4-րդ դասարանի մայրենիի ելքի ստուգատես

Չորրորդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա՝

  • Ազատ հաղորդակցվել գրական հայերենով
  • Գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստերը կարդալ, հասկանալ, վերարտադրել
  • Տեքստի հիմնական գաղափարը ձևակերպել
  • Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվել
  • Անհատական բլոգը սպասարկել
  • Ձեռք բերած հմտությունները կիրառել

Ստուգատեսի բովանդակային ուղղությունները

Ստուգատեսի առաջին փուլ /մայիսի 1-31/

Սովորողն իր բլոգում բացում է Մայրենիի ստուգատեսի բաժին, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր նյութերը:

Գրավոր խոսքին ուղղված աշխատանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։

  • Հաշվետու պատում՝ ըստ դասավանդողի մշակած հարցարանի «Տարվա իմ ձեռքբերումները»
  • Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (երևակայական երկանդամություն) մեթոդով։

Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ

  • Սովորողի հեղինակային հարցազրույցը նախընտրած թեմայով։ (Հարցազրույցը պետք է լինի ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով, 2-3 րոպե տևողությամբ, որակյալ, հրապարակված լինի բլոգում):
  • Ստեղծագործական պատում ռոդարիական «Ուղղաթիռով Կարմիր գլխարկը» հնարի կիրառությամբ /տեսանյութը պետք է հրապարակված լինի բլոգում/

Ընտանեկան նախագիծ

  • Տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով պատմի՛ր տարվա ընթացքում ընթերցածդ գրքերի ցանկը և համառոտ ներկայացրու դրանցից մեկը։

Բլոգի սպասարկում

  • Բլոգային կարողությունների հարցաթերթ /կազմում է դասավանդողը՝ առաջնորդվելով սովորողի բլոգին ներկայացվող պահանջների կարգով/։

Ստուգատեսի երկրորդ փուլ / հունիսի 8/

  • Միասնական գրավոր աշխատանք

Ստուգատեսային աշխատանքների արդյունքներ

Մարտ․ ամփոփում

Ճամփորդություններ՝

Հայրենագիտության և մաթեմատիկայի արտագնա պարապմունքը Մատենադարանում/ճամփորդություն

Այցելություն Մատենադարան— Համագործակցություն Արմինե Աբրահամյանի հետ

Տեխնոլոգիա-համեղ խոհանոց
Համեղ ամփոփիչ հոլովակ

Մայրենիի նախագծեր՝
Ստեղծագործական աշխատանքներ․ Թումանյանական խառնաշփոթ
Ձոն գեղեցիկին, գարնանային խոստովանություններ մեր ամենաներին

լրացվող․․․

Հայրենագիտություն

Նախագիծ՝ «ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններ»

Մանկավարժական ճամբար․ մարտի 25-29

Մարտի 25

9։00-9։15 — առավոտյան ընդհանուր պարապմունք Արևմտյան դպրոցում

9։15-10։00 Հայրենագիտության լաբորատորիայի խնամք

10։00֊11։20 Այգեգործական աշխատանքներ

11։20-12։00 ընդմիջում,11։00-11։20 ամենօրյա 10 րոպեանոց հավաքներ օրվա արածի հաջորդ օրվա անելիքի վերաբերյա

12։00-ից Աշխատանք Մայր դպրոցում

12։00՝ մասնախմբով հավաք-Մայրենիի մասնախումբ․ 3-2

12։45՝ մասնագիտական զարգացման սեմինարներ
Moodle նոր ուսումնական հարթակ  (երկուշաբթի-հինգշաբթի)․ Սոնա Սարգսյան, Սոնա Փափազյան, Շուշան Ալեքսանյան- Հերմինե ԱՆտոնյան, ՏՏ լաբորատորիա


Читать далее »

Ջաննի Ռոդարի «Շփոթ-պապը»

Կար-չկար մի աղջիկ  կար:  Նրա անունը ԴեղինԳլխարկ էր:

_Չէ՛, ԿարմիրԳլխարկ…
_Հա՛, ճիշտ որ, ԿարմիրԳլխարկ: Մի անգամ մայրը կանչում է նրան և ասում.
_ Կանաչ գլխարկ…
_Դե՛չէ՛, պապի՛կ, կարմի՛ր, կարմի՛ր գլխարկ:
_Ա՜խ, հա, Կարմիր…  Գնա, խնդրում եմ, հորաքրոջդ տուն և   կարտոֆիլի կճեպներ  տար նրան :
_Չէ՛, «Գնա տատիկի տուն և կարկանդակներ տար նրան :

_Դե լավ: Աղջիկը գնում է, գնում հասնում է անտառ, իսկ այնտեղ նրա դեմն է դուրս գալիս ընձուղտը:
_Է՜… է՜, պապիկ, դու ամեն ինչ խառնեցիր: Նրա դեմ գայլն է դուրս գալիս,  ոչ թե ընձուղտը: Անտառում ինչպե՞ս կարող է ընձուղտ լինել:
_Ճիշտ ես ասում, թոռնի՛կս: Աղջիկը հանդիպում  է գայլին: Այսպես, ուրեմն, գայլը հարնում է աղջկան՝ վեց անգամ ութն ի՞նչ կանի:
_Ո՛չ, պապի՛կ, գայլը հարցնում է Կարմիր գլխարկին.

_ Ո՞ւր ես գնում, Կարմիրգլխարկ
_Դու ճիշտ ես, թոռնիկս: Իսկ սեւ գլխարկը պատասխանում է.
_Նա Կար-մի՛ր գըլ-խարկն է, Կարմի՛ր գլխարկը… Կարմիր…
_Դե հա, էլի, կարմիր: Իսկ նա պատասխանում է.
_ Ես գնում եմ շուկա, տոմատի հյութ գնելու:
_Չէ՛, բոլորովի՛ն էլ այդպես չէ…  Ես գնում եմ տատիկիս  մոտ: Նա հիվանդ է

ու մենակ: Միայն թե մոլորվեցի անտառում…
_Ճիշտ է: Եվ այստեղ ձի է նստում…
_Ի՞ն չ ձի: Այնտեղ գայլ էր, չէ՞:
_Իհակե, գայլ էր: Դե ահա,  գայլն ասում է.
_Նստի՛ր հինգ համարի տրամվայը և գնա մինչև Գուոմո հրապարակը: Երբ դուրս կգաս հրապարակ, թեքվի՛ր աջ, և դուրս կգաս ուղիղ երեքաստիճանոց սանդուղքի մոտ: Այնտեղ գետնին ընկած է մի սոլդո: Աստիճաններին ձեռք մի տուր, իսկ սոլդոն վերցրո՛ւ և պաղպաղակ գնի՛ր:
_Պապի՛կ, դո ւ հեքիաթ պատմել չգիտես, ամեն ինչ խառնեցիր իրար, շփոթեցիր: Դու իսկական Շփոթ-պապ ես: Իսկ պաղպաղակ դու իսկապես առ ինձ համար:
_Համաձայն եմ. Ահա քեզ մի սոլդո.  շուտ վազիր, գնիր քեզ համար համով, սառը պաղպաղակ…
Շնորհակալ եմ, պապի՛կ… շնոր-հա-կալ եմ…

Զատկի ծեսով Ազատան

Ծիսական Գյումրիմարտի 30-31
Ծրագիր

Երևան- Գյումրի հեռավորությունը՝  127 կմ է, տևողությունը մոտ 2ժամ, 24 րոպե։

Քարտեզագրումը — արշավականների հետ միասին, տե՛ս աստեղ

Մեկնում— (կապույտ գիծ) — Երևան -Արուճի քարավանատուն — Թալին — Մաստարա— Գյումրի։

Վերադարձ — Գյումրի- Մաստարա-Թալին-Երևան-Մայր դպրոց՝ Բաբաջանյան 25

Մեկնում- Ժամանում — Սբ. Երրորդություն եկեղեցու բակ, մարտի 30, ժամը՝ 9.00- մարտի 31 ժամը՝ 19.00, Մայր դպրոցի ավտոկայանատեղի

Պատասխանատուներ՝ Սոնա Փափազյան, Շուշան Ալեքսանյան

Երաժիշտ՝ Սեդա Թևանյան

Մասնակիցներ — Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ( ընտրությամբ խմբի սովորողներ)

Ժամանակը — Մարտի 30, ժամը 9։00- մարտի 31, ժամը 19։00

Читать далее »

Հայրենագիտության և մայրենիի արտագնա պարապմունքը Մատենադարանում

Ճամփորդության վայր՝ Երևանի Կենտրոն վարչական շրջան, Մաշտոցի պողոտա,  Մատենադարան
Օր՝ մարտի 21, մեկնում՝ ժամ՝ 12։50
Վերադարձ՝ 15։30-16։00
Մեկնման կետ՝ Բախշյանի այգի
Ճամփորդական նախագիծ՝ «Ճանաչենք այցելելով»,  «Ճամփորդությամբ ուսուցում. հայրենագիտության արտագնա պարապմունք», «Հայոց այբուբենը, որպես թվանշային հզոր համակարգ»
Նպատակը՝  Հայրենագիտության արտագնա պարապմունք: Ճանաչողական այց, ամփոփում ենք «Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը» թեման, որը մինչև ճամփորդությունը ուսումնասիրել ենք, հետազոտել: Տեսնել ամենամեծ մագաղաթյա գիրքը և լսել որդան կարմիրի պատրաստման մասին այլ տեղեկություններ, ուսումնասիրել մագաղաթյա մատյանները, Մատենադարանում պահվող այլ ձեռագիր ու պատմական հետաքրքիր մատյաններ: Մասնակցել կրթական ծրագրի՝ «Մաշտոցն ու գրերի գյուտը» թեմայով։

Ծրագրի ավարտից հետո՝ շրջում ենք Մատենադարանի այգու տարածքով, ուսումնասիրում արձանները, շենքի ճարտարապետությունը, տարածքի կարևոր քանդակներին ու արձաններին անդրադարձ է արվում միշտ։
Թափառումներ Մաշտոցի պողոտայով, կենտրոնի այգիներով, հարակից տարածքներով:
Արդյունք՝ Կտեսնենք իրական մագաղաթյան մատենագրության նմուշներ, հայ մշակութային կարևոր արժեք ներկայացնող պատմական իրեր, կծանոթանանք Մատենադարանի՝ որպես եզակի կառույց, ճարտարապետությանը։ Կսովորենք թանգարաններ այցելելու մշակույթը։
 Ճամփորդությունից հետո պատումների և ռադիոնյութերի տեսքով ամփոփում կունենանք սովորողների բլոգներում:


Սովորողների կատարած որոնողական աշխատանք
Եղանակը՝ այստեղ
Ճամփորդության մասնակիցներ՝  Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանցիներ
Ճամփորդություն համակարգող ուսուցիչ՝ Սոնա Փափազյան, Արմինե Աբրահամյան
Դեղատուփիկը՝ իմ անձնական
Երթուղի՝ Բախշյան այգի-Բաբաջանյան փողոց-Իսակովի պողոտա-Հաղթանակի կամուրջ- Մաշտոցի պողոտա
Երթուղու քարտեզ
առաջին կանգառ՝ Մատենադարան
Վերադարձ՝ նույն երթուղով
Վարորդ՝ Գեղամ Հովհաննիսյան,093743619
Երթուղի՝Mersedes Sprinter, 35MA637
Նախահաշիվ՝
երթուղի-8․000 դրամ
մուտքավճար- 200 դրամ
փքաբլիթ- 220 դրամ
կրթական ծրագիր- 800 դրամ
յուր սովորող- 1500-1700 դրամ/կախված սովորողներ թվից նաև/
Անհրաժեշտ իրեր՝
Ջուր, բրդուճներ, թաց և չոր անձեռոցիկ

Читать далее »

Ջաննի Ռոդարի «Սխալ արձագանք»

Джанни Родари. Почему его никто не знает в Италии? / Назад в СССР / Back in  USSR

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
-Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
-Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
-Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
-Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
-Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:

-Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
— Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
— Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
— Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
— Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
— Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
— Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Առաջադրանքներ

  • Փորձիր հեքիաթը կարդալ երկու երկու ձայնով՝ մի դեպքում լինելով հեքիաթի հերոս, մյուսում՝ արձագանք։ Կարդացածդ ձայնագրիր, բլոգում հրապարակիր։
  • Փորձեք պատմությունը վերապատմել, բայց հարցերն այնպես ձևակերպեք, որ արձագանքի պատասխանները ճիշտ լինեն։
  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։
  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, արձագանքը որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․
  • Գրիր հետաքրքիր և զվարճալի երկխոսություն ՝ քո և արձագանքի միջև և վերնագրիր այն։

Հ. Թումանյանի պատգամները զավակներին

Լուրջ ու խորը պիտի նայել, զգույշ ու նուրբ պիտի լինել. հասկանալը մեծ բան է. լավ վերաբերմունքը, զգացմունքը ինքնաբերաբար, խորը պիտի լինի: Բարձր ցանկություններ պիտի ունենաք, ոչ սովորական, առօրյայից բարձր: Ամեն ինչ ձեր ներքին աշխարհում փնտրեցեք, տեսեք: Մի’ ցավեք, մի’ մանրացեք. կենտրոնացե’ք, բարձրացե’ք, խորացե’ք:

Վայրկյանը շատ թանկ ու կարևոր բան է . մի վայրկյանում անմիջապես շատ բան կարելի է զգալ, հասկանալ, քան տարիների  ընթացքում: Արթուն եղեք, շրջահայաց, միշտ պատրաստ: Վերաբերմունքը, խորը, անկեղծ զգացմունքը սրտից պիտի գա, որ մարդ զգա այդ և ոչ թե ստիպված անի: Մարդ խոր ու տևական զգացմունքների ընդունակ պիտի լինի: Ես կուզեի ամեն մեկիդ մեջ տեսնել իմ շունչը, իմ հոգու մի մասը…

Մարդը ձգտում պիտի ունենա լավանալու, բարձրանալու: Միշտ պիտի ձգտել դեպի կատարյալը:

Մարդու կյանքի նպատակը երջանկությունն է… եթե լավագույնի ձգտումը մարդու մեջ չկա, էլ ի՞նչ կյանք: Երջանկության հասնելու համար պետք է կամենալ, ցանկություն պիտի ունենալ, կամք պիտի լինի դրա համար:

Մարդ ամեն ինչ ինքը պիտի անի իր ձեռքով, իր աշխատանքով. ակտիվ պիտի լինի ամենից առաջ: Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը:

Լինել առողջ, զվարթ, գոհ, բնական, ամեն ինչ հասկացող և գլխի ընկնող, նրբազգաց: Պետք է ճաշակ ունենալ, որ շատ մեծ բան է: Հարմոնիա ստեղծել ամեն բանում և ամենուր:

Մարդ ինքն իրեն պիտի կրթի, իրենից մարդ պիտի ստեղծի և միշտ կատարյալին ձգտի: Բնազդի հետ միշտ բանականությունը պիտի լինի:

Աղբյուրը` Նվարդ Թումանյան. հուշեր և զրույցներ 

Աղբյուր՝ Արմինե Աբրահամյանի բլոգ

Քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն Ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում, միտք, հետաքրքրվում է ու ներս է մտնում։ Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տանտերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

Читать далее »

Ձոն գեղեցիկին, գարնանային խոստովանություններ մեր ամենաներին

Սիրելի՜ մայրիկներ, մենք ձեզ այնքան շատ ենք սիրում, որ ․․․․

Շնորհավոր Ձեր տոնը, լավագույններ, անփոխարելիներ, միակներ ու աննմաններ։

Ձոն մայրիկներին մեդիաբացիկներ

Անժել Դանիելյան
Արեգ Դայան
Էմմա Սահակյան
Գագիկ Սարիբեկյան
Մանե Պողոսյան
Ռուբեն Հովսեփյան
Արսեն Մաթևոսոյան
Ալեքս Բադալյան
Ռաֆայել Գևորգյան
Գաբրիել Մովսեսյան
Մհեր Հովհաննիսյան
Լուսինե Վարդանյան
Վերգինե Բուղդարյան
Նունե Հարությունյան
Մարկ Թոփալյան