Հայրենագիտություն․ նախագծային շաբաթ՝ 01․09-08․09

«Իմ հայրենագիտական ամառը» վերնագրով գրում եք պատում, որի մեջ անպայման լինում է նկարաշար կամ վիդեոհոլովակ Ձեր այս ամռանը կատարված ճամփորդությունների մասին։ Անպայման պատումի մեջ անդրադառնում եք այս կետերին՝

  1. Երկիր, որտեղ եղել եք, անուն, մայրաքաղաք
  2. Ո՞ր երկրներին էր հարևան այդ երկիրը/քարտեզով նայում եք, սա որոնողական աշխատանք է նաև/
  3. Ի՞նչ գետ, ծով, լիճ, ջրվեժ, լեռ, սար, լեռնաշղթա հանդիպեցիք ձեր ճամփորդության ընթացքում
  4. Ո՞ր քաղաքներում, գյուղերում/Հայաստանում և Հայաստանից դուրս եղաք/
  5. Ազգային ի՞նչ ուտելիքներ փորձեցիք

Կատարում եք աշխատանքը և լինքը բլոգից ուղարկում եք ինձ՝ sona-papazyan@mskh.am

Չեք մոռանում նշել բաժինը՝ Հայրենագիտություն 4-րդ դասարան, եթե չունեք բաժինը, բացեք։

Բոլոր նյութերը այսուհետ այս առարկայից կհավաքեք այդտեղ

Կոմիտասյան շաբաթ

Մասնակիցներ՝ չորրորդ դասարանների սովորողներ

Նպատակը՝ կոմիտասյան ստեղծագործությունների միջոցով, սովորողների աշխարհայացքի, , գեղարվեստական ճաշակի, լեզվամտածողության ու բառապաշարի հարստացում:

Խնդիրները՝ 4-րդ դասարանում

  • Ծանոթացում Կոմիտասի անգերազանցելի տեսակին, ստեղծագործական ժառանգությանը
  • Գեղարվեստական պատկերների / համեմատություններ, փոխաբերություններ/ ծանոթացում, վերլուծություն
  • Բանաստեղծությունների ընթերցում
  • Հակաբացիլ կոմիտասյան երգերի տարածում
  • Այցելություն Կոմիտասի Երևանյան թանգարան
  • Սովորողների ստեղծագործական-որոնողական աշխատանքի հմտությունների զարգացում
  • Ազային մաքրամաքուր երաժշտությունը, ստեղծագործությունը ճանաչելու և տարածելու կարևորություն

Բովանդակություն

Սողոմոն Սողոմոնյան-կենսագրական տեղեկություններ

Երգի հրապույրը Ավետիք Իսահակյան

Նախագծի ամփոփում՝ արտագնա այց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Կարդում ենք Սարոյան

Նախագծային աշխատանքների իրականացման ընթացքը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներ։/Մշակումը՝ Արմինե Աբրահամյանի/

Մասնակիցներ՝ չորրորդ դասարանի սովորողներ, ծնողներ

Նպատակը՝  Վիլյամ Սարոյանի աշխարհայացքի բացահայտում։

Նախագծի մշակումը տե՛ս հղումով

Читать далее »

Ծրագիր կրտսեր դպրոցի 4 և 5- րդ դասարանների համար

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մայրենի լեզվի դասընթացը կրտսեր դպրոցում

Մշակումը՝ Արմինե Աբրահամյանի հետ

Երեխան մայրենի լեզվի կրողն է: Նա ծնված օրվանից արդեն կրում է մայրենի լեզուն: Լավ թե վատ, ճիշտ թե սխալ, անընդհատ հաղորդակցվում է իր մայրենի լեզվով,արտահայտում իր հույզերը, մտքերը, ճանաչում, ուսումնասիրում է այն, փորձում հասկանալ։ Ուստի մայրենի լեզվի ուսուցում ասվածը պայմանական է, որովհետև մարդն այն յուրացնում ու կատարելագործում է ողջ կյանքի ընթացքում։
Մայրենի լեզվի ուսուցումը, որպես ուսուցման հիմնական լեզու, անընդհատ է և
սերտորեն կապված է սովորողի ամենօրյա գործունեության հետ: Այն պետք է նպաստի
սովորողի՝ բնականոն, անկաշկանդ, ստեղծագործող, տրամաբանող, ազատ
արժեհամակարգի ձևավորմանն ու ինքնարտահայտմանը։ Կրտսեր դպրոցում մայրենի լեզու առարկան անվանում  ենք մայրենի խոսքի մշակույթ։

Читать далее »

Նախագծային շաբաթ․ 01․09-08․09

Մայրենի առարկայից մեկշաբաթյա նախագիծ
Տևողությունը՝ 01․09-08․09
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4․1 դասարանի սովորողներ

«Ուսումնական ամառ» նախագիծ ․ ամառային նախագծերի ամփոփում
«Հայրենագիտական ուղեցույց-տեղեկատուի» ստեղծում

Հայրենագիտության ծրագիր կրտսեր դպրոցում․ 2023-2024 ուսումնական տարի

Նպատակներ

Յուրաքանչյուր սովորողի ԵՍ-ի ինքնաբացահայտում, անհատի որակական զարգացում և հասարակայնորեն օգտակար լինելու նպատակադրության ձևավորում։
Հայրենաճանաչություն բոլոր զգայարանների միջոցով՝ հոգի, սիրտ, միտք եռամիասնության մշտական կիրառմամբ:

Читать далее »

Առողջ սնունդ և անվտանգ կենսագործունեություն

Դասընթաց՝ տեխնոլոգիա
Նախագիծ՝ «Առողջ սնունդ և անվտանգ կենսագործունեություն»
Ժամկետ՝ շուրջտարյա
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանցիներ
Նպատակը՝ տեխնոլոգիա դասընթացի կազմակերպում( դասընթացը կազմակերպվում է բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, առողջության պահպանության, խոհանոցային, ծեսերի, տոների,
ցուցադրությունների, տոնավաճառների մասնակցության ուսումնական նախագծերի ձևով):

Читать далее »

Հայրենագետի ընտրությամբ գործունեություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
«Հայրենագետ-հայագետներ» ակումբ
Արևմտյան դպրոց, 4-5-րդ դասարանի սովորողներ
Համակարգումը՝ Սոնա Փափազյանի

Անցկացման օրեր՝ երեքշաբթի, հինգշաբթի

Читать далее »

Սովորողների բլոգներ․ 2023-2024 ուսումնական տարի

4.1 դասարան

Անժել Դանիելյան
Արեգ Դայան
Էմմա Սահակյան
Գագիկ Սարիբեկյան
Նունե Հարությունյան
Մանե Պողոսյան
Ռուբեն Հովսեփյան
Արսեն Մաթևոսոյան
Ալեքս Բադալյան
Ռաֆայել Գևորգյան
Արարատ Եսայան
Գաբրիել Մովսեսյան
Արևիկ Թադևոսյան
Մհեր Հովհաննիսյան
Նարե Նահապետյան
Լուսինե Վարդանյան
Մարկ Թոփալյան
Լուսե Դերդերյան
Էդգար Աբգարյանի
Վերգինե Բուղդարյան
Մուրադ Հունանյան

Читать далее »