Աղայանական օրեր. ուսումնական նախագիծ

Նպատակը` ծանոթացում Ղազարոս Աղայանի հեղինակին, գրական գործչին իր հարուստ և հետաքրքիր գործունեությանը և գրական ժառանգությանը, ապագա սերունդներին փոխանցված ասելիքին, հեքիաթների ուժին։

Читать далее »

Անհավանական հեքիաթների ընտրանի

Ջաննի Ռոդարի․ «Հասած երկինքը» հեքիաթի հիման վրա, պատահական երկու բառով հեքիաթ-հորինուկներ։

Անժել Դանիելյան

Երեխաները գնդակով խաղում էին բակում։ Նրանք հենց որ բակ են դուրս գալիս, վայրիներ են դառնում։ Գնդակը տշելով պատահական կպան մի ամպին։ Ամպը այնքան հուզվեց, նեղացավ, որ վերջը լացեց։ Փախավ ամպը, որ երեխաները էլ իրեն չկպնեն, բայց․․․
Ահա մի ուրիշ մարդիկ, դու մի ասա, որ ամպը փախչել, ընկել էր ֆուտբոլային դաշտ, որտեղ էլ մրցում էր անցնում։ Վերջը խփեցին ամպիկին կեղտոտ գնդակով։ Ամպիկին գնդակով այն կարգի կեղտոտեցին, որ նա դարձավ սև։ Ամպիկը չդիմացավ, այնքան բարկացավ, այնքան հուզվեց, որ վերջը լացեց։ Անձրև եկավ, բոլորը զարմացած էին, որովհետև այդ օրը օրենքով չպիտի անձրև գար։ Եվ ամպիկը այդպես լացեց և գնաց մոր մոտ։ Պատմեց նա մորը, թե ինչ էր կատարվում, իսկ մայրը զայրացավ, գնաց և կարկուտ ստեղծեց։ Եթե ամպիկին տեսնեք, կբարևեք իմ կողմից, ես բակի երեխաներից եմ։

Читать далее »

Ջաննի Ռոդարի

Նախագծի ժամկետ՝ ապրիլ ամիս

Նախագծի մասնակիցներ՝ 4-րդ դասարանցիներ

Նախագծի նպատակ՝ սովորողներն ծանոթացնել Ջաննի Ռոդարիի ստեղծագործություններին, դրանց միջոցով զարգացնել նրանց երևակայությունը և ստեղծագործական կարողությունները, կիրառել ռոդարիական հնարներով ստեղծագործությունների շուրջ աշխատանք։

Читать далее »

4-րդ դասարանի մայրենիի ելքի ստուգատես

Չորրորդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա՝

  • Ազատ հաղորդակցվել գրական հայերենով
  • Գեղարվեստական և տեղեկատվական պարզ տեքստերը կարդալ, հասկանալ, վերարտադրել
  • Տեքստի հիմնական գաղափարը ձևակերպել
  • Համացանցից կամ այլ տեղեկատվական աղբյուրներից օգտվել
  • Անհատական բլոգը սպասարկել
  • Ձեռք բերած հմտությունները կիրառել

Ստուգատեսի բովանդակային ուղղությունները

Ստուգատեսի առաջին փուլ /մայիսի 1-31/

Սովորողն իր բլոգում բացում է Մայրենիի ստուգատեսի բաժին, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր նյութերը:

Գրավոր խոսքին ուղղված աշխատանքներ

Տեքստը գրավոր պատմի՛ր որևէ հերոսի անունից։

  • Հաշվետու պատում՝ ըստ դասավանդողի մշակած հարցարանի «Տարվա իմ ձեռքբերումները»
  • Ստեղծագործական աշխատանք ռոդարիական (երևակայական երկանդամություն) մեթոդով։

Բանավոր խոսքին ուղղված աշխատանքներ

  • Սովորողի հեղինակային հարցազրույցը նախընտրած թեմայով։ (Հարցազրույցը պետք է լինի ռադիոնյութի կամ տեսանյութի տեսքով, 2-3 րոպե տևողությամբ, որակյալ, հրապարակված լինի բլոգում):
  • Ստեղծագործական պատում ռոդարիական «Ուղղաթիռով Կարմիր գլխարկը» հնարի կիրառությամբ /տեսանյութը պետք է հրապարակված լինի բլոգում/

Ընտանեկան նախագիծ

  • Տեսանյութի կամ ռադիոնյութի տեսքով պատմի՛ր տարվա ընթացքում ընթերցածդ գրքերի ցանկը և համառոտ ներկայացրու դրանցից մեկը։

Բլոգի սպասարկում

  • Բլոգային կարողությունների հարցաթերթ /կազմում է դասավանդողը՝ առաջնորդվելով սովորողի բլոգին ներկայացվող պահանջների կարգով/։

Ստուգատեսի երկրորդ փուլ / հունիսի 8/

  • Միասնական գրավոր աշխատանք

Ստուգատեսային աշխատանքների արդյունքներ

Ձոն սիրունին, ձոն ամենամամային

Մասնակիցներ՝ չորրորդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ Նախագծի նպատակը մայրության և գեղեցկության տոնի առիթով, շնորհավորանք-անակնկալների պատրաստումն է։
Խնդիրերը՝
ստեղծագործական, տեխնոլոգիական կարողությունների զարգացում
ձեռք բերած հմտությունների կիրառում
բանավոր և գրավոր խոսքի մշակում

Նախագծային ուղղությունները՝
«Մամայիս բնորոշ 5 շատ ծիծաղելու արարքներ»- ի՞նչ չէիր անի, եթե մաման քեզ չասեր, խորհուրդ չտար, ի՞նչպես է հաճախ քեզ մաման նախատում, ի՞նչն է, որ չէիր անի, ինչպիսի՞ն է մայրիկը երբ․․․․

Շնորհավորական բացիկների ստեղծում
<Իմ մայրիկը>-գրավոր շարադրանքների, դիմանկարների ստեղծում

«Գարնանային խոստովանություններ, մամ ջան, կներես, բայց քո էն սիրելի ծաղկամանը, ես եմ կոտրել, ներու՞մ ես չէ․․))»

«Մամ ջան, այնքան եմ սիրում երբ դու․․․․»

«Մեդիաբացիկ-ընթերցում»

Բառարանային ֆլեշմոբ․ իմ Թումանյանական բառարանը

Նկարագրությունը։ Տարիներ շարունակ ստեղծվել և շարունակում են ստեղծվել տարատեսակ բառարաններ։ 21-րդ դարում, տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց, բառարանները դարձել են հեշտ հասանելի՝ բազմաթիվ օնլայն հավելվածների շնորհիվ։ 
Բառանային գլեշմոբի շրջանակում իրականացնում ենք այս նախագիծը և այն ձոնված է Մխիթար Սեբաստացուն, ով ծնվել է փետրվարի 7-ին։ Այս ընթացքում նաև իրականացնում ենք թումանյանական օրեր նախագիծը, ուստի շատ հաճախ զուգահեռում ենք։

Նախագծի անվանում՝ Ստեղծել թումանյանական բառարան, փետրվար ամսվա ընթացքում «Կարդում ենք Թումանյան» նախագծի շրջանակում բոլոր ստեղծագործություններից հավաքագրել թումանյանական կրառությամբ բառերը, ասել է թե ՝ լոռվա բարբառին բնորոշ։

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4․1 դասարանի սովորողներ

Իրականացման ընթացքը՝

  • նախագծի քննարկում սովորողների հետ, առաջարկությունների գրանցում, 
  • անելիքների ճշգրտում, աշխատանքի բաժանում, 
  • բառերի առանձնացում
  • բառարանով կամ հարզատների, ընկերների միջոցով ճշգրտում

Օգտակար կայքեր, կայքէջեր՝

 Նախագծի արդյունքների ներկայացում՝

  • Հրապարակումներ բլոգներում, կայքերում։ 

Գիրք նվիրելու օրերը կրթահամալիրում

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ Թումանյանի ծննդյան օրվանից՝ փետրվարի 19-ից սկսած, մինչև <Կարդում ենք Տերյան, Թումանյական, Չարենց> ընթերցողական նախագծերի ամփոփումը։

Նախագծի մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, այլ ցանկացողներ։

Читать далее »

Փետրվար․ նախագծեր

Հայրենագիտություն
4-րդ դասարան
Բարեկենդանի ծես- Այս տարի տոնելու ենք փետրվարի 11
Տեառընդառաջի ծես
5-րդ դասարան
Համագործակցություն Աշոտ Տիգրանյանի հետ


Ճամփորդություն Ազատան․ Տեառնընդառաջի ծեսով
Բարեկենդանը Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան մշակույթի տանը
Ճամփորդությամբ ուսուցում․ Մատենադարան- 4․2 և 4․4 դասարաններ

Մայրենի
Գրքի տոն
Կարդում ենք, ապրում ենք Թումանյանով
Թումանյանի հեքիաթները մատների թատրոն ամենափոքրերի համար

Տեխնոլոգիա
Պատրաստում ենք վարսակով բլիթներ
Պատրաստում ենք ֆունչոզայով աղցան