Հեռավար ուսուցում․ մայրենիի փաթեթ

Հեռավար սովորող՝ 4․1 դասարան, Մուրադ Մայիլյան

Նոյեմբերի 20-24

«Զատիկ» ստեղծագործական ամագրում կարդա՛ ընկերներիդ մտորումները <Իմ երազանքների դպրոցը> վերնագրի շուրջ։

Կարդա՛  Ավետիք Իսահակյանի «Կյանքից թանկ բանը», » առակը և կատարի՛ր տեքստային առաջադրանքները։
1․ Բացատրիր հետևյալ բառերը՝ շիթ-շիթ, բոսոր, դալկահար, պարիկ, խորհել, սրտաբեկ, (կարող ես օգտվել՝ https://bararanonline.com/)

2. Բացատրիր հետևյալ արտահայտությունները՝ աչքը` ջրի երազին, բացեց աչքերը ոսկի, կյանքը գին չունի, լուսեղեն ոգի
3․ Առակն ի վերջո ի՞նչ խորհուրդ ուներ։ Բացտրիր ՝ ի՞նչ սովորեցիր առակից և գրի առ։
4․ Ո՞րն է կյանքից թանկ բանը քեզ համար։

Անհատական կամ ընտանեկան ուսումնական, հետազոտական նախագծեր  <Մխիթար Սեբաստացու գործունեությունը> վերնագրով։

Կատարիր առաջադրանք ՝ 9-ը

Նոյեմբերի 13-17

Ունկնդրի՛ր Ավ․ Իսահակյանի <Եղնիկը>   պատմվածքը և քննարկի՛ր ընտանիքիդ անդամների հետ։

Կարդա՛՛ <Եղնիկը> պատմվածքը և կատարի՛ր տեքստային առաջադրանքները։

Մ․ Սիմոնյանի ,,Հայոց լեզու 4,, աշխատանքային փաթեթից, քո ընտրությամբ հինգ առաջադրանք կատարի՛ր և հրապարակի՛ր բլոգումդ։

Ահա՛ աշխատանքային փաթեթի հղումը

Հայոց լեզու 4Скачать

Գրի՛ր ստեղծագործական շարադրություն <Իմ երազանքների դպրոցը> վերնագրով։


Նոյեմբերի 6-10

 Ավետիք Իսակահյան նախագիծ․ կարդալ «Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթը, դասարանում քննարկել, կատարել առաջադրանքները։

  • Ներբեռնի՛ր

Առաջադրանք 8Download— կատարիր և ուղարկիր իմ մեյլին

Համո Սահյանի «Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է» բանաստեղծությունը անգիր 

Հոկտեմբերի 30- նոյեմբերի 3

Ուսումնական աշուն նախագծի ամփոփում

Հոկտեմբերի 16- 20

  • Կարդա՛ Համո Սահյանի նշված բանաստեղծությունները և կատարի՛ր առաջադրանքները։

Կատարի՛ր առաջադրանքները։

Բառային աշխատանք

  1. Ինչպե՞ս է կոչվում

Ձիերի խումբը-                                               

կովերի խումբը-

ձկների խումբը —                                         

ուլերի խումբը-

Խոզերի խումբը —                                  

ուղտերի խումբը-

Տրված արտահայտությունները գրի՛ր մեկ բառով։

Կարդալու սրահ

երեկոյան ճաշ

հատ-հատ ընտրված

արգելք ոտքի տակ

բարակ ճյուղ, շիվ

Ընտրի՛ր և յուրաքանչյուր բառի դիմաց գրիր նրա արտահայտած իմաստը:

Երփներանգ                                      ուժգին ցանկություն

արփի                                                 տարբեր գույների

բորբ                                                    շատ տաք, ջերմ

փափագ                                             նեխել, փչանալ

շամփուր                                            շփանալ, երես առնել

հղփանալ                                           խորովածի շիշ

բորբոսնել                                          ցերեկային լուսատու

4 Գրի՛ր տրված բառերի հոմանիշները։

Մառախուղ, մշուշ, մեգ                                                   4 տառ

Չունևոր, չքավոր                                                                 5 տառ

Մերժել, հերքել                                                                    5 տառ

 ծայր, գլուխ        5 տառ

——————————————————————————————————————Հոկտեմբերի 9-13

  • Վիլյամ Սարոյան նախագիծ, նախագիծ․ ընթերցում ենք «Ծիրանի ծառը» պատմվածքի առաջին և երկրորդ հատվածները, կատարում առաջադրանքները և ուղարկում իմ էլ փոստին
  •  Աշխատանք գիրք-տետրով։ Ներբեռնի՛ր առաջադրանքները կատարիր և ուղարկիր իմ էլ․ փոստին։
  • Դիտի՛ր Կոմիտասի կյանքի և գործունեության մասին պատմող տեսանյութը։

Հղումներով ծանոթացի՛ր նրա չափածո ստեղծագործություններին, ընտրի՛ր քեզ ամենից դուր եկածը և բերանացի սովորի՛ր։



———————————————————————————

Սեպտեմբերի ամսվա աշխատանքներ

1.Կարդա՛ Վիլյամ Սարոյանի հետևյալ ստեղծագործությունները և կատարի՛ր առաջադրանքները։

Վիրավոր առյուծն ու կրիան

Նապաստակն ու առյուծը

Ես— ռադիոթատրոնի հղումը 

Երկու արաբների պատմությունը

Ընտրի՛ր քեզ ամենից դուր եկած առակը և ձայնագրի՛ր ընթերցումդ։

2. Ներկայացրո՛ւ ամռան ընթացքում ընթերցածդ գրքերի վերնագրերը, համառոտ պատմի՛ր առավել տպավորված ստեղծագործության մասին, փորձի՛ր գովազդել այն։

3. Կատարիր այս աշխատանքները և ուղարկիր իմ էլ փոստին՝ sona-papazyan@mskh.am

4․Հարգելի՛ սովորող, մասնակցի՛ր   մայրենի լեզվի սեպտեմբերյան ֆլեշմոբին։

Հայրենագիտություն 4-րդ դասարան․ հեռավար աշխատանքային փաթեթ

Հեռավարի սովորողներ՝

1․Գագիկ Ստեփանյան

2․Մարգարիտա Սինանյան

3․Արտյոմ Գեգչօղլյան

4․Մուրադ Մայիլյան

————————————————————————-

Հոկտեմբեր ամիս

Աշխատանքները ուղարկում եք sona-papazyan@mskh.am հասցեին
վերջնաժամկետ՝ 28․10․2023թ․

Պարտադիր ընթերցանության նյութեր՝

Ընթերցում եք, նյութը տեղափոխում ձեր բլոգ, պատասխանում հարցերին, նշում՝ հայրենագիտության բաժինը և ուղարկում իմ էլ․ փստին։

ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է․ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ

 — Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն
 ՀՀ մարզերն ու քաղաքները
Բլոգներում գրել ՀՀ չորս սահմանակից պետությունները իրենց մայրաքաղաքներով և գրել, թե որ կողմից են մեզ հարևան(հյուսիս- հրվ- արլ- արմ):

Ընթերցել նյութ՝ Հայկ և Բել, լսել՝ նյութը:

Նախագիծ, որը հարկավոր է կատարել, տեղադրել բլոգում ուղարկել ինձ
«Իմ բնակավայրը, իմ թաղամասը. Երևան 280

———————————————————

Սեպտեմբեր ամիս

Աշխատանքները ուղարկում եք sona-papazyan@mskh.am հասցեին
վերջնաժամկետ՝ 26․09․2023թ․

  1. Ես» վերնագրով ինքնաբնութագրական պատում գրիր, պատումին կցիր նկար կամ հոլովակ: Պատումի մեջ պատմիր քո մասին, քո նախասիրությունների, հետաքրքրությունների,  ընտանիքի, ընկերների մասին: Այն ամենի մասին, ինչ վերաբերվում է քեզ՝ ուտելիքներ, գույներ,  ֆիլմեր, երգեր: Անպայման պատմիր այն վայրի մասին, որն ամենաշատն ես սիրում Հայաստանում, այն այգին որն ամենաշատն ես սիրում…:
  2. Ընտանեկան դպրոցներով Հայաստանը ճանաչելու ժամանակը— պատմեք ձեր ընտանիքով ամռան ընթացքում, այս ընթացքում կատարված  ճամփորդությունների մասին՝ թանգարաններ, տեսարժան այլ վայրեր:
  3. ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է․ ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀ
  4. «Իմ ազգանվան ծագումը: Տոհմածառ»