Հունվարյան ստուգատեսային ճամբար․ ամփոփում

Հունվարյան ստուգատեսային ճամբարը լավագույն ու սպասված ժամանակահատվածներից մեկն է մեր ուսումնական շրջաններից։ Ստուգատեսների առատությունն ու համագործակցություն-նախագծերի լայն շրջանակը, իրապես ստեղծագործելու ու ազատ ճախրանքի լավ հարթակ են դառնում։
Այս ուսումնական շրջանում Աչեր Բաստաջյանի հետ եղել եմ Հայրենագետ-երաժիշտների ջոկատի հունվարյան ստուգատեսային ճամբարի նախագծերի համակարգողը։

Համակարգել եմ նաև Արևմտյան դպրոցում Ազգագրության փառատոնը։

Հունվարյան ճամբարի ընթացքում բազմաթիվ համագործակցություններ ունեցանք, որոնցից յուրաքանչյուրը մի փառատոնի կամ ստուգատեսի շրջանակում էր։ Ամեն բան հերթով և կարգով․

Читать далее »

«Սովորեցնող -սովորող»․ պարուսուցում՝ Փափուռի

Հունվարյան ճամբարի ընթացքում համագործակցեցինք հետազոտական վարժարանի սովորողների հետ՝ պարուսուցում նախագծով, որի արդյունքը երևաց միասնական պարով ուրբաթ համերգին։

Ձմեռն իր հետ նոր հմտություններ ու փորձառություն է բերում

Ձմեռային մարզական խաղեր. ճամփորդական նախագիծով Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում էինք։

Արևմտյան դպրոցի հայրենագետ-երաժիշտների ջոկատը ձմեռային մարզական ստուգատեսի շրջանականում Երևանի հոկեյի և գեղասահքի մարզադպորցում էր։ Ճամբարականներից շատերը առաջին անգամ էին կանգնում չմուշկների վրա, ինչը լրացուցիչ լարում է ստեղծում դասավանդողների համար։
Ի հաջողություն մեզ բոլորիս, օրը արդյունավետ ստացվեց, ճամբարականից 19-ը սահեցին, զգացին սառույցի պարգևած թեթևությունն ու հանգստությունը, ազատ ճախրանքը։

Պարուսուցում․ «Յարխուշտա»

Հունվարյան ստուգատեսային ճամբարը լայն հնարավորություններ է տալիս նոր համագործակցությունների, հետաքրքիր նախագծերի ձևավորման համար։

Կրթահամալիրի տարբեր օղակների դասավանդողների համագործակցությունը այլ օղակների սովորողների հետ, սովորողների և սովորողների միջև նախագծերի իրականացումը, և իհարկե դրանց գեղեցիկ ներկայացումը նաև բաց հարթակներում, ուրբաթ-համերգներին։

Այս օրերին Արևմտյան դպրոցում հյուրընկալում ենք Տիգրան Զոհրաբյանին, ով ճամբարականներին սովորեցնում է ազգային պար՝ «Յարխուշտա»։

  • Յարխուշտա ռազմական խաղ-պարը տարածված է եղել Սասունում: Պարի անվանումն ունեցել է տարբեր մեկնաբանություններ, որոնցից մեկն այն է, որ Յարխուշտա նշանակում է զենքի ընկեր: Յար պարսկերեն նշանակում է ոչ միայն սիրեցյալ, այլև ընկեր, իսկ խըշտ, խըշտիկ` կարճ նիզակ, զենք: Շարունակությունը՝ այստեղ։

Պարն ամբողջությամբ տեսնելու և վայելելու հնարավորություն կունենանք՝ փետրվարի 9-ին, ժամը՝ 15։15, ՀԱԹ Բաբաջանյան 25 հասցեում։

Իսկ հիմա վայելենք նախապատրաստական աշխատանքները՝

Հունվարյան ստուգատեսային ճամբար․ առաջին շաբաթվա ամփոփում

Լուսանկարը՝ Սեդա Թևանյանի

Հունվարյան ստուգատեսային առաջին շաբաթը անցավ գունեղ և շատ զանազան գործունեություններով։ Նախ երկուշաբթի ողջունեցինք իրար ջոկատի մասնակիցներով՝ տարատարիք 4-5-րդ դասարանցիներ հավաքվել են մեկ ջոկատում, գուցե իրար չեն ճանաչում, անունները չգիտեն իրար։ Գրեթե մեկ ամիս մեկ ջոկատի շրջանակում գործունեություն կծավալեն՝ մասնակցելով տարբեր ստուգատեսների, ճամփորդությունների։

Որոշեցինք մեր ջոկատի անունը՝ հայրենագետ-երաժիշտներ կամ բանգլադեշյան երաժիշտներ, քանի որ ջոկատի գործունեության անբաժանելի մասն են կազմում երաժշտությունն ու հայրենագիտությունը։ 


Առաջին շաբաթվա գործունեության մաս կազմեցին՝ ազգագրական ստուգատեսը, բնագիտատեխնիկականը։ Սովորող -սովորեցնող նախագծով «Փափուռի» պարը սովորեցինք ավագ դպրոցի սովորողներ՝ Անիի և Տիգրանի հետ, շարունակում ենք, որպեսզի ուրբաթ համերգին միասին ներկայանանք։ Տիգրան Զոհրաբյան և Սեդա Թևանյանի հետ նույնպես նոր պարերգի ուսուցում ունեցանք, ազգային բակային խաղերին անդրադարձանք։ Ամփոփումը՝ Աչեր Բաստաջյանի բլոգում։

Սովորողները իրենց բլոգում պատմել են մեկշաբաթյա գործունեության մասին, առաջարկում ենք ծանոթանալ։

Մանե  Պողոսյան — 4․1
Մաքս  Առաքելյան- 4․4
Դավիթ Գևորգյան — 4․3
Ռաֆայել Գևորգյան - 4․1
Արիանա Բարեղամյան- 4․4
Նարե Բաբայան- 4․2
Լիլի  Բադեյան- 4․4
Մարի Մանուկյան- 4․4
Անժել Դանիելյան- 4․1
Ստեֆանի Կարապետյան- 5․1
Մարկ Թոփալյան - 4․1
Սոֆիա Պարսամյան- 5․1
Նռանե Անտոնյան- 5․1
Շուշան Հակոբյան- 5․1
Մարի Մաշինյան- 5․3
Էրիկա Եսայան- 5․3
Հասմիկ Մկրտչյան -5․1
Վիկտորյա Հարությունյան- 5․1
Միա Ալավերդյան- 5․1
Մարիամ Խաչիկյան- 4․4


Լավագույն նորը, մոռացված հինն է կամ ՝ մերն ամենալավն է

Ձմեռային ազգագրության փառատոն 2024 -համակարգումը՝ Սոնա Փափազյանի
Հունվարյան փառատոնային ճամբարի ընթացքում սովորեցնող սովորող նախագծով, Արևմտյան դպրոցի 6-տարեկաններին կսովորեցնենք, միասին կխաղանք ազգային բակային, նավասարդյան խաղեր՝ ֆռռիկ/հոլ/, կոճակ, աքլորակռիվ, գոմշակռիվ, կոպալ քաշոցի…:

Անվանում՝ «Ձեռքդ տուր, միասին անենք հոպ…»
Ժամանակ՝ ստուգատեսային-փառատոնային հունվար
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի տարատարիք ճամբարականներ, 6 տարեկան ճամբարականներ
Նպատակը՝ սովորեցնող -սովորող նախագծով, Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի տարատարիք ճամբարականների հետ կհմտանանք ազգային ավանդական խաղեր խաղալու մեջ և կփորձենք ուսուցանել մեր կրտսեր ընկերներին՝ 6 տարեկաններին:
Խնդիրներ՝ տարատարիք խմբերի սոցիալիզացիա, միասին հարաբերվելու, ընկերական կապերը ամրապնդելու, հանդուրժող լինելու կարողության զարգացում, համակարգչային խաղերի այլընտրանքը՝ ազգային ավանդական խաղերով ցուցադրել
Արդյունք՝ մի շարք տարատարիք ճամբարականների շրջանում սիրելի դարձնել ազգային ավանդական խաղերը, դրանք դարձնել ամենօրյա հավես րոպեներ:
Արդյունքները տեսաֆիլմերի, նկարաշարերի տեսքով հրապարակել բլոգներում

Читать далее »