Հայրենագիտություն․ 5-1 դասարան

Ապրիլի 15-19

Ապրիլի 8-12

Ապրիլի 1-5
Նախագիծ՝ «ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններ»— նախագծի ներկայացում, հարցերի մշակում, ասորիների մասին ամփոփում

Մարտ- 18-22

  • Ներկայացնում ենք բանավոր/պատմելով/ հետազոտական աշխատանքների սկզբնական նյութերը՝ ազգային փոքրամասնությունների մասին ընդհանուր բնութագիր, ասորիների մասին հավաքագրված նյութ
    կրկնել՝ ՀՀ մարզերն ու քաղաքները,
  • Կազմում ենք հարցեր ասորական համայնքի ներկայացուցչին տալու համար, համայնքի մասին վերջնական ուսումնասիրություն, հանդիպում-խորհդատվություն Աշոտ Տիգրանյանի հետ

Մարտ-Ապրիլ
Նախագիծ՝ «ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններ»

ՓետրվարՄարտ

Փետրվարի 12-16

Փետրվարի 5-9

Հունվարի 29-փետրվարի 2

Դեկտեմբերի 18-22

  • Առարկայական հաշվետվություն-ներկայացում, հանրայնացում, քննարկում
  • Հայրենագիտական ռեբուսների ստեղծում
  • Ինքնագնահատում

Դեկտեմբերի 11-15

Նոյեմբերի 13-18

  • 1-ին պարապմունք՝ Սփյուռք․ հայկական սփյուռքի աշխարհագրությունն ու ազդեցությունը
  • 2-րդ պարապմունք՝ Հայեր, որոնք փոխեցին աշխարհը, որոնողական աշխատանք, այս ցուցակից, կամ ձեր իսկ որոնողական աշխատանքի շնորհիվ գտեք, ընտրեք, առանձնացրեք ձեզ համար մեկ նշանավոր հայի մասին պատմություն, ով աշխարհում թողել է իր հետքը։ Գրեք նրա ամսին, տեսանյութեր, նյութեր, նկարներ հրապարակեք։ Ձեր հերոսները կարող են լինել գործող անձնինք, ովքեր ողջ են, հիմա էլ մեծ գործունեություն են ծավալում ինչպես սփյուռքում, այնպես էլ ՀՀ-ում։

Նոյեմբերի 6-10

Մխիթար Սեբաստացի. Մխիթարյան Միաբանություն

Հոկտեմբերի 16-20

  • Համացանցից գտնել, ընթերցել- սովորել, մշակված ու կարճ բլոգում տեղադրել` Էրեբունի ամրոցի, Էրեբունի թանգարանի, Էրեբունի վարչական շրջանի մասին տեղեկություններ։
    Google map-ով գծել ճանապարհը Բաբաջանյան 38 հասցեից(մեր դպրոցից) մինչև Էրեբունի թանգարան։ Քարտեզի նկարը տեղադրել բլոգում, վերևի նյութերի տակ։ Ով չի հիշում՝ ո՞նց էինք անում, նայեք այս հոլովակը:
  • 2-րդ պարապմունք ՝ բերել ականջակալներ Դիտել հոլովակը, քննարկում

Հոկտեմբերի 9-13

  • 1-ին պարապմունք-
  • կրկնել՝ ՀՀ մարզերն ու քաղաքները
  • Դիտել ՝ ուսուցողական մուլֆիլմերը, դասարանում քննարկելու ենք
    ՆԱԽՆԱԴԱՐՅԱՆ ՄԱՐԴԸԲԱԲԵԼՈՆ
  • 2-րդ պարապմունք- Համացանցից գտնել, ընթերցել- սովորել, մշակված ու կարճ բլոգում տեղադրել` Էրեբունի ամրոցի, Էրեբունի թանգարանի, Էրեբունի վարչական շրջանի մասին տեղեկություններ։
    Google map-ով գծել ճանապարհը Բաբաջանյան 38 հասցեից(մեր դպրոցից) մինչև Էրեբունի թանգարան։ Քարտեզի նկարը տեղադրել բլոգում, վերևի նյութերի տակ։ Ով չի հիշում՝ ո՞նց էինք անում, նայեք այս հոլովակը:

Դիտել այս հոլովակները՝ 1, 2, 3

Հոկտեբերի 2-6

Սեպտեմբերի 25-29

Սեպտեմբերի- 18-22

  • 1-ին պարապմունք- Ներկայացնում եք «Բարձունքի հաղթահարում․ Հարթագյուղ» աշխատանքները, անդրադառնում ենք ՝ մարզեր-մարզկենտրոններին
  • 2-րդ պարապմունք— Ազգային խաղեր․ համացանցից փնտրում գտնում եք որևէ ավանդական հայկական խաղ, գրում խաղի կանոնների մասին, ծնողներից, տատիկ-պապիկներից, բարեկամներից հարցում եք անում՝ իրենց մանկության խաղերը որո՞նք են եղել, ինչպե՞ս են խաղացել։ Գրում եք պատում՝ «Մեր մանկության խաղերը» վերնագրով պատում, արտեղ կներկայացնեք հավաքված տեղեկությունները։

Սեպտեմբերի 11-15

  • Ավարտել այս նախագիծը, ներկայացնել աշխատանքները, ուղարկել իմ մեյլին։

Հայրենագիտություն․ նախագծային շաբաթ՝ 01․09-08․09

«Իմ հայրենագիտական ամառը» վերնագրով գրում եք պատում, որի մեջ անպայման լինում է նկարաշար կամ վիդեոհոլովակ Ձեր այս ամռանը կատարված ճամփորդությունների մասին։ Անպայման պատումի մեջ անդրադառնում եք այս կետերին՝

  1. Երկիր, որտեղ եղել եք, անուն, մայրաքաղաք
  2. Ո՞ր երկրներին էր հարևան այդ երկիրը/քարտեզով նայում եք, սա որոնողական աշխատանք է նաև/
  3. Ի՞նչ գետ, ծով, լիճ, ջրվեժ, լեռ, սար, լեռնաշղթա հանդիպեցիք ձեր ճամփորդության ընթացքում
  4. Ո՞ր քաղաքներում, գյուղերում/Հայաստանում և Հայաստանից դուրս եղաք/
  5. Ազգային ի՞նչ ուտելիքներ փորձեցիք

Կատարում եք աշխատանքը և լինքը բլոգից ուղարկում եք ինձ՝ sona-papazyan@mskh.am

ՀՀ  մարզերն ու մարզկենտրոնները, ՀՀ  սահմանակից պետություններն ու մայրաքաղաքները- տեղադրում եք բլոգում, իմանում ներկայացնել

Չեք մոռանում նշել բաժինը՝ Հայրենագիտություն 5-րդ դասարան, եթե չունեք բաժինը, բացեք։

Բոլոր նյութերը այսուհետ այս առարկայից կհավաքեք այդտեղ