«Իմ հեքիաթային Ամանորը»

Կարճաժամկետ նախագիծ՝ «Իմ հեքիաթային Ամանորը»
Նպատակը՝ ստեղծել էլեկտրոնային փաթեթ հանելուկ-հորինուկների, ռեբուսների, տեքստային թեմատիկ աշխատանքների
Ժամկետ՝ դեկտեմբերի 18-22
Նպատակը՝ սովորողների մոտ ստեղծագործական մտքի զարգացում, բառապաշարի հարստացում, տրամաբանական ռոբուսների միջոցով հետաքրքրաշարժ խնդիր-հորինուկների ստեղծում
Արդյունքը՝Ամանորյա էլեկտրոնային ամսագիր

Ամսագիր ստեղծելու քայլեր․

քայլ 1․ Գրիր հորինուկ-պատում, որի մեջ կլինեն ածանցավոր, բարդ ածանցավոր, պարզ, բարդ բառեր, անվանիր հորինուկդ-հեքիաթդ, թեման անպայման պետք է լինի Ամանորի մասին, լինի ուսուցողական, որևէ կարևոր թեմայի շուրջ, կարևոր խրատներով։ Հեքիաթ-հորինուկդ անպայման նկարազարդիր՝ մեկ-երկու նկար անպայման ներբեռնիր, դրանք պետք է քո նկարածը լինեն։ 

քայլ 1․1 Հորինուկ-հեքիաթիդ համար, որը քայլ 1-ով կատարել,  գրիր՛ առնվազն 5 տեքստային աշխատանք, տեղադրիր տեքստի տակ։ / հարցերրը այս թեմաներով՝ գոյական անուն, ածական, բայ, բարդ և պարզ բառեր, ածանցավոր բառեր, ձայնավոր և բաղաձայն հնչյուններ/

քայլ 2 Կազմիր նկար կամ բառ ռեբուսներ/հայերեն՝ նկարելուկներ/ Ամանորի, ձմռան, ընկերության թեմաներով։ Կրկին տեղադրիր բլոգումդ, առնվազն 5 ռեբուս։

քայլ 3 Գրի՛ր կարճ պատմություն ՝ «Անհավանական Ամանոր» թեմայով, որտեղ ամեն բան թարս ու անհավանական կլինի, ամեն բան հորինված ու ֆանտաստիկ։
Նկարի՛ր այդ ֆանտաստիկ անհավանական աշխարհը, տեղադրիր բլոգումդ։

Աշխատանքի կատարման վերջնաժամկետ՝ 21․12․23

Ավարտեք և ուղարկեք իմ մեյլին։ Ամեն մեկը առանձին վերանգրով և առանձին նյութ։

Սեբաստացու օրեր

Նախագծի տևողությունը՝ նոյեմբերի 06 -30-ը։

Մասնակիցներ՝ չորրորդ, հինգերորդ դասարանի սովորողներ, ծնողակական համայնք։

Նպատակը՝ սովորողների անհատական, ընտանեկան և խմբային նախագծերի ներկայացում, համագործակցություն։

Читать далее »

Դեկտեմբեր․ նախագիծ

Մայրենի՝

  • «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ»
  • Ամանորի տոնախմբություններ
  • Ուսումնական առաջին շրջանի ամփոփում՝ ձեռքբերումներ, սպասելիքներ, անելիքներ գալիք տարում
  • «Ուսումնական ձմեռ» նախագիծ՝ դեկտեմբերի 25-ից
  • Ամանորի և Սուրբ Ծննդյան ծեսը իմ դպրոցում

Հայրենագիտություն՝

Ճամփորդություններ՝

  • Երևանի պատմության թանգարան
  • Մատենադարան
  • Քայլք Երևանյան պուրակներով, հին ու նոր փողոցներով

Կարդում ենք Ավետիք Իսահակյան

Նախագծի անվանումը՝ «Կարդում ենք Իսահակյան»
Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ
Ժամկետ՝ նոյեմբերի 1-30
Նպատակ՝ ընթերցողական հմտությունների զարգացում, ունկնդրելու կարողությունների զարգացում, լսածը վերարտադրելու, ներկայացնելու հմտությունների զարգացում, ընկերոջը լսելու, լսածը շարունակելու կարողություն, ընդարձակ և համառոտ պատմելու ունակությունների կատարելագործում, դարձվածքների, փոխաբերությունների ու համեմատությունների վերլուծություն

Читать далее »

Ուսումնական աշուն

Նախագիծը նախատեսված է 4-րդ դասարանի սովորողների համար

Ժամանակահատվածը՝ աշնանային արձակուրդներ հոկտեմբերի 23-29

Նպատակը— Շրջակայքը դետալային տեսնելու, գնահատելու, նկարագրելու, արևորելու կարողություն, գեղարվեստական խոսքի զարգացում, տեսածը գեղեցիկ ներկայացնելու հմտություն

Խնդիրները՝

4-րդ դասարանում

  • Գեղարվեստական խոսքի զարգացում
  • Գրական ճաշակի զարգացում
  • Բառաֆոնդի հարստացում
  • Հայերենի հոմանիշային բառանից օգտվելու հմտություններ
  • Տեսնելու, նկատելու և այդ ամենը երրորդ դեմքով ներկայացնելու կարողություն
  • Աշնանային ճամփորդապատում
    Պատմի՛ր ընտանեկան ճամփորդություններիդ մասին, ճամփորդության ընթացքում քեզ հանդիպած հետաքրքիր մարդկանց, այն ամենի ինչի մասին կուզես ընկերներդ իմանան, ներկայացրու բլոգում
  • Ես և իմ երրորդ աչքը՝ խցիկս
    Վերցրու լուսանկարչական որևէ սարք և լուսանկարիր քեզ համար հետաքրքիր իրեր՝ իրենց հետաքրքիր դասավորվածությամբ։ Իջիր բակ, լուսանկարիր քեզ համար գեղեցիկը, հետաքրքիրը, կարևորը, տեսանյութ պատրաստիր և պատմիր այն մասին՝ ինչ ես տեսել, ինչպե՞ս է բակդ փոխվել աշնանային տրամադրություն ստացել։
    Արդյունքը հրապարակիր քո իսկ բլոգում։
  • Ունկնդրում
    Ընտրի՛ր այս աշնանային մեղեդիներից առավել հոգեհարազատը, լուռ ունկնդրի՛ր այն  և փորձի՛ր գրի առնել զգացողություններդ: Կարդա՛ այն ընտանիքիդ անդամների համար: Նույն հանձնարարությունը կարող ես առաջարկել ընտանիքիդ անդամներին:
  • Վիվալդի ,,Աշուն,,
  • Չայկովսկի ,,Աշուն,,
  • Շտրաուս ,, Վիեննական անտառի հեքիաթները,,

Շարունակում ենք ընթերցողական նախագիծը՝ «Իմ գիրքը»։ Կարդում եք ամեն օր և ըստ ամսաթվերի հրապարակում եք բլոգում և ուղարկում ինձ։ Ցանկալի է ավարտեք սեպտեմբերին սկսած գրքերը։

Կոմիտասյան շաբաթ

Մասնակիցներ՝ չորրորդ դասարանների սովորողներ

Նպատակը՝ կոմիտասյան ստեղծագործությունների միջոցով, սովորողների աշխարհայացքի, , գեղարվեստական ճաշակի, լեզվամտածողության ու բառապաշարի հարստացում:

Խնդիրները՝ 4-րդ դասարանում

  • Ծանոթացում Կոմիտասի անգերազանցելի տեսակին, ստեղծագործական ժառանգությանը
  • Գեղարվեստական պատկերների / համեմատություններ, փոխաբերություններ/ ծանոթացում, վերլուծություն
  • Բանաստեղծությունների ընթերցում
  • Հակաբացիլ կոմիտասյան երգերի տարածում
  • Այցելություն Կոմիտասի Երևանյան թանգարան
  • Սովորողների ստեղծագործական-որոնողական աշխատանքի հմտությունների զարգացում
  • Ազային մաքրամաքուր երաժշտությունը, ստեղծագործությունը ճանաչելու և տարածելու կարևորություն

Բովանդակություն

Սողոմոն Սողոմոնյան-կենսագրական տեղեկություններ

Երգի հրապույրը Ավետիք Իսահակյան

Նախագծի ամփոփում՝ արտագնա այց Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

Կարդում ենք Սարոյան

Նախագծային աշխատանքների իրականացման ընթացքը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներ։/Մշակումը՝ Արմինե Աբրահամյանի/

Մասնակիցներ՝ չորրորդ դասարանի սովորողներ, ծնողներ

Նպատակը՝  Վիլյամ Սարոյանի աշխարհայացքի բացահայտում։

Նախագծի մշակումը տե՛ս հղումով

Читать далее »

Նախագծային շաբաթ․ 01․09-08․09

Մայրենի առարկայից մեկշաբաթյա նախագիծ
Տևողությունը՝ 01․09-08․09
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4․1 դասարանի սովորողներ

«Ուսումնական ամառ» նախագիծ ․ ամառային նախագծերի ամփոփում
«Հայրենագիտական ուղեցույց-տեղեկատուի» ստեղծում