Կարդում ենք Ավետիք Իսահակյան

Նախագծի անվանումը՝ «Կարդում ենք Իսահակյան»
Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ
Ժամկետ՝ նոյեմբերի 1-30
Նպատակ՝ ընթերցողական հմտությունների զարգացում, ունկնդրելու կարողությունների զարգացում, լսածը վերարտադրելու, ներկայացնելու հմտությունների զարգացում, ընկերոջը լսելու, լսածը շարունակելու կարողություն, ընդարձակ և համառոտ պատմելու ունակությունների կատարելագործում, դարձվածքների, փոխաբերությունների ու համեմատությունների վերլուծություն

Читать далее »

Նոյեմբեր․ նախագծեր


Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն
Սահյանական օրեր
Իմ գիրքը նախագիծ
Աշնան վայելքը Արատեսում․ եռօրյա ճամբար
Կրթական բարեկամություն․ ճամփորդություն դեպի Ազատան
Քայլարշավ դեպի դպրոցներ․ կրթահամալիրի օղակների ծանոթացում
«Ես և իմ հայրենիքը» համագործակցություն Աշոտ Տիգրանյանի հետ
«Հայրենագիտության արտագնա պարապմունքը Էրեբունիում»
«Իմ բնակավայրը, իմ թաղամասը. Երևան 2805»
Ավանդական ուտեստները սեբաստացի ընտանիքներում

Կրթական չընդհատվող կամուրջներ

Արևմտյան դպրոցը այս տարի էլ շարունակելու է համագործակցել ՝

1․ Ազատանի կիրակնօրյա դպրոցի հետ՝ Սեբաստացու օրեր նախագծով
Լինելու ենք Ազատանում Սուրբ Հարություն նորաբաց կրթական կենտրոնում, միասնական ծեսով
2․ Մարմարիկի միջնակարգ դպրոցի սովորողների հետ
3․ Հարթագյուղի միջնակարգ դպրոցի սովորողների հետ

Երևանի իմ սիրելի անկյունը

Ժամկետ՝ Ուսումնական աշուն, հոկտեմբերի 23-29
Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ Ուսումնական աշուն նախագծի ընթացքում հայրենագիտական որոնողական աշխատանք

Սիրելի՛ սովորող, արձակուրդի ընթացքը լավագույն ժամանակն է քո 2805 ամյա քաղաքը ավելի լավ ճանաչելու։ Մեր սրտի Երևանը այո՛ 2805 տարեկան է, բազում գեղեցիկ պուրակներով ու գողտրիկ անկյուններով։

Ի՞նչ պետք է անես Դու։
1․ Հագնվում ես հարմար
2․ Վերցնում ես սմարթֆոնդ կամ լուսանկարահանող որևէ սարք
3․ Վերցնում ես ժպիտդ
4․ Ընտրում ես Երևանյան որևէ այգի ու արծներին ասում՝ այո՜
5․ Գնում ես, լուսանկարահանում ես խելքից դուրս, բայց սիրուն ամենակարևորը ու սրտով
6․ Գալիս ես տուն, մանրամասներ ես որոնում այդ այգու մասին, քո արած լուսանկարներով հանդերձ պատում-հետազոտական աշխատանք ես գրում բլոգումդ և ուղարկում ես ինձ։ Այ որ ֆիլմ էլ անես է՜, գիտես ոնց կուրախանամ։ Վայ՜։ Խելքս գնումէ ձեր պատրաստած ֆիլմերի համար։

Քեզ սիրուն աշուն ու հետաքրքիր օրեր, իմ սրտի սովորող։

Սովորողների աշխատանքներ՝
Էրիկ Աբելյան
Միա Ալավերդյան
Նռանե Անտոնյան
Ալեքսան Ավագյան
Սամվել Բաբաջանյան
Ավետ Բադեյան
Էդուարդ Բլեյան
Լեո Խանամիրյան
Գագիկ Խաչատրյան
Ստեֆանի Կարապետյան
Շուշան Հակոբյան
Լևոն Հարոյան
Վաչե Հովհաննիսյան
Հարություն Մկրտչյան
Սոֆիա Պարսամյան
Նարեկ Սարգսյան
Արամ Տոնոյան
Դավիթ Տոնոյան
Միքայել Քեշիշյան

Ուսումնական աշուն

Նախագիծը նախատեսված է 4-րդ դասարանի սովորողների համար

Ժամանակահատվածը՝ աշնանային արձակուրդներ հոկտեմբերի 23-29

Նպատակը— Շրջակայքը դետալային տեսնելու, գնահատելու, նկարագրելու, արևորելու կարողություն, գեղարվեստական խոսքի զարգացում, տեսածը գեղեցիկ ներկայացնելու հմտություն

Խնդիրները՝

4-րդ դասարանում

  • Գեղարվեստական խոսքի զարգացում
  • Գրական ճաշակի զարգացում
  • Բառաֆոնդի հարստացում
  • Հայերենի հոմանիշային բառանից օգտվելու հմտություններ
  • Տեսնելու, նկատելու և այդ ամենը երրորդ դեմքով ներկայացնելու կարողություն
  • Աշնանային ճամփորդապատում
    Պատմի՛ր ընտանեկան ճամփորդություններիդ մասին, ճամփորդության ընթացքում քեզ հանդիպած հետաքրքիր մարդկանց, այն ամենի ինչի մասին կուզես ընկերներդ իմանան, ներկայացրու բլոգում
  • Ես և իմ երրորդ աչքը՝ խցիկս
    Վերցրու լուսանկարչական որևէ սարք և լուսանկարիր քեզ համար հետաքրքիր իրեր՝ իրենց հետաքրքիր դասավորվածությամբ։ Իջիր բակ, լուսանկարիր քեզ համար գեղեցիկը, հետաքրքիրը, կարևորը, տեսանյութ պատրաստիր և պատմիր այն մասին՝ ինչ ես տեսել, ինչպե՞ս է բակդ փոխվել աշնանային տրամադրություն ստացել։
    Արդյունքը հրապարակիր քո իսկ բլոգում։
  • Ունկնդրում
    Ընտրի՛ր այս աշնանային մեղեդիներից առավել հոգեհարազատը, լուռ ունկնդրի՛ր այն  և փորձի՛ր գրի առնել զգացողություններդ: Կարդա՛ այն ընտանիքիդ անդամների համար: Նույն հանձնարարությունը կարող ես առաջարկել ընտանիքիդ անդամներին:
  • Վիվալդի ,,Աշուն,,
  • Չայկովսկի ,,Աշուն,,
  • Շտրաուս ,, Վիեննական անտառի հեքիաթները,,

Շարունակում ենք ընթերցողական նախագիծը՝ «Իմ գիրքը»։ Կարդում եք ամեն օր և ըստ ամսաթվերի հրապարակում եք բլոգում և ուղարկում ինձ։ Ցանկալի է ավարտեք սեպտեմբերին սկսած գրքերը։

Իմ բնակավայրը, իմ թաղամասը. Երևան 2805

Հայրենագիտական նախագիծ

Նպատակը՝ Հայրենաճանաչություն, Երևան քաղաքի թաղամասերի պատմություն, ուսումնասիրություն: Յուրաքանչյուր սովորող ուսումնասիրում է, հետաքրքրվում է՝ որտե՞ղ է ծնվել, ի՞նչ պատմություն ունի իր բնակավայրը, ե՞րբ է հիմնադրվել:

Մասնակիցներ՝ Դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցիներ

Նախագծի կատարման ձև՝ հարցազրույց ձայնագրիչով, վիդեո նյութ, շարադրանք- ֆոտոպատում՝ բակից, տանից, թաղամասից:

Օգնող-կողմնորոշիչ հարցեր/կառուցվածք/

  1. Յուրքանչյուրդ ձեր ծնողներից, հարևաններից հարցազրույց-տեղեկություն եք  վերցնում ձեր բնակավայրի մասին:
  2. Որտեղ ե՞ք բնակվում
  3. Ո՞րտեղ է գտնվում, ո՞ր թաղամասերի հարևանությամբ
  4. Քանի՞ րոպե է տևում ձեր բնակավայրից մինչև դպրոց ընկած ճանապարհը:
  5. Ե՞րբ է հիմնադրվել ձեր բնակավայրը:
  6. Ի՞նչ տեսարժան վայրեր, այգիներ,  եկեղեցի, հուշարձաններ կան բնակավայրի հարևանությամբ:
  7. Բնակչությունը մե՞ծ է, երիտասարդներ են շատ, թե՞ մեծահասակները:
  8. Շենքերն են շատ թե՞  առանձնատները:
  9. Ի՞նչ գետ է հոսում ձեր բնակավայրով
  10. Ի՞նչ բնական կամ արհետսական լճակներ կան ձեր հարևանությամբ
  11. Ինչպիսի հարևա՞ն եք:
  12. Ի՞նչ է նշանակում հարևանություն, հարևան:
  13. Ունե՞ք հարևաններ, ովքեր գաղթել են Արևմտյան Հայաստանից, կամ Հայաստանի այլ մարզերից են տեղափոխվել Երևան և հիմա ապրում են ձեր թաղամասում:

Նախագծի ժամկետը՝ հոկտեմբեր 23-29

Նյութերը հրապարակվում են բլոգներում և հղումն ուղարկում եք ինձ

«Ես և իմ հայրենիքը»

Լուսանկարը՝ Մարի Մանուկյանի

Սովորողները ներկայացնում են հայրենիքի մասին իրենց ընկալումները փոքրիկ էսսե-պատումների տեսքով

1․ Ռաֆայել Գևորգյան
2․ Նունե Հարությունյան
3․ Առնո Ադամյան
4․ Էմմա Սահակյան
5․ Էդգար Աբգարյան
6․Արարատ Եսայան
7․Նարե Բաբայան
8․Միլա Էլմաջյան
9․Արփի Պողոսյան
10․Լիզա Մելիքյան
11․Ռաֆայել Գևորգյան
12․Նանե Ավետիսյան