Եթե ես ցանկությունների ծառ լինեի

Ստեղծագործում են սովորողները

Վերգինե Բուղդարյան
Եթե ես ցանկությունների ծառ լինեի, կկատարեի այն ցանկությունները, որոնք ես ճիշտ կհամարեի: Ես իմ սերմերից հնարավորինս հեռու կսփռեի, որ եթե հանկարծ այլևս չկարողանայի ցանկություններ կատարել, ուրիշները ինձ կարողանային փոխարինել: Ես կյանքի գնով կփորձեի այնպես անել, որ աշխարհում խաղաղություն տիրի, այնպես անել, որ աշխարհում բոլոր վատ մարդիկ վերածվեին բարի մարդկանց:

Ուրիշ ոչ մի բան, ախր ես պարզապես ծառ եմ, ինչ օգուտ կարող եմ տալ աշխարհին: Ես անցա գործի: Խնդրեցի ինձ մոտիկ ապրող մարդկանց, որ նրանք ուզեն, իսկ ես կատարեմ այդ ամենը:Այդ ամենից հետո, ես նկատեցի տարբերությունը մարդկանց և աշխարհի մեջ. մարդիկ առաջին օրից սկսեցին հավաքել աղբը, տեսակավորել այն: Կենդանիներն էլ չէին ուտում իրար, այլ ուտում էին այն ինչը, որ նրանց բնությունն է տվել:

Անժել Դանիելյան
Եթե ես լինեի Ցանկությունների ծառը, ես միայն բարի ցանկությունները կկատարեի։
Վստահ եմ, որ երեխաների շարք կլինի իմ դիմաց, բայց կփորձեմ ամեն ինչ անեմ, որ ոչ մեկ առանց ցանկության չմնա։
Ես չեմ լսի չար և նեգատիվ մարդու ցանկությունները։
Չեմ կատարի տխուր կամ վտանգավոր ցանկությունները, միայն բարի, ուրախ, մի խոսքով դրական։
Ծառը մարդուն բարիք է տալիս, ինչո՞վ է պակաս Ցանկությունների ծառը։
Վստահ չեմ, որ կկարողանամ դառնամ Ցանկությունների ծառ, բայց եթե դառնայի, դուք արդեն գիտեք, թե ինչ է լինելու ։>

Էմմա Սահակյան

Եթե ես լինեի ցանկությունների ծառ, որն աճել էր անտառում, առաջին հերթին կկատարեի անտառի թույլ ու փոքրիկ կենդանիների ցանկությունները: Այնպես կանեի,որ նրանք պաշտպանված լինեին և քաղցած չմնային: Կկատարեի նաև անտառի թռչունների ցանկությունները: Այս դեպքում անտառի բնակիչները գոհ կլինեն և կապրեն ուրախ ու երջանիկ:

Արեգ Դայան

Ես մի ծառ եմ, բայց ես կախարդական ծառ եմ, հասարակ չեմ։ Ինձ մոտ բոլորն են ուզում գալ, որովհետև ես կարող եմ նրանց բոլոր ցանկություներն անել։ Նրանք երազում են հայտնվեն ինձ մոտ, բայց նրանց գյուղը ինձանից հեռու է։ Երեխաները, որոշեցին ճանապարհորդել կախարդական ծառի մոտ, նրանք երկար են ճանապարհորդում և վերջը հասնում են։ Նրանք ճանապարհ են գծում գյուղից մինչև իմ անտառ։ Երեխաները տարբեր երազանքներ էին հայտնում ինձ և ես նրանց բոլոր երազանքները կատարեցի։ Երեխաները իրենց գծած ճանապարհով էլ հետ գնացին գյուղ և ուրախ ապրեցին։

Գագիկ Սարիբեկյան

Եթե ես ծանկություների ծառ լինեի, ապա ես աշխարհի բոլոր չար մարդկանց կփոխեի բարի և հոգատար : Ես մեր աշխարհը կգեղեցկացնեի, մանկապարտեզները և դպրոցները կնորոգեի: Կստեղծեյի այնպես, որ երեխաներ լավ սովորեն և լավ մարդ դառնան: Ես բոլոր երեխաների ցանկություներ կկատարեի, և այնպես կանեիմեծերինը, պատերազմը աշխարհից վերջանա :

Նունե Հարությունյան

Մի անգամ երազումս տեսա որ դարձել եմ ցանկությունների ծառ: Սկզբում ինձ հետաքրքրեց մարդկանց ցանկությունները կատարելը, բայց հետո արդեն ձանձրացա: Մինչ ձանձրանալս ես բոլորի ցանկությունները կատարում էի, բայց հետո հասկացա թե ի՞նչու պետք է ես չար ու տխուր ցանկություններն էլ կատարեմ: Մի անգամ էլ փոքրիկ երեխա եկավ և ասաց.
― Ուզում եմ, որ իմ ընկեր Դավիթը հայտնվի շա՜տ հեռու տեղ, որ չկարողանան գտնել, չնայած ես էլ նրա ընկերը չեմ:
Այդպիսի շատ մարդկանց հանդիպեցի, որ չար ցանկություններ են ուզում: Հետո իմ գլխում շատ լավ միտք ծագեց մտածեցի, եթե ես ցանկությունների ծառ եմ ինչու՞ չեմ կարող կատարել նաև իմ ցանկությունը և իմ ցանկությամբ բոլոր չար ու վատ մարդիկ դարձան բարի և բոլորին ցանկացան միայն լավը: Ես հետո արթնացա և շատ հպարտ ասացի.
― Եթե ես իրական ցանկությունների ծառ լինեի կկատարեի միայն բարի և ուրախ ցանկությունները, իսկ չար և տխուր ցանկությունները խստորեն կբացառեի:

Ռուբեն Հովսեփյան

Եթե ես ցանկությունների ծառ լինեի, ապա կիրականացնեի բոլորի լավ խնդրանքները, կուզենայի տեսնել լավ ու իմաստուն մարդկանց, ովքեր կցանկանային անել լավը։ Մի օր, երբ ձյուն էր գալիս, մի մարդ մոտեցավ և ասաց.
— Ես ուզում եմ, որ ամառ լինի, բոլորը խաղան ու քայլեն խոտերի վրա ու վայելեն ամառը։
— Ես կիրականացնեմ քո խնդրանքը, – պատասխանեցի ես, – գնա տուն և հաջորդ առավոտ արդեն ամառ կլինի։
Մարդը գնաց քնեց ու հաջորդ առավոտ ուրախ եկավ և ասաց.
— Շնորհաշալությո՜ւն, ցանկությունների ծառ։
— Խնդրեմ, – պատասխանեցի ես ու ժպտացի։
Մի քանի օր հետո, մեկ այլ մարդ եկավ ու ասաց.
— Ես ուզում եմ, որ ձմեռ լինի, բոլորը ձնագնդիկ խաղան ու ձնեմարդ պատրաստեն, իսկ մեծերը տանը խարույկի մոտ թեյ խմեն։
— Կիրականացնեմ ես քո խնդրանքը, – ասացի ես, – գնա և հաջորդ օրը ձմեռ կլինի։
Նա գնաց տուն և հաջորդ օրը մի խումբ բարկացած մարդիկ եկան և ասացին.
— Ամառ էր ինչու ձմեռ եկավ, մենք…
— Ո՛չ, թող ձմեռ լինի…
— Ամառ ենք ուզում, մենք…
— Ձմե՛ռ…
— Ամա՛ռ…

— Վերջացրե՛ք, – ասացի ես, – ո՛չ ամառ է լինելու, ո՛չ էլ ձմեռ, թող գարուն լինի։
Մարդիկ հանգստացան, իսկ ես հեռացա, որպեսզի մարդիկ չկռվեն մի միանց հետ, համ էլ մի քիչ ծովի ափին կհանգստանամ։

Արսեն Մաթևոսյան

Եթե ես լինեի ցանկությունների ծառ, նախ առաջինը այնպես կանեի, որ Հայաստանում խաղաղություն տիրեր, երեխաները կամ մեծերը չար չլինեին, նաև այնպես կանեի, որ բնությունը շատանար, որպեսզի օդը ավելի մաուր լիներ, ես նաև այնպես կանեի, որ թափառականները լինեին հարուստ և խելացի և նրանք ոչ թե անկապ դուրսը ննջեն, այլ գնան գործ ման գալու, նաև այնպես կանեի, որ հանցանքներ մարդիկ չանեն Հայաստանում, նաև այնպես կանեի, որ երեխաները իրենց լավ պահեն և այդպիսի լավ բաներ։

Մանե Պողոսյան
Եթե ես ցանկությունների ծառը լինեի , ես կկատարեի բոլոր ցանկությունները բացի վատերից,ես կկատարեի այն մարդկանց երազանքները , ովքեր բարեսիրտ են: Ես չէի կատարի նրանց ցանկությունները , ովքեր չար են: Ես չէի կատարի նրանց ցանկությունները , ովքեր ուզում են բոլորը չար դառնան: Կկատարեի նրանց ցանկությունները , ովքեր ուզում են , որ բոլորը բարի լինեն և խաղաղություն լինի։

Ռաֆայել Գևորգյան

Եթե ես ցանկությունների ծառ լինեի ես կուզեմ, որ մարդիկ չփչացնեն մեր բնություն նաև ուզում եմ բոլոր մարդիկ առողջ լինեն նաև բոլոր մարդիկ բարի լինեն։ Ես կուզի պատերազմ չլիներ էր։

Գաբրիել Մովսեսյան

Է՜հ, եթե ես «Ցանկուցություննեի ծառ» լինեի, բոլորը ինձ միշտ կտանջեին և հանգիստ չեին թողնի, քանի որ ես ամեն դեպքում ցանկությունների ծառ եմ և ես միակն եմ այս հիանալի, գեղեցիկ աշխարհում: Ես չեմ բողոքում, քանի որ դա մի կողմից հաճելի է, որ դու միակն ես աշխարհում և բոլորը քեզ են սիրում, բայց դա շատ շուտով կհոգնեցնի քեզ և ձանձրալի կդառնա: Ես փորձում եմ կատարել միայն լավ երազանքները, օրինակ՝ մի տղա ինձ մոտ եկավ և խնդրեց, որ գիշերը իր քույրիկի համար մի լավ ու գեղեցիկ նվեր պատրաստեմ և ես արեցի դա այլ ոչ թե միսթր Սմիթի նման: Իսկ եթե դուք չգիտեք թե ով է նա ես կասեմ: Իմ կողքին մի տնակ կար: Տնակում մի գիրուկ ծերուկ էր ապրում: Նրա անունը Ուիլիամ Քեդոգան Սմիթ էր: Նա օճառ էր վաճառում  գյուղի խանութում և չէր սիրում փոքրիկ տղաներին ու աղջիկներին: Եվ մի օր նա մի սարսափելի բան արեց, բռռռռ չեմ ել ուզում հիշել այդ մասին: Բայց լավ է, քանի որ հիմա և կանոն են դրել, որ չի կարելի ինձնից վատ բաներ խնդրել և միսթր Սմիթը արդեն բարի է:

Շատ լավ և ուրախ է <<Ցանկուցություննեի ծառ>>-ի կյանքը:

Արևիկ Թադևոսյան

Եթե ես ցանկությունների ծառ լինեի, ես բոլորի ցանկությունները կկատարեի, բայց մի բացառություն կա, եթե մարդիկ բարի լինեին ես նրանց ցանկությունները կկատարեի, իսկ չար մարդկանց երազանքները ես չէի կատարի։ Ես ուղղակի չար մարդկանց բարի կսարքեի։

Նարե Նահապետյան

Է՜հ, այնպես կուզենայի, որ բոլոր լավ մարդկանց երազանքները կատարվեն։ Օ՜, լավ միտք է, ես գնացի մեր գյուղի կախարդի մոտ և ասացի, որ ուզում եմ բոլոր բարի մարդկանց երազանքները կատարեմ։ Կախարդը ասաց, որ միայն մեկ տարբերակ կա, դառնալ ցանկությունների ծառը։ Ես երկար մտածեցի և հասկացա, որ ես ուզում եմ։ Կախարդը ինձ տարավ մի հարմար տեղ և տվեց մի թույն, ես խմեցի և մի քանի րոպեից դարձա ցանկությունների ծառը։ Հինգ րոպե անց եկավ Ուիլիամ Քեդոգան Սմիթը և ասաց՝ ուզում է, որ աշխարհի բոլոր երեխաները անհետանան։ Ես ասացի, որ ես միայն լավ մարդկանց լավ երազանքներն եմ կատարում կներես։ Իսկ երբ եկավ մի գիրուկ ծերուկ, որը ուզում էր դառնալ գեղեցիկ և ասաց․

-Որ շատ խնդրեմ ինձ երջանիկ և գեղեցիկ կդարձնես։

-Ես ասացի այո, եվ հիմա ես կատարում եմ միայն լավ մարդկանց լավ երազանքները։

Լուսինե Վարդանյան

Ես արթնացա առավոտյան։ Իմ մոտ եկան փոքրիկները և նրանց ցանկություները ես կատարեցի։ Մի ժամանակ անց, ես տեսա մի սև շորով մարդ։ Նրա ձեռքում եղել էլ կացին։ Ես շատ-շատ վախեցա։ Մինչև իրիկուն նա կագնած էր։ Մութը եկավ, ոչ մեկը դրսում չէր։ Նա մոտեցավ ինձ և ասաց․

-Ես քեզ կկտրեմ։
-Խնդրում եմ ինձ մի կտրի։ Ես քո ցանկությունը կկատարեմ, մենակ խնդրում եմ մի կտրի․․․
Նա քթի տակ ծիծաղաց։ Նայեց իմ վրա վախենալու դեմքով և ասաց։
-Ես քո արմատից կվերցնեմ և կաճացնեմ իմ տանը։
-Բայց ախր ես ոչ մի բերք չեմ տալիս։ Ես քեզ մենակ խանգարելու եմ։
— Այ դու հիմարիկ։ Ես քեզ կկտրեմ, արմատը կավերցնեմ և իմ տանը կաճացնեմ։ Իսկ կախարդական ծառը մենակ իմն է լինելու։
Մթությունից մի ծերուկ դուրս եկավ։ Նա նայեց սև մարդուն և մի կախադրանք ասաց։
-Էսպրլիամուս։

Սև մարդը ընկավ գետին։ Ծերուկը եկավ և քաշեց նրան։ Նա ինձ ասասց։
-Զգույշ եղիր կախարդական ծառ, երբ վտանգավոր լինի մենակ ասա ծերուկ և ես կգամ։
-Շնորհակալություն, ծերո՛ւկ։
Ես քնեցի հաջորդ օրը ես ինձ զգացի անվտանգության մեջ։ Այդ ծերուկը եկավ և ասաց․
-Ուզում եմ երիտասարդ դառնամ։
Ես նրա երազանքը կատարեցի։ Նա շնորհակալություն հայտնեց և անհետացավ։ Ինձ էլ ոչ մեկ չէր վախեցնում։

Մարկ Թոփալյան

Եթե ես լինեի ցանկությունների ծառ, ապա կկատարեի բոլոր երեխաների ցանկությունները։ Իսկ եթե լիներ մեկ հնարավորություն ցանություն կատարելու, ապա ես կցանկանայի կատարել սա, որ աշխարհում չլինեն պատերազմներ և երեխաները մեծանան խաղաղ երկնքի տակ։ Իմ կարծիքով, դա բոլոր մամաների և պապաների երազանքն է, իսկ երեխաների երազանքները կկատարեն բոլոր մամաները և պապաները։

Լուսե Դերդերյան

Իմ ծննդյան օրը հայրիկս ու մայրիկս ինձ նվիրել էին այնպիսի գիրք, որը բացելու ժամանակ ինչ ցանկություն պահեմ՝ իրական կդառնա։ Մի քանի օր հետո ես որոշեցի ասել «Ուզում եմ դառնալ ցանկությունների ծառ»։ Մի օր անցավ և հորանջելով, ձգվելով աչքերս բացեցի, տեսա, որ ես այգում եմ և ծառ եմ դարձել։ Տերևները շշնջում էին․ «Ցանկություն, ցանկություն, ցանկությո՜ւն պահիր»։

Վերգինե Բուղդարյան

Եթե ես ցանկությունների ծառ լինեի, կկատարեի այն ցանկությունները, որոնք ես ճիշտ կհամարեի: Ես իմ սերմերից հնարավորինս հեռու կսփռեի, որ եթե հանկարծ այլևս չկարողանայի ցանկություններ կատարել, ուրիշները ինձ կարողանային փոխարինել: Ես կյանքի գնով կփորձեի այնպես անել, որ աշխարհում խաղաղություն տիրի, այնպես անել, որ աշխարհում բոլոր վատ մարդիկ վերածվեին բարի մարդկանց:

Արարատ Եսայան

Իմ սաղարթախիտ անտառում մի կախարդական ծառ կար։ Եթե նրա տակ կանգնած ցանկություն պահեիր նա իսկույն կկատարվեր։ Ծառի կողքին մի տնակ կար կողքը մի սլաք։ Վրան գրված էր <<Գրքերի պահապանը>>։ Մի օր երեկոյան նա եկավ ծառի տակ և ասաց։

– Ուզում եմ, որ վաղը մեր բակի բոլոր տղաները և աղջիկները գան ինձ հյուր։ Մենք հյութեր կխմենք և միմյանց հետ հեքիաթներ կկարդանք։ Թող գան 1-ից 3 տարեկան երեխաները ծնողների հետ։

Оставьте комментарий