-Երանի գիտենամ, դու ինչացո՞ւ ես, որ մետաղների կարգն ես ընկել. քո սև ու ժանգոտ
երեսովդ մարդու վրա զզվանք ես բերում: Նայիր ինձ վրա, տես ինչպես գեղեցիկ եմ
փայլում, ինչպես շողշողում: Նայիր մեր սիրուն օրիորդների ու հարսների ականջներին ու
մատներին, դու կտեսնես իմ փառքն ու պատիվը, նայիր նրանց ճակատների շարքերին,
դու կտեսնես իմ փայլն ու գեղեցկությունը: Չեմ հաշվում գինդերը, գնդասեղները. գիտեմ,
որ դու այնքան կոշտ ու կոպիտ ես, որ այդպես քնքուշ բաների մասին ոչ ճաշակ ունես, ոչ
հասկացողություն:
Երկաթը պատասխանեց ոսկուն.

-Ես չեմ ուրանում, ոսկի աղա, որ դու գեղեցիկ ես, ամեն բանի զարդն ու զարդարանքը դու
ես, գինդ շատ բարձր է, աղքատի բան չես, բայց ինչո՞ւ ես չափիցդ դուրս գոռոզանում: Քո
սիրուն օղակներդ ոչ ականջի լսելիքն են ավելացնում, ոչ մատներին ու կռներին
զորություն ու ժրություն են տալիս: Ճակատների փայլուն շարքերը գլխին խելք չեն տալիս.
ոչ կուրծքերի նուրբ մանյակները սրտին գութ ու խնամք: Ինչ ասեմ մեր օրիորդներին, քեզ այդչափ պատիվ են տալիս, քեզ համար հալվում, մաշվում ու բարակացավ ընկնում: Իմ մի փոքրիկ ասեղը քո բոլոր զարդարանքներից ավելի է օգուտ տալիս: Գիտե՞ս, ոսկի աղա, իմ փոքրիկ ասեղը քանի տուն է պահում, քանի որբի կերակրում: Իմ խոփն ու ձևիչը ամբողջ աշխարհին հաց են տալիս: Մարդիկ ինչ որ շինում են կամ պետք է կտրեն, կամ պետք է ծեծեն, կամ պետք է խարտոցեն, կամ պետք է
կարկատեն: Իմ ուրագն ու կացինը որ չլինեն, իմ դուրն ու շաղափը, իմ սղոցն ու մուրճը,
իմ կտրիչն ու խարտոցը, էլ կարո՞ղ էին մարդիկ քար քարի վրա դնել, փայտ փայտի վրա: Ահա այդպես պարծենկոտ ես դու, ոսկի աղա, քո փայլից կուրացած ՝ ուրիշի
լավությունը չես տեսնում:

Գործնական աշխատանք

Քեզ ծանոթ համակարգչային ծրագրով տեքստի շուրջ առաջադրանքներ կազմի՛ր և հրապարակի՛ր բլոգումդ։/Google forms, quizizz.com, power point/

Ջաննի Ռոդարի․ «Հասած երկինքը»

Երեխաներ, իմ խորհուրդը ձեզ՝ սիրեք ածականները: Մի՛ պահեք ձեզ էս անտանելի երկվորյակների՝ Մարկոյի և Միրկոյի պես, որ ծիծաղում են դրանց վրա: Երեկ, օրինակ, նրանք պետք է  ածականներ ընտրեին մի քանի գոյականների համար:
Այս ավազակները գրել  էին. «Կապույտ սերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար  շաքարավազ, հասած երկինք…»:
Ու մեկ էլ  հանկարծ անտանելի որոտ լսվեց. «Գը՜մփ-գը՜մփ»: Էս ի՞նչ էր: Ոչինչ. էս երկինքը լսեց, որ ինքն արդեն հասել է, որոշեց, որ տանձ  ու խնձորի նման  գետնին պիտի թափվի: Վերևից հո չընկա՜վ: Տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Հրշեջներն եկան, շատ չարչարվեցին, հազիվ էս  անտանելի երկվորյակներին փլատակների տակից հանեցին: Բա նրանց  կարել-կարկատելն ինչ դժվար էր, ախր նրանք մասերի էին բաժանվել: Երկինքն էլ մի կերպ իր տեղը դրեցին, որ  ծիծեռնակներն ու ինքնաթիռները  կարողանան այնտեղ թռչել:

Читать далее »

Ջաննի Ռոդարի «Սխալ արձագանք»

Джанни Родари. Почему его никто не знает в Италии? / Назад в СССР / Back in  USSR

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
-Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
-Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
-Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
-Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
-Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:

-Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
— Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
— Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
— Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
— Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
— Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
— Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Առաջադրանքներ

  • Փորձիր հեքիաթը կարդալ երկու երկու ձայնով՝ մի դեպքում լինելով հեքիաթի հերոս, մյուսում՝ արձագանք։ Կարդացածդ ձայնագրիր, բլոգում հրապարակիր։
  • Փորձեք պատմությունը վերապատմել, բայց հարցերն այնպես ձևակերպեք, որ արձագանքի պատասխանները ճիշտ լինեն։
  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։
  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, արձագանքը որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․
  • Գրիր հետաքրքիր և զվարճալի երկխոսություն ՝ քո և արձագանքի միջև և վերնագրիր այն։

Հ. Թումանյանի պատգամները զավակներին

Լուրջ ու խորը պիտի նայել, զգույշ ու նուրբ պիտի լինել. հասկանալը մեծ բան է. լավ վերաբերմունքը, զգացմունքը ինքնաբերաբար, խորը պիտի լինի: Բարձր ցանկություններ պիտի ունենաք, ոչ սովորական, առօրյայից բարձր: Ամեն ինչ ձեր ներքին աշխարհում փնտրեցեք, տեսեք: Մի’ ցավեք, մի’ մանրացեք. կենտրոնացե’ք, բարձրացե’ք, խորացե’ք:

Վայրկյանը շատ թանկ ու կարևոր բան է . մի վայրկյանում անմիջապես շատ բան կարելի է զգալ, հասկանալ, քան տարիների  ընթացքում: Արթուն եղեք, շրջահայաց, միշտ պատրաստ: Վերաբերմունքը, խորը, անկեղծ զգացմունքը սրտից պիտի գա, որ մարդ զգա այդ և ոչ թե ստիպված անի: Մարդ խոր ու տևական զգացմունքների ընդունակ պիտի լինի: Ես կուզեի ամեն մեկիդ մեջ տեսնել իմ շունչը, իմ հոգու մի մասը…

Մարդը ձգտում պիտի ունենա լավանալու, բարձրանալու: Միշտ պիտի ձգտել դեպի կատարյալը:

Մարդու կյանքի նպատակը երջանկությունն է… եթե լավագույնի ձգտումը մարդու մեջ չկա, էլ ի՞նչ կյանք: Երջանկության հասնելու համար պետք է կամենալ, ցանկություն պիտի ունենալ, կամք պիտի լինի դրա համար:

Մարդ ամեն ինչ ինքը պիտի անի իր ձեռքով, իր աշխատանքով. ակտիվ պիտի լինի ամենից առաջ: Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը:

Լինել առողջ, զվարթ, գոհ, բնական, ամեն ինչ հասկացող և գլխի ընկնող, նրբազգաց: Պետք է ճաշակ ունենալ, որ շատ մեծ բան է: Հարմոնիա ստեղծել ամեն բանում և ամենուր:

Մարդ ինքն իրեն պիտի կրթի, իրենից մարդ պիտի ստեղծի և միշտ կատարյալին ձգտի: Բնազդի հետ միշտ բանականությունը պիտի լինի:

Աղբյուրը` Նվարդ Թումանյան. հուշեր և զրույցներ 

Աղբյուր՝ Արմինե Աբրահամյանի բլոգ

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

Читать далее »

Եղիշե Չարենց

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

  1. Համացանցի օգնությամբ պարզիր, թե ինչ է տրիոլետը և գրիր
  2. Ներկիր այն տողերը, որոնք հուշում են, որ  գարուն է:
  3.  Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:
  4. Բանաստեղծությունը կարդա այնպես, որ հնչի՝ ա) տխուր, բ) հիացական, գ) վախեցած
  5.  Ինչպիսի՞ն կարող է լինել գարունը՝ կանաչ, թիթիզ….
  6.  Ինչպիսի՞ն է քո գարունը. պատմիր նրա մասին մի քանի տողով։

Աշխատանքը՝ Մարինե Ամիրջանյանի բլոգից