Տեխնոլոգիայի բաղադրիչ՝ խոհանոցային գործուենություն 2023-24թթ. ուս.պլանի կատարողականը

Արևմտյան դպրոցում դասավանդում եմ բնագիտություն

Ուսումնական պլան. 4-5րդ դասարաններ

ՀՀ կանրակրթության չափորոշիչ

«Տեխնոլոգիա» դասընթացը կազմակերպվում է բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, առողջության պահպանության, խոհանոցային, ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների մասնակցության ուսումնական նախագծերի ձևով:

Կատարողական

Քննարկել, ուսումնասիրել ենք չափորոշիչում ներկայացված ուսումնական նյութերը, իրականացրել ենք։

Սովորողների հետ դասընթացի ընթացքում սովորում ենք ՝

  • Տարբերակել մթերքները՝ ըստ վաղեմության
  • Ո՞ր մթերքներն են վնասակար առողջության համար
  • Ճիշտ կարողանալ օգտագործել խոհանոցային պարագաները
  • Մթերքները ճիշտ ախտահանել, տեսակավորել
  • Հաշվարկել գումարը՝ ըստ բյուջեի
  • Իմանալ սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի հավսարաչափ կիրառության և օգտակարության մասին
  • Վիտամիններով հարուստ սնունդ․ ճանաչում և օգտագործում առօրյայում
  • Սննդային շղթա

Մի քանի ամփոփոիչ նյութ այստեղ՝ 1, 2, 3

Ծրագիր կրտսեր դպրոցի 4 և 5- րդ դասարանների համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մայրենի լեզվի դասընթացը կրտսեր դպրոցում

Մշակումը՝ Արմինե Աբրահամյանի հետ

Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա ծնված օրվանից արդեն կրում է մայրենի լեզուն: Լավ թե վատ, ճիշտ թե սխալ, անընդհատ հաղորդակցվում է իր մայրենի լեզվով,արտահայտում իր հույզերը, մտքերը, ճանաչում, ուսումնասիրում է այն, փորձում հասկանալ։ Ուստի մայրենի լեզվի ուսուցում ասվածը պայմանական է, որովհետև մարդն այն յուրացնում ու կատարելագործում է ողջ կյանքի ընթացքում։
Մայրենի լեզվի ուսուցումը, որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է և
սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի
սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործող, տրամաբանող, ազատ
արժեհամակարգի ձևավորմանն ու ինքնարտահայտմանը։ Կրտսեր դպրոցում մայրենի լեզու առարկան անվանում  ենք մայրենի խոսքի մշակույթ։

Читать далее »

Հայրենագիտության ծրագիր կրտսեր դպրոցում․ 2023-2024 ուսումնական տարի

Նպատակներ

Յուրաքանչյուր սովորողի ԵՍ-ի ինքնաբացահայտում, անհատի որակական զարգացում և հասարակայնորեն օգտակար լինելու նպատակադրության ձևավորում։
Հայրենաճանաչություն բոլոր զգայարանների միջոցով՝ հոգի, սիրտ, միտք եռամիասնության մշտական կիրառմամբ:

Читать далее »

Առողջ սնունդ և անվտանգ կենսագործունեություն

Դասընթաց՝ տեխնոլոգիա
Նախագիծ՝ «Առողջ սնունդ և անվտանգ կենսագործունեություն»
Ժամկետ՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանցիներ
Նպատակը՝ տեխնոլոգիա դասընթացի կազմակերպում( դասընթացը կազմակերպվում է բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, առողջության պահպանության, խոհանոցային, ծեսերի, տոների,
ցուցադրությունների, տոնավաճառների մասնակցության ուսումնական նախագծերի ձևով):

Читать далее »

Հայրենագետի ընտրությամբ գործունեություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Հայրենագետ-հայագետներ» ակումբ
Արևմտյան դպրոց, 4-5-րդ դասարանի սովորողներ
Համակարգումը՝ Սոնա Փափազյանի

Անցկացման օրեր՝ երեքշաբթի, հինգշաբթի

Читать далее »