Ծառեր, թըփեր լեցուն միրգ

Ծառեր, թըփեր լեցուն միրգ,
Մառան տարան գիրկ ու գիրկ,
Աշուն սընավ։

Սաղարթ–սաղարթ սարսելով,
Ոսկի տերև դարսելով
Աշուն քընավ։

Տարափ ու բուք փըչելով,
Վայուն–մայուն ճըչելով՝
Աշուն ծընավ։

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը, բացատրիր:
  2. Տարվա ո՞ր եղանակն է նկարագրված բանաստեղծության մեջ:
  3. Վերնագրիր բանաստեղծությունը:
  4. Վերնագրիր բանաստեղծության յուրաքանչյուր տունը:
  5. Նկարիր բանաստեղծության այն տունը, որն ամենաշատը հավանեցիր:
  6. Անգիր սովորիր բանաստեղծությունը:

Оставьте комментарий