Սեբաստացու օրեր

Նախագծի տևողությունը՝ նոյեմբերի 06 -30-ը։

Մասնակիցներ՝ չորրորդ, հինգերորդ դասարանի սովորողներ, ծնողակական համայնք։

Նպատակը՝ սովորողների անհատական, ընտանեկան և խմբային նախագծերի ներկայացում, համագործակցություն։

Խնդիրները՝

Ընտանիքը, անհատը, սովորողը հանդես է գալիս որպես սեբաստացի համայնքի անդամ

Համագործակցային նախագծերի իրականացում

Անհատական կամ խմբային նախաձեռնությունների խթանում, կազմակերպում

Ուսումնական կամ տեղեկատվական նյութի ստեղծում և հրապարակում անհատական բլոգներում

Տրված թեմայի շուրջ անհատական մեդիափաթեթների ստեղծում, հրապարակում

Նախագծային օրերի ընթացքում իրականացվող նախաձեռնությունները՝

Գրքի նվիրատվություն-Սովորողը, նրա ընտանիքը կրթահամալիրի գրադարանին է նվիրում իր ընտրած գիրքը։ Նախաձեռնությամբ կարող են հանդես գալ նաև առանձին խմբեր, դասարաններ։

Ընտանեկան ֆլեշմոբերի իրականացում-Սովորողը, նրա ընտանիքը հանդես են գալիս ընտանեկան ընթերցումներով, կատարումներով (երգ, պար), սեբաստացիական հարցազրույցներով, պատումներով, տեխնոլոգիական տարատեսակ նախաձեռնություններով (թխիկներ, տեխնոլոգիական ցուցահանդես-ներկայացումներ)

Համագործակցային նախագծեր-Այցելություններ, ճանաչողական շրջայցեր, միասնական ընթերցողական նախագծեր։

Ստեղծագործական աշխատանքներ, պատումներ, լուսաբանումներ, քննարկումներ՝ «Կրթահամալիրում իմ սրտի անկյունը», « Սեբաստացի դառնալու իմ ճանապարհը»

Արդյունքում՝ ստեղծված նյութերի հրապարակում, իրականացված նախաձեռնությունների հանրայնացում, ներկայացում։

Ամփոփում

Оставьте комментарий