Դասավանդողի հաշվետվություն

Այս ուսումնական տարին ինձ համար մեկտեղման, ներառման, համատեղման տարի էր։
Ուսումնական պլանի կազմակերպ9ի հաստիքից անցա միայն դասավանդողի հաստիքի, միաժամանակ փորձելով համատեղել՝ մայրենի, հայրենագիտություն և տեխնոլոգիա առարկաները։

Չգիտեմ՝ ինչպե՞ս ստացվեց, բայց ինձ դուր եկավ։ Չնայած դժվարություններին, ծանրաբեռնվածությանը, ամեն դեպքում համատեղել ստացվեց, հատկապես շատ եմ հավանում հայրենագիտության և մայրենիի մեկտեղումը, մեկը մյուսին փոխարինումը, լրացումը մեկը մյուսով։

  • Առարկայական ծրագրի կատարողական (նախատեսված ծավալը իրականացված է/իրկանացված չէ/ ինչու իրականացված չէ/ինչպես է լրացվելու)

Առաջին ուսումնական շրջանի ընթացքում աշխատել եմ կրթահամալիրի ուսումնական օրացույցով նախատեսված նախագծերով՝ ամբողջությամբ իրականացնելով մայրենի լեզվի առարկայական ծրագրի տվյալ փուլին համապատասխանող ուսումնական ծավալը։

  • Դասավանդողի կարգապահական տեղեկանք (բացակայություններ, դրանց լրացումներ, ուշացումներ)

5 օր բացակայություն/հիվանդության, քաղաքում չլինելու, անձնական խնդիրների պատճառով, լրացվել է/
ունեցել եմ նաև չվճարվող արձակուրդ ՝ 5 օր

  • Մասնակցություն առավոտյան ընդհանուր պարապմունքին (մասնակցություն, ծրագրիկազմում)
    Մասնակցել եմ և մասնակցում եմ, մասնակցելու եմ բոլոր ընդհանուր պարապմունքներին, որոնք իմ անհատական աշխատաժամանակով ամրագրված են։
  • Մասնակցություն ուրբաթ-համերգներին․ բացակայությունների քանակը, պատճառը

Բացակայել եմ ատամնաբույժին այցելելու պատճառով և քաղաքում չլինելու պատճառով, 2 անգամ։

  • Մասնակցություն ուսումնական ժամերգություններին

Մասնակցել եմ Արևմտյան դպրոցի պատասխանատու լինելու օրերին, ընթերցումների պատասխանատուն ենք եղել

  • թվային միջոցների կիրառումը դասերին՝ թվային անհատական գործիք, առարկայիպահանջներին համապատասխանող ծրագրերի իմացություն, կիրառում

Ունեմ անհատական նոթբուք, որը միշտ հետս աշխատավայր եմ բերում, ունեմ սմարթ հեռախոս, մոնտաժային ամեն հարց անում եմ դրանով

  • մատենավարություն /ներկա-բացակա, գնահատում/

կատարում եմ ՝ հաշվառումը առարկայական պահանջներից ելնելով, լրացնում եմ նաև ճամփորդությունների թերթիկը

  • բլոգի համապատասխանությունը պահանջներին

համապատասխանում է

  • սովորողների բլոգների ստուգում

Ամեն շաբաթ, կամ շաբաթը երկու անգամ ՝ պարտադիր

  • դասավանդողի ստեղծած ուսումնական նյութերի առկայություն

Ունեմ

  • մեդիագրադարանի սպասարկում

«Զատիկ» ամսագրում հրապարակվել է սովորողների կողմից ստեղծված ամսագիրը

  • հեռավար աշխատանք

տարվա սկզբին ունեի 4 սովորող, այժմ աշխատում եմ երկուսի հետ

  • ինքնակրթություն

«Գրական ակումբ», մարզասրահ, ընթերցանություն

  • ճամփորդությունների հաշվետվություններ /նախագծի ստեղծող, մասնակից/

Ճամփորդությունների ամփոփում

  • մասնակցություն մարզական պարապմունքներին /կրթահամալիրւոմ, կրթահամալիրիցդուրս/

Ուսուցիչների աշնանային դպրոցին հաճախել եմ թենիսի պարապմունքների, մարզվում եմ տանը, մարզասրահում

  • մասնակցություն կրթահամալիրային միջոցառումներին

Բոլոր միջոցառումները անհտական աշխատաժամանակովս ամրագրված են

Դեկտեմբեր․ հաշվետվություն
Նոյեմբեր ամսվա ամփոփում
Հոկտեմբեր․ ամփոփում
Սեպտեմբեր ամփոփում

Оставьте комментарий