Բարեկենդանի ծեսը Մեղրաձոր համայնքում


Նախագծի անվանում՝ Բարեկենդանի համայնքային ծես Մեղրաձոր համայնքում
Օր՝ փետրվարի 11, կիրակի
Ժամ՝ 09։00-17։00
Եղանակ
Երթղին՝ Երևան-Աբովյան-Հրազդան-Մարմարիկ-Մեղրաձոր, վերադարձը նույն կերպ
Մեկնում՝ 09։00, Րաֆֆու փողոցից, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Վերադարձ՝ 17։00, Բաբաջանյան 25, Մայր դպրոց, երթուղիների կայանատեղի
Մասնակիցներ՝ Արևմտյան և Հարավային դպրոցի 4-5րդ դասարաններ
Համակարգող կազմակերպիչ՝ Սոնա Փափազյան
Ծիսավար՝ Մարինե Մկրտչյան
Երաժիշտ-պարերգեր և կոպալ ՝ Սեդա Թևանյան
Ստվերների թատրոնի համակարգող՝ Անի Ղարաբեկյան
Նպատակը՝ Մեղրաձոր համայնքում Բարեկենդանի ծեսի անցկացում, համայնքային տոն, կրթական փոխանակում Մեղրաձորի Սամվել Մուրադյանի անվան Մարզամշակութային կենտրոնի սաների հետ, պարերգերի և պարերի ուսուցում, տեխնոլոգիական ուսուցում, միասին ծեսի անցկացման ուրախություն, համայնքին ծանոթացում, ծեսի տարածում
Համագործակցություն-պայմանավորվածությունը՝ Գոհար Գոգոլյանի հետ, մշակութային կենտրոնի տնօրեն, լավ բարեկամ
Խնդիրները՝ տոնի հանրայնացումը ապահով, նույն տարիքի տարբեր սովորողների ընկերություն -ծանոթացումը, ազգային ծեսերի տարածումը ճիշտ ձևով, երգերի ու պարերգերի ուսուցումը ավելի լայն շերտերի, գյուղի ճանաչումը, այսպիսով նաև հայրենագիտությամբ ուսուցման կյանքով ապահովումը
Միջառարկայական կապ-նախագծեր՝ համագործակցություն տեխնոլոգիայի դասավանդող Նարեկ Հակոբյանի հետ։ Սովորողները տեխնոլոգիայի ժամին պատրաստելու են տիկնիկներ, բարեկենդանի դիմակներ
Երաժիշտ Սեդա Թևանյանի հետ բարեկենդանի երգերի ուսուցում, պարերգերի ուսուցում և տարածմանն ուղված քայլեր։

Ընթացք՝
1-ին փուլով պատրաստվում ենք Բարեկենդանի ծեսին, տեխնոլոգիայի ժամին պատրաստում ենք դիմակներ, երգերի և պարերգերի ուսուցում, կերպարների հստակեցում, անելիքի ճշտում, բարեկենդանի ուտեստների ճշտում՝ ով ինչ պետք է պատրաստի, օրվա անելիքների հստակեցում Մեղրաձորի գործընկերների հետ։
2-րդ փուլ- Մեկնում, հանդիպում Մշակույթի տանը, իրերի տեղավորում, դիմակների և այլ պարագաների շտկում, ճշտում։ Ծեսի ընթացք և մեկնարկ միասնական պարերգերով, երաժշտությամբ, վարպետության դասերով, գովերգերով, միասնական ընթերցանությամբ, տաղավարների մոտ ընդմիջումներով՝ ծիսական ուտեսների համտեսներով, ստվերների թատրոնի ներկայացումներով

Արդյունք՝ կծանոթանանք հարուստ ազգային մշակույթ ունեցող Մեղրաձոր գյուղին, մշակութային կենտրոնին, սաներին, կվերականգնենք ընդհատված կրթական կապը, կփորձենք և կմտածենք նոր ուղիներ միասին հաճախ համագործակցելու
Վերջնարդյունքը՝ կհրապարակվի դասավանդողների և սովորողների բլոգներում։

Լուսաբանումը՝

Բարեկենդանի ծես
— մշակումը Մարինե Մկրտչյանի
Բարեկենդանի երաժշտական փաթեթ- մշակումը՝ Սեդա Թևանյանի
Ազգային, բակային խաղեր

  • Աքլորակռիվ
  • Փայտով ուժախաղեր
  • Թելով հոլ
  • Ժնջիլ, ժնջիլ
  • Մամի, մամի

Ծրագիրը՝

  • 09:00-մեկնում
  • 10:30 -Ժամանում
  • 10:30-11:00 Բրդուճների համտես
  • 11:00-11:30 Ստվերների թատրոն, փորձի փոխանակում
  • 11:30-13:30 Փոխինձ աղալ, պատրաստել և համտեսել, ճաշ
  • 13:30- Համայնքային ծես, Ազգային խաղեր (հոլ, չիլիկ դաստա, պարանքաշոցի, փեդքաշոցի, աքլորակռիվ)
  • 15:00 Այցելություն Մեղրաձորի ազգագրության և հնագիտության հավաքածու
  • 17:00 Վերադարձ Բաբաջանյան 25, Մայր դպրոց, երթուղիների կայանատեղի

Անհրաժեշտ իրեր՝
Ուսապարկ
Տաք հագուստ
Օրապահիկ
Դիմակներ
Տաք ըմպելիք
Ծիսական ուտելիքներ

Մեքենա՝ Mercedes Sprinter 60CO077
Վարորդ՝ Խաչատրյան Արամ, հեռ․՝ 091319536

Ծեսի մասնակիցներ՝ Արևմտյան և Հարավային դպրոցի սովորողներ

  1. Առնո Ադամյան- Արևմտյան դպրոց, 4-րդ դասարան
  2. Դավիթ Գևորգյան-Արևմտյան դպրոց, 4-րդ դասարան
  3. Սոնա Ջաղինյան-Արևմտյան դպրոց, 4-րդ դասարան
  4. Դավիթ Խաչատրյան-Արևմտյան դպրոց, 4-րդ դասարան
  5. Եվա Բուդաղյան-Արևմտյան դպրոց, 4-րդ դասարան
  6. Դվին Ասադուրյան- Արևմտյան դպրոց, 4-րդ դասարան
  7. Մենուա Հովասափյան- Հարավային դպրոց, 5.2 դասարան
  8. Արեգա Հովհաննիսյան- Հարավային դպրոց, 4.1 դասարան
  9. Արփի Ղարաբեկյան-  Հարավային դպրոց, 4.3 դասարան
  10. Ալիսա Բաղդասարյան- Հարավային դպրոց, 4.3 դասարան
  11. Անգել Ավագյան- Հարավային դպրոց, 4.2 դասարան
  12. Նանե Կյուրեղյան- Հարավային դպրոց, 4.1 դասարան
  13. Լուսե Կյուրեղյան- Հարավային դպրոց,  4.1 դասարան
  14. Միա Կյուրեղյան- Հարավային դպրոց, 4.1 դասարան
  15. Մարկ Վարդանյան- Միջին դպրոց, 7-րդ դասարան


Ուրբաթ համերգի ընթերցարան

«Ճրագ, ճրագ ճշմարիտ»-Ուրբաթ-համերգ

Նախագիծ՝  «Ճրագ, Ճրագ ճշմարիտ»- Ուրբաթ- համերգ

Օր՝ Փետրվարի 9

Ժամ՝ 15:15

Վայր՝ Մայր դպրոց, Մարմարյա Սրահ

Ընթերցումների ընտրանի՝

1․ Ավանդական բարեմաղթանք

Տաշտներդ լի հաց լինի,
Դըռներըդ միշտ բաց լինի:

2․

Թագավոր, ինչ բերեմ քու նման,
Քու կանաչ արևու նման,
Անթառամ ծաղիկ, որ կբացվեր,
Բացվեր քու արևու նման:


Թագավոր, ինչ բերեմ քու նման,
Քու կանաչ արևու նման,
Էն արեգակը, որ կբացվեր,
Բացվեր քու արևու նման:

3․

Պար էնենք, պար-պար էնենք
Աղջիկներուն խաբար էնենք,
Ղոչ գառը, մատաղ էնենք
Միսն ուտենք, ջուրը խմենք
Հարս ու փեսա պսակենք:

* ղոչ- այստեղ ի նկատի ունեն արու գառանը, խոյին

4․

Ճրագ,ճրագ ճշմարիտ,
Ճշմարտահատիկ մարգարիտ,
Բանամ պղնձեա դուռը,
Քաղեմ անթառամ ծաղիկ,
Փնջեմ դնեմ ի գլխուս,
Քունն ըլլիմ մինչև ի լուս,
Արազըս ըլլի ի պարի,
Աստված մուրազըս կատարի։


Գիրք նվիրելու օրերը կրթահամալիրում

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ Թումանյանի ծննդյան օրվանից՝ փետրվարի 19-ից սկսած, մինչև <Կարդում ենք Տերյան, Թումանյական, Չարենց> ընթերցողական նախագծերի ամփոփումը։

Նախագծի մասնակիցներ՝ կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, ծնողներ, այլ ցանկացողներ։

Читать далее »

Ազգագրական փառատոն․ երրորդ շաբաթվա ամփոփում

  1. Լուսինե Պետրոսյան և ճամբարականներ-Ազգագրական փառատոն 2024․ ամփոփում
  2. Մելինե Սիմոնյան և ճամբարականներ-Ազգագրական փառատոն 2024
  3. Սոնա Փափազյան, Սեդա Թևանյան և Տիգրան Զոհրաբյան- Սովորում ենք «Յարխուշտա» ազգային պարը, համագործակցային նախագիծ
  4. Մարինե Մկրտչյան և երկրորդ ջոկատի ճամբարականներ-Մարինե Մկրտչյանի ստեղծած հետաքրքիր խաղերը 
  5. Գրետա Բակունց և ճամբարականներ-Ազգագրական փառատոն: Պարուսուցում. սովորող-սովորեցնող
  6. Ջուլիետա Քերոբյան և ճամբարականներ-Ամփոփում- «Ազգագրական փառատոն», «Արտադրությամբ ուսուցում»/ Հայկական զարդանախշերով գոտիներ, ճակտոցներ, 2.2 ջոկատի հետ
  7. Արմինե Գյոնջյան և ճամբարականներ- Ազգագրական փառատոնի ամփոփում․2024
  8. Զառա Սեդրակյան և 5-6 տարեկան ճամբարականներ-Թխում ենք մատնաքաշ
  9. Զառա Սեդրակյան, Արմինե Աբրահամյան և ճամբարականներ-Ազգային խաղեր
  10. Անահիտ Բալաբեկյան և ճամբարականներ-Ազգագրական փառատոն 2024
  11. Ասյա Ծատրյան և երկարացված օրվա ճամբարականներ-Ազգայինն`ամենուր
  12. Սոնա Փափազյան, Ալիս Գևորգյան և ճամբարականներ-Պատրաստում ենք կավե դաղդղան նախագիծ
  13. Աչեր Բաստաջյան և ճամբարականներ-Ճամբարային երգուսուցում
  14. Լուսինե Պետրոսյան և ճամբարականներ- Ազգագրական փառատոն. ամփոփում

Հունվարյան ստուգատեսային ճամբար․ ամփոփում

Հունվարյան ստուգատեսային ճամբարը լավագույն ու սպասված ժամանակահատվածներից մեկն է մեր ուսումնական շրջաններից։ Ստուգատեսների առատությունն ու համագործակցություն-նախագծերի լայն շրջանակը, իրապես ստեղծագործելու ու ազատ ճախրանքի լավ հարթակ են դառնում։
Այս ուսումնական շրջանում Աչեր Բաստաջյանի հետ եղել եմ Հայրենագետ-երաժիշտների ջոկատի հունվարյան ստուգատեսային ճամբարի նախագծերի համակարգողը։

Համակարգել եմ նաև Արևմտյան դպրոցում Ազգագրության փառատոնը։

Հունվարյան ճամբարի ընթացքում բազմաթիվ համագործակցություններ ունեցանք, որոնցից յուրաքանչյուրը մի փառատոնի կամ ստուգատեսի շրջանակում էր։ Ամեն բան հերթով և կարգով․

Читать далее »

Ձմեռն իր հետ նոր հմտություններ ու փորձառություն է բերում

Ձմեռային մարզական խաղեր. ճամփորդական նախագիծով Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում էինք։

Արևմտյան դպրոցի հայրենագետ-երաժիշտների ջոկատը ձմեռային մարզական ստուգատեսի շրջանականում Երևանի հոկեյի և գեղասահքի մարզադպորցում էր։ Ճամբարականներից շատերը առաջին անգամ էին կանգնում չմուշկների վրա, ինչը լրացուցիչ լարում է ստեղծում դասավանդողների համար։
Ի հաջողություն մեզ բոլորիս, օրը արդյունավետ ստացվեց, ճամբարականից 19-ը սահեցին, զգացին սառույցի պարգևած թեթևությունն ու հանգստությունը, ազատ ճախրանքը։

Պարուսուցում․ «Յարխուշտա»

Հունվարյան ստուգատեսային ճամբարը լայն հնարավորություններ է տալիս նոր համագործակցությունների, հետաքրքիր նախագծերի ձևավորման համար։

Կրթահամալիրի տարբեր օղակների դասավանդողների համագործակցությունը այլ օղակների սովորողների հետ, սովորողների և սովորողների միջև նախագծերի իրականացումը, և իհարկե դրանց գեղեցիկ ներկայացումը նաև բաց հարթակներում, ուրբաթ-համերգներին։

Այս օրերին Արևմտյան դպրոցում հյուրընկալում ենք Տիգրան Զոհրաբյանին, ով ճամբարականներին սովորեցնում է ազգային պար՝ «Յարխուշտա»։

  • Յարխուշտա ռազմական խաղ-պարը տարածված է եղել Սասունում: Պարի անվանումն ունեցել է տարբեր մեկնաբանություններ, որոնցից մեկն այն է, որ Յարխուշտա նշանակում է զենքի ընկեր: Յար պարսկերեն նշանակում է ոչ միայն սիրեցյալ, այլև ընկեր, իսկ խըշտ, խըշտիկ` կարճ նիզակ, զենք: Շարունակությունը՝ այստեղ։

Պարն ամբողջությամբ տեսնելու և վայելելու հնարավորություն կունենանք՝ փետրվարի 9-ին, ժամը՝ 15։15, ՀԱԹ Բաբաջանյան 25 հասցեում։

Իսկ հիմա վայելենք նախապատրաստական աշխատանքները՝