Հայրենագիտության արտագնա պարապմունքը Էրեբունի թանգարանում

Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանցիների հետ սկսել ենք ուսումնասիրել հին քաղաքակրթությունները, մեր պետության կազմավորումը, արքաների կյանքը, տոհմերը, ՀՀ-ում պահպանված ամրոցները, ուրարտական ժառանգությունը։
Հերթը հասաց Էրեբունի ամրոցին, որը քաղաք է մեր քաղաքի ներսում և իհարկե 2806 ամյա Երևան քաղաքի ակունքն ու սկզբնավորման օրրանը։

Էրեբունի ամրոցը, այս պահին այնպես չէ, որ շատ լավ վիճակում է, բայց կարծես ամեն բան անում են, նոր ծրագրով, որպեսզի վերականգնեն ամրոցից մնացածը, պեղումները հավաքենեն ամբողաջնեն։

Էրեբունի հնավայրում լինելուց հետո, գնացինք Արգիշտիի ծով, տեսանք լճի կարռուցման մասին վկայության բնօրինակը։

Տարիներ առաջ այս վայրը անխնամ էր, լքված, իսկ հիմա դարձել է Էրեբունի համայնքի սիրուն այգիներից մեկը և բնակիչների սիրելին։

Լուսանկարները՝

Արևմտյան դպրոցի 4․1 դասարան
Արևմտյան դպրոցի 4․2 դասարան

Սովորողների տպավորությունները՝
Անժել Դանիելյան- Ճամփորդություն դեպի Էրեբունի ամրոց
Նունե Հարությունյան-Ճամփորդություն
Ռուբեն Հովսեփյան- Ճամփորդություն դեպի Էրեբունի հնավայր
Արարատ Եսայան- Ճամփորդություն Էրեբունի
Դավիթ Խաչատրյան-Ճամփորդություն դեպի Էրեբունի ամրոց թանգարան

Երևան քաղաքի պատմության թանգարանում

«Ճամփորդություն դեպի Երևան քաղաքի պատմության թանգարան» և Երևան քաղաքի պատմության թանգարան: Մաթեմատիկական խաչբառեր և խնդիրներ նախագծերի շրջանակներում Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներն այցելեցին Երևան քաղաքի պատմության թանգարան: Մինչ ճամփորդելը սովորողները կազմել և լուծել են նաև ժամանակագրության վերաբերյալ խնդիրներ, ինչպես նաև, օգտագործելով թվերի գրության հնամենի եղանակը, կազմել են մաթեմատիկական խաչբառեր։

Մանրամասները՝ տեսաֆիլմում/ հեղինակ՝ Գրետա Բակունց/

Արտագնա պարապմունքը Մատենադարանում

Նախագիծն՝ այստեղ

Սովորողների պատումների ընտրանի՝
Գագիկ Սարիբեկյան
Լուսե Դերդերյան
Նունե Հարությունյան
Գաբրիել Մովսեսյան
Մանե Պողոսյան
Անժել Դանիելյան
Վերգինե Բուղդարյան
Ռուբեն Մաթևոսյան

Սեբաստացիները Արատեսի ճամբարում ՝ ինչպես տանը

Արատեսյան յուրաքանչյուր ամփոփիչ պատում գրելիս, ջերմության մեծ ալիք եմ զգում միշտ։ Վստահ եմ՝ բոլոր սեբաստսացիների մոտ է էդպես։ Ոնց սովորողներն են ասում-փաստում՝ Արատեսից հոգնել չկա, չկա, քանի որ ամեն անգամ այս շռայլ «էությունը» մեզ նոր պարգև-պատկերներ, զգացողություններ է նվիրում։

Читать далее »