Փետրվար․ ամփոփում

Ճամփորդություն․ Բարեկենդանի ծեսը համայնքային տոն Մեղրաձորում

Թումանյանական օրերի ամփոփում `
«Գրքի տոն». Թումանյան 155
Թումանյանական բառարան
Հ․ Թումանյան․ Խելոքն ու հիմարը
Ուրբաթ համերգի ընթերցարան
Տեխնոլոգիական ուսուցում՝ վարսակի փաթիլներով թխվածքաբլիթ, առանց թթխմորի բանջարեղենային պիցցա
Հայրենագիտությունը փոքրերի համար
Մեյլերի սպասարկում՝ նոր մեյլերի բացում հների վերականգնում
«Իմ գիրքը »՝ 1, 2

Մարտ․ նախագիծ

«Ձոն» նախագիծ

Արհեստների ու արվեստների քաղաք Գյումրի. նախագծի ամփոփումը ճամփորդությամբ

Հայրենագիտությունը փոքրերի համար

Ճամփորդություն Մատենադարան․ կրթական ծրագիր

Ճամփորդություն Մատենադարան․ կրթական ծրագիր

Զատկի ծեսը համայնքային տոն






Հ․ Թումանյան․ «Բարեկենդանը»

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կնիկը բարկանում է․

Читать далее »

«Գրքի տոն». Թումանյան 155

Փետրվարի 19-ը Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է: Արդեն մի քանի տարի է այս օրը նշվում է որպես` Գիրք նվիրելու օր:

Թումանյանասերներով չէինք կարող անտարբեր մնալ, չշնորհավորել մեր սրտի հեղինակին և նաև այդ առիթով միմյանց էլ գրքասերի ավետիս տալ ու նվիրել լավագույնը՝ գիրք։

«Մոծակն ու մրջյունը»

%d5%b4%d5%ab%d5%ac%d5%b8%d6%82%d5%b7

Նկարի հեղինակ՝ Միլենա Հարությունյան

Գիժ Մոծակի պարի ժամին
Զարկեց հանկարծ աշնան քամին,
Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պաղում ու դալկանում
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած

Читать далее »

ԱՐԾԻՎՆ ՈՒ ԿԱՂՆԻՆ

Եղավ՝ մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:

Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
Ժամանակ դըրին հինգհարյուր տարի

Читать далее »

Լեզվական աշխատանք

Թեման՝ բառակազմություն

Բառերը ըստ կազմության լինում են պարզ, բարդ, ածանցավոր և բարդածանցավոր:

Պարզ են միայն մեկ արմատից կազմված բառերը: Օրինակ՝ տուն, մարդ, շուն, սեղան:

Բարդ են կոչվում երկու և ավելի արմատներից կազմված բառերը: Օրինակ՝ արևածաղիկ, տոմսարկղ, դասացուցակ:

Բարդ բառերի արմատները հաճախ միանում են ա հոդակապով: Օրինակ՝ ջրափոս, գայլաձուկ, դասացուցակ:

Читать далее »

Հ․ Թումանյան․ բանաստեղծություններ

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Читать далее »