Դասավանդողի հաշվետվություն

Այս ուսումնական տարին ինձ համար մեկտեղման, ներառման, համատեղման տարի էր։
Ուսումնական պլանի կազմակերպ9ի հաստիքից անցա միայն դասավանդողի հաստիքի, միաժամանակ փորձելով համատեղել՝ մայրենի, հայրենագիտություն և տեխնոլոգիա առարկաները։

Չգիտեմ՝ ինչպե՞ս ստացվեց, բայց ինձ դուր եկավ։ Չնայած դժվարություններին, ծանրաբեռնվածությանը, ամեն դեպքում համատեղել ստացվեց, հատկապես շատ եմ հավանում հայրենագիտության և մայրենիի մեկտեղումը, մեկը մյուսին փոխարինումը, լրացումը մեկը մյուսով։

Читать далее »

Ձմեռային ազգագրական փառատոն 2024

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սովորողների և դասվանդողներ, անհատական, խմբային, համագործակցային նախագծերի ստուգատես է, որի նպատակը ազգային մշակույթի ներկայացումն է, յուրացումը, հեղինակային մանկավարժական փորձի տարածումը:  

Փառատոնի

Դեկտեմբեր․ մենթորի հետ աշխատանք

Դեկտեմբեր ամիսը հետաքրքիր խիտ ամիս է, բոլորը զբաղված են ամփոփումներով, առանց ընթացքը վայելելու մի տեսակ, բայց պետք է ասեմ, որ հասցրել եմ ընթացքը իսկապես վայելել։

Մայրենիի դասավանդումը ինձ համար, չնայած նոր չէր, փորձ ունեի, բայց նորովի սկսեցի սիրել, հատկապես ռոդարիական մեթոդների կիրառմամբ, Արմինեի հմուտ խորհուրդներով։

Այս ամիսը տրամադրել ենք` և՛ ստեղծագործական աշխատանքներին, և’ հետաքրքիր լեզվական աշխատանքների, ինչից շատ գոհ եմ։ Հետաքրքիր անկյուններ ու շերտեր բացվեցին սովորողներս մոտ։

Արմինեի խորհրդով, վերջապես ժամանակ գտա ընթերցելու մեր ուսուցիչ, մայրենիի գուրու Մարիետ Սիմոնյանի հոդվածը։ Տիկին Մարիետը հումորը «կործանիչ» է, իսկապես, այն սահմաններ չունի։ Երբեմն լուրջ բաներին, երբ հումորի տեսանկյունից ենք նայում, այդ լուրջը ոչ թե կորցնում է իր կարևորությունը, այլ ստանում, է հետաքրքիր թեթևությունը, լուծումներն էլ գալիս են անակնկալի պես, կամ գոնե սկսում ես մի քիչ այլ կերպ մոտենալ այդ հարցին։
Շատ եմ հավանել հոդվածը։ 

Կրթությունը մարդկայնացման կարիք ունի։ Էնտեղ, որտեղ երեխաներ և պատանիներ են, չի կարող ուրախություն, թեթևություն, ծափ ու ծիծաղ չլինել։ Չի կարելի դպրոցներում տիրող այդ արհեստական լրջությունը որևէ կերպ արդարացվել, պատճառաբանվել։ 

Լավ ամիս է դեկտեմբերը, հետաքրքիր կլինի չէ օրինակ` ամփոփման ամիս չդնենք անունը, այլ շարունակելի կամ մեկնարկի, գուցե ողջ գաղտնիքը դեկտեմբերի ծանրության ամփոփում բառի՞ց է։

Արմինեին անսահման շնորհակալ եմ, ամենօրյա ուսուցում-ընկերության համար։

Տիար Գևորգին էլ, հետևողական ուշադրության, որ պահանջում է գրել ամփոփում, թե չէ ես գրողը չեմ։

Շնորհակալություն։

Դեկտեմբեր․ հաշվետվություն

Ճամփորդական նախագծեր
Հայրենագիտության արտագնա պարապմունքը Մատենադարանում-4․1 դասարան
Հայրենագիտության արտագնա պարապմունքը Մատենադարանում— 4.3 դասարան
Հայրենագիտության արտագնա պարապմունք— Երևան քաղաքի պատմության թանգարան -5․1 դասարան

Մայրենի
Եթե ես ցանկությունների ծառ լինեի
Առարկայական հաշվետվություն․ մայրենի
Ավ․ Իսահակյան․ «Էշն ու գյուղացին»
«Իմ հեքիաթային Ամանորը»

Հայրենագիտություն
Հայրենագիտություն․ առարկայական հաշվետվություն

Հեռավար ուսուցում․

1․Գագիկ Ստեփանյան

2․Արտյոմ Գեգչօղլյան

Դեկտեմբեր․ մենթորի հետ աշխատանք

«Իմ հեքիաթային Ամանորը»

Կարճաժամկետ նախագիծ՝ «Իմ հեքիաթային Ամանորը»
Նպատակը՝ ստեղծել էլեկտրոնային փաթեթ հանելուկ-հորինուկների, ռեբուսների, տեքստային թեմատիկ աշխատանքների
Ժամկետ՝ դեկտեմբերի 18-22
Նպատակը՝ սովորողների մոտ ստեղծագործական մտքի զարգացում, բառապաշարի հարստացում, տրամաբանական ռոբուսների միջոցով հետաքրքրաշարժ խնդիր-հորինուկների ստեղծում
Արդյունքը՝Ամանորյա էլեկտրոնային ամսագիր

Ամսագիր ստեղծելու քայլեր․

քայլ 1․ Գրիր հորինուկ-պատում, որի մեջ կլինեն ածանցավոր, բարդ ածանցավոր, պարզ, բարդ բառեր, անվանիր հորինուկդ-հեքիաթդ, թեման անպայման պետք է լինի Ամանորի մասին, լինի ուսուցողական, որևէ կարևոր թեմայի շուրջ, կարևոր խրատներով։ Հեքիաթ-հորինուկդ անպայման նկարազարդիր՝ մեկ-երկու նկար անպայման ներբեռնիր, դրանք պետք է քո նկարածը լինեն։ 

քայլ 1․1 Հորինուկ-հեքիաթիդ համար, որը քայլ 1-ով կատարել,  գրիր՛ առնվազն 5 տեքստային աշխատանք, տեղադրիր տեքստի տակ։ / հարցերրը այս թեմաներով՝ գոյական անուն, ածական, բայ, բարդ և պարզ բառեր, ածանցավոր բառեր, ձայնավոր և բաղաձայն հնչյուններ/

քայլ 2 Կազմիր նկար կամ բառ ռեբուսներ/հայերեն՝ նկարելուկներ/ Ամանորի, ձմռան, ընկերության թեմաներով։ Կրկին տեղադրիր բլոգումդ, առնվազն 5 ռեբուս։

քայլ 3 Գրի՛ր կարճ պատմություն ՝ «Անհավանական Ամանոր» թեմայով, որտեղ ամեն բան թարս ու անհավանական կլինի, ամեն բան հորինված ու ֆանտաստիկ։
Նկարի՛ր այդ ֆանտաստիկ անհավանական աշխարհը, տեղադրիր բլոգումդ։

Աշխատանքի կատարման վերջնաժամկետ՝ 21․12․23

Ավարտեք և ուղարկեք իմ մեյլին։ Ամեն մեկը առանձին վերանգրով և առանձին նյութ։

Եթե ես ցանկությունների ծառ լինեի

Ստեղծագործում են սովորողները

Վերգինե Բուղդարյան
Եթե ես ցանկությունների ծառ լինեի, կկատարեի այն ցանկությունները, որոնք ես ճիշտ կհամարեի: Ես իմ սերմերից հնարավորինս հեռու կսփռեի, որ եթե հանկարծ այլևս չկարողանայի ցանկություններ կատարել, ուրիշները ինձ կարողանային փոխարինել: Ես կյանքի գնով կփորձեի այնպես անել, որ աշխարհում խաղաղություն տիրի, այնպես անել, որ աշխարհում բոլոր վատ մարդիկ վերածվեին բարի մարդկանց:

Ուրիշ ոչ մի բան, ախր ես պարզապես ծառ եմ, ինչ օգուտ կարող եմ տալ աշխարհին: Ես անցա գործի: Խնդրեցի ինձ մոտիկ ապրող մարդկանց, որ նրանք ուզեն, իսկ ես կատարեմ այդ ամենը:Այդ ամենից հետո, ես նկատեցի տարբերությունը մարդկանց և աշխարհի մեջ. մարդիկ առաջին օրից սկսեցին հավաքել աղբը, տեսակավորել այն: Կենդանիներն էլ չէին ուտում իրար, այլ ուտում էին այն ինչը, որ նրանց բնությունն է տվել:

Читать далее »

Երևան քաղաքի պատմության թանգարանում

«Ճամփորդություն դեպի Երևան քաղաքի պատմության թանգարան» և Երևան քաղաքի պատմության թանգարան: Մաթեմատիկական խաչբառեր և խնդիրներ նախագծերի շրջանակներում Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներն այցելեցին Երևան քաղաքի պատմության թանգարան: Մինչ ճամփորդելը սովորողները կազմել և լուծել են նաև ժամանակագրության վերաբերյալ խնդիրներ, ինչպես նաև, օգտագործելով թվերի գրության հնամենի եղանակը, կազմել են մաթեմատիկական խաչբառեր։

Մանրամասները՝ տեսաֆիլմում/ հեղինակ՝ Գրետա Բակունց/

Հայրենագիտություն․ առարկայական հաշվետվություն


  • Դի՛ր բլոգումդ հայրենագիտության բաժնի հղումը։
  • Քանի՞ նյութ ունես այնտեղ հրապարակված։
  • Քեզ դուր եկա՞վ հայրենագիտություն առարկան, չէ՞ որ այս տարի այն քեզ համար նոր էր։
  • Այստեղ տեղադրիր բոլոր հայրենագիտական նախագծերը, որոնց մասնակցել ես ՝ անվանումները և վրան հղում։
  • Ամենասիրելի թեման, նախագիծը, որն այս առարկայի ընթացքում հավանեցիր։
  • Ճամփորդություններիդ բաժնում ի՞նչ հետաքրքիր նյութեր ունես։

Սովորողների հաշվետվությունները՝ այստեղ