Ջաննի Ռոդարի

Նախագծի ժամկետ՝ ապրիլ ամիս

Նախագծի մասնակիցներ՝ 4-րդ դասարանցիներ

Նախագծի նպատակ՝ սովորողներն ծանոթացնել Ջաննի Ռոդարիի ստեղծագործություններին, դրանց միջոցով զարգացնել նրանց երևակայությունը և ստեղծագործական կարողությունները, կիրառել ռոդարիական հնարներով ստեղծագործությունների շուրջ աշխատանք։

Ուսումնական փաթեթ՝

Աշխատանքի ուղղություններ /աղբյուր/՝

Ուղղաթիռով կարմիր գլխարկ մեթոդի կիրառում․ ընտրում ենք որևէ Թումանյանական հեքիաթ, որևէ պատահական բառ ներմուծել հեքիաթում/կարող ենք բառեր մենք առաջարկել թղթերի վրա գրված/ այնուհետ հեքիաթում ներմուծել այդ հերոսին-կերպարին ու դարձնել գործող անձ։

Ստեղծագործական երևակայության երկանդամության մեթոդի կիրառում․ բառաշարքեր
Ընտրում ենք մեկ բառ ա շարքից մեկ բառ բ շարքից և դարձնում ենք բառակապակցություն և ստացվածը դարձնում վերնագիր պատմության համար։

Ա․լղոզված, համեստ, դաստիարակված, լուսավոր, ծաղկած, լուսավոր
Բ․ պատուհան, կոկորդիլոս, քաղաք, Մոխրոտիկ, խնձոր, փետուր

Ա․ թմրած, ծաղկած, առյուծաձև, պոչատ, քարոտ, կաղ, լաչառ
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց, նավակ

Ամենաանհեթեթ ու անսպասելի հարցերի մեթոդ․հարցաշար

  • Ի՞նչ կլիներ, եթե երկինքը ոտքեր ունենար։
  • Ի՞նչ կլիներ, եթե մարդիկ կարողանային թռչել։
  • Ի՞նչ կլիներ, եթե մեղուն կծեր թիթեռի թևը։
  • Ի՞նչ կլիներ, եթե Ռուսաստանը փոքր երկիր լիներ։
  • Ի՞նչ կլինր, եթե արևը քառակուսի լիներ։
  • Ի՞նչ կլիներ, եթե քաղաքը հայտնվեր ծովի մեջտեղում:
    Ի՞նչ կլիներ, եթե ձեր դուռը մի կոկորդիլոս թակեր ու պարտքով մի քիչ ուրց խնդրեր:

Լճակի մեջ քար մեթոդի կիրառում․ շրջանառու բառեր՝ ծովառյուծ, առաստաղ, քարհանք, մաստակ, մուրճ, տախտակ, դաշնամուր

Մեկ բառը դառնում է հիմնաքար, դրանից հետո, այդ բառից ինչ միտք եկավ գրում ենք, ձագարի սկզբուքնով և վերջում միացնելով առաջին և վերջին բառերը դարձնում ենք վերնագիր ու հորինում նախադասություններ։

Թարս հեքիաթի մեթոդ։ Կերպարին բնորոշ հատկանիշները շրջել և կերպարին տալ լրիվ նոր հակառակ իմաստ։ Հեքիաթներ՝ «Կարմիր գլխարկ», «Անխելք մարդ», «Անբան հուռի», «Պոչատ աղվես»

Հեքիաթի պատճենում։ Երբ վերցնում ենք որևէ հեքիաթ և հնարի կիրառությամբ նոր պատմություն հորինիր։ Սրանից առաջ ընթերցել «Շփոթ պապը»

Իրերի կերպավորում։ Որևէ իրի անունից պատմիր քո մասին, ուղերձ քեզ/ սեղանի անունից, համակարգչի, հեռախոսի, կոշիկի․․․/

Ըստ ցանկության կարդալու ստեղծագործություններ

Оставьте комментарий