Դեկտեմբեր․ մենթորի հետ աշխատանք

Դեկտեմբեր ամիսը հետաքրքիր խիտ ամիս է, բոլորը զբաղված են ամփոփումներով, առանց ընթացքը վայելելու մի տեսակ, բայց պետք է ասեմ, որ հասցրել եմ ընթացքը իսկապես վայելել։

Մայրենիի դասավանդումը ինձ համար, չնայած նոր չէր, փորձ ունեի, բայց նորովի սկսեցի սիրել, հատկապես ռոդարիական մեթոդների կիրառմամբ, Արմինեի հմուտ խորհուրդներով։

Այս ամիսը տրամադրել ենք` և՛ ստեղծագործական աշխատանքներին, և’ հետաքրքիր լեզվական աշխատանքների, ինչից շատ գոհ եմ։ Հետաքրքիր անկյուններ ու շերտեր բացվեցին սովորողներս մոտ։

Արմինեի խորհրդով, վերջապես ժամանակ գտա ընթերցելու մեր ուսուցիչ, մայրենիի գուրու Մարիետ Սիմոնյանի հոդվածը։ Տիկին Մարիետը հումորը «կործանիչ» է, իսկապես, այն սահմաններ չունի։ Երբեմն լուրջ բաներին, երբ հումորի տեսանկյունից ենք նայում, այդ լուրջը ոչ թե կորցնում է իր կարևորությունը, այլ ստանում, է հետաքրքիր թեթևությունը, լուծումներն էլ գալիս են անակնկալի պես, կամ գոնե սկսում ես մի քիչ այլ կերպ մոտենալ այդ հարցին։
Շատ եմ հավանել հոդվածը։ 

Կրթությունը մարդկայնացման կարիք ունի։ Էնտեղ, որտեղ երեխաներ և պատանիներ են, չի կարող ուրախություն, թեթևություն, ծափ ու ծիծաղ չլինել։ Չի կարելի դպրոցներում տիրող այդ արհեստական լրջությունը որևէ կերպ արդարացվել, պատճառաբանվել։ 

Լավ ամիս է դեկտեմբերը, հետաքրքիր կլինի չէ օրինակ` ամփոփման ամիս չդնենք անունը, այլ շարունակելի կամ մեկնարկի, գուցե ողջ գաղտնիքը դեկտեմբերի ծանրության ամփոփում բառի՞ց է։

Արմինեին անսահման շնորհակալ եմ, ամենօրյա ուսուցում-ընկերության համար։

Տիար Գևորգին էլ, հետևողական ուշադրության, որ պահանջում է գրել ամփոփում, թե չէ ես գրողը չեմ։

Շնորհակալություն։

Աշխատանք մենթորի հետ

Այս ամիս Արմինե Աբրահամյանի հետ աշխատել ենք շատ ինտենսիվ՝ ամեն օրվա կտրվածքով։ Արմինեի պարտաճանաչությունն ու հոգատարությունը սահմաններ չունի։ Այո՛, նա խնամքով ընտրել է հոդվածներ, որոնք ես դեռ չեմ կարդացել, որպեսզի գրախոսեմ, կարծիքս գրեմ, բայց անպայման կանեմ, հո հանաք բան չի՞։

Էս հոդվածը շատ եմ սիրում — 

Читать далее »

Մենթորական աշխատանքի մեկամսյա արդյունքներ


Այս հրապարակմամբ ուզում եմ մի փոքր ներկայացնել իմ և մենթոր՝ Արմինե Աբրահամյանի համագործակցության և անդընդհատ աշխատանքի մասին։

Այս տարի որոշեցի մասնագիտական ակունքներին վերադառնալ և դասավանդել մայրենի Արևմտյան դպրոցի 4-1 դասարանում։ Չնայած այն հանգամանքին, որ արդեն 11 տարի է կրթահամալիրում եմ, դասավանդել եմ մայրենի միայն 6 ամիս, հայրենագիտություն՝ մինչ օրս, բնականաբար վերադարձի համար այս սիրուն գործունեությանը՝ վստահություն և ընկերական համագործակցություն էր պետք սեբաստացի ուսուցչական համայնքից, որպեսզի ավելի վստահ գործեմ։
Արմինե Աբրահամյանը ստանձնեց իմ մենթորը լինելու, ըստ իրեն՝ հրաշալի ու խաղաղ աշխատանքը։

Արմինեի հետ նույն դպրոցում աշխատելու հնարավորությունը հրաշալի է, քանի որ կապը անընդհատ է, բոլոր ընդմիջումներին, միասին քննարկման նյութ ունենում ենք, միշտ որևէ հարցով դիմում եմ, ստանում լիարժեք և հստակ օգնություն ու աջակցություն։

Այս ամսվա նախագծերը Արմինեի ստեղծական հայացքի ներքո կազմեցի և աշխատեց։

Շատ հաճախ նաև Գոհար Բալջյանի հետ ենք քննարկում այս կամ այն նախագիծն ու մոտեցումը։ Գոհարի մանկավարժական հայացքն էլ օգնում է առավել կոկիկ, համակարգված աշխատելուն։