Դեկտեմբեր․ մենթորի հետ աշխատանք

Դեկտեմբեր ամիսը հետաքրքիր խիտ ամիս է, բոլորը զբաղված են ամփոփումներով, առանց ընթացքը վայելելու մի տեսակ, բայց պետք է ասեմ, որ հասցրել եմ ընթացքը իսկապես վայելել։

Մայրենիի դասավանդումը ինձ համար, չնայած նոր չէր, փորձ ունեի, բայց նորովի սկսեցի սիրել, հատկապես ռոդարիական մեթոդների կիրառմամբ, Արմինեի հմուտ խորհուրդներով։

Այս ամիսը տրամադրել ենք` և՛ ստեղծագործական աշխատանքներին, և’ հետաքրքիր լեզվական աշխատանքների, ինչից շատ գոհ եմ։ Հետաքրքիր անկյուններ ու շերտեր բացվեցին սովորողներս մոտ։

Արմինեի խորհրդով, վերջապես ժամանակ գտա ընթերցելու մեր ուսուցիչ, մայրենիի գուրու Մարիետ Սիմոնյանի հոդվածը։ Տիկին Մարիետը հումորը «կործանիչ» է, իսկապես, այն սահմաններ չունի։ Երբեմն լուրջ բաներին, երբ հումորի տեսանկյունից ենք նայում, այդ լուրջը ոչ թե կորցնում է իր կարևորությունը, այլ ստանում, է հետաքրքիր թեթևությունը, լուծումներն էլ գալիս են անակնկալի պես, կամ գոնե սկսում ես մի քիչ այլ կերպ մոտենալ այդ հարցին։
Շատ եմ հավանել հոդվածը։ 

Կրթությունը մարդկայնացման կարիք ունի։ Էնտեղ, որտեղ երեխաներ և պատանիներ են, չի կարող ուրախություն, թեթևություն, ծափ ու ծիծաղ չլինել։ Չի կարելի դպրոցներում տիրող այդ արհեստական լրջությունը որևէ կերպ արդարացվել, պատճառաբանվել։ 

Լավ ամիս է դեկտեմբերը, հետաքրքիր կլինի չէ օրինակ` ամփոփման ամիս չդնենք անունը, այլ շարունակելի կամ մեկնարկի, գուցե ողջ գաղտնիքը դեկտեմբերի ծանրության ամփոփում բառի՞ց է։

Արմինեին անսահման շնորհակալ եմ, ամենօրյա ուսուցում-ընկերության համար։

Տիար Գևորգին էլ, հետևողական ուշադրության, որ պահանջում է գրել ամփոփում, թե չէ ես գրողը չեմ։

Շնորհակալություն։

Оставьте комментарий