Եղիշե Չարենց

Տրիոլետ

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց։

  1. Համացանցի օգնությամբ պարզիր, թե ինչ է տրիոլետը և գրիր
  2. Ներկիր այն տողերը, որոնք հուշում են, որ  գարուն է:
  3.  Ի՞նչ տրամադրություն է արտահայտված բանաստեղծության մեջ:
  4. Բանաստեղծությունը կարդա այնպես, որ հնչի՝ ա) տխուր, բ) հիացական, գ) վախեցած
  5.  Ինչպիսի՞ն կարող է լինել գարունը՝ կանաչ, թիթիզ….
  6.  Ինչպիսի՞ն է քո գարունը. պատմիր նրա մասին մի քանի տողով։

Աշխատանքը՝ Մարինե Ամիրջանյանի բլոգից

Ստեղծագործական աշխատանքներ․ Թումանյանական խառնաշփոթ

Ստեղծագործի՛ր <Անխելք մարդու խրատները Անբան Հուռուն>, <Անհաղթ աքլորի նամակը Չախչախ թագավորին> վերնագրերով։ Կարող ես նաև ստեղծագործել քո նախընտրած թումանյանական վերնագրի շուրջ

4.1 դասարան
Անժել Դանիելյան

Մի անգամ հանդիպում են Անխելք մարդն ու Անբան Հուռին։
-Հուռի՞,- ասում է Անխելք մարդը ,- բա ես լսել եմ, որ տուն հավաքել չգիտես, հալա մի արի սովորեցնեմ։
Հուռին համաձայնվում է…. շարունակությունը՝ բլոգում


Նունե Հարությունյան

– Բարև Անբան Հուռի: Հովհաննես Թումանյանը ինձ Անխելք մարդ անունն է դրել: Ես իմ բախտը հեռու էի փնտրում, բայց ես չէի նկատել, որ ամեն ինչ իմ շուրջն է: Իմ խրատն է քեզ, որ լինես աշխատասեր ու խելքով, որովհետև ես հենց իմ անխելքության պատճառով չհասա իմ բախտին: Հնարավոր է մի օր բախտդ ժպտա, բայց աշխատասիրության միջոցով ավելի շատ բաների կհասնես:
«Անհաղթ աքլորի նամակը Չախչախ թագավորին»- կարդա՛ բլոգում։


Մանե Պողոսյան

Մի օր գալիս է Անխելք մարդն Անբան Հուռու տուն հյուր:

-Ասում են , որ դու տան գործերը անել չգիտես,-ասաց Անխելք մարդը,-դե ոչինչ, մի քանի խրատ ասեմ կսովորես:Այն ցեխի ջուրը , որ վերցնես ու կովերին մի լավ մաքրես, ավելի երկար չեն կեղտոտվի:

Անբան Հուռին լսում է Անխելք մարդու խրատը և բոլոր կովերին ցեղի մեջ լվում է:

Շարունակությունը՝ բլոգում, կարող եք նաև ընթերցել


Ռուբեն Հովսեփյան
Արսեն Մաթևոսոյան
Ալեքս Բադալյան
Ռաֆայել Գևորգյան
Արարատ Եսայան
Գաբրիել Մովսեսյան
Արևիկ Թադևոսյան
Մհեր Հովհաննիսյան
Նարե Նահապետյան
Լուսինե Վարդանյան
Մարկ Թոփալյան
Լուսե Դերդերյան
Էդգար Աբգարյանի
Վերգինե Բուղդարյան
Մուրադ Հունանյան

Հայրենագիտության և մաթեմատիկայի արտագնա պարապմունքը Մատենադարանում

Ճամփորդության վայր՝ Երևանի Կենտրոն վարչական շրջան, Մաշտոցի պողոտա,  Մատենադարան
Օր՝ մարտի 15, մեկնում՝ ժամ՝ 12։50
Վերադարձ՝ 15։30-16։00
Մեկնման կետ՝ Բախշյանի այգի
Ճամփորդական նախագիծ՝ «Ճանաչենք այցելելով»,  «Ճամփորդությամբ ուսուցում. հայրենագիտության արտագնա պարապմունք», «Հայոց այբուբենը, որպես թվանշային հզոր համակարգ»
Նպատակը՝  Հայրենագիտության արտագնա պարապմունք: Ճանաչողական այց, ամփոփում ենք «Մեսրոպ Մաշտոցը և հայ գրերի գյուտը» թեման, որը մինչև ճամփորդությունը ուսումնասիրել ենք, հետազոտել: Տեսնել ամենամեծ մագաղաթյա գիրքը և լսել որդան կարմիրի պատրաստման մասին այլ տեղեկություններ, ուսումնասիրել մագաղաթյա մատյանները, Մատենադարանում պահվող այլ ձեռագիր ու պատմական հետաքրքիր մատյաններ: Մասնակցել կրթական ծրագրի՝ «Մաշտոցն ու գրերի գյուտը» թեմայով։

Ծրագրի ավարտից հետո՝ շրջում ենք Մատենադարանի այգու տարածքով, ուսումնասիրում արձանները, շենքի ճարտարապետությունը, տարածքի կարևոր քանդակներին ու արձաններին անդրադարձ է արվում միշտ։
Թափառումներ Մաշտոցի պողոտայով, կենտրոնի այգիներով, հարակից տարածքներով:
Արդյունք՝ Կտեսնենք իրական մագաղաթյան մատենագրության նմուշներ, հայ մշակութային կարևոր արժեք ներկայացնող պատմական իրեր, կծանոթանանք Մատենադարանի՝ որպես եզակի կառույց, ճարտարապետությանը։ Կսովորենք թանգարաններ այցելելու մշակույթը։
 Ճամփորդությունից հետո պատումների և ռադիոնյութերի տեսքով ամփոփում կունենանք սովորողների բլոգներում:


Սովորողների կատարած որոնողական աշխատանք
Եղանակը՝ այստեղ
Ճամփորդության մասնակիցներ՝  Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանցիներ
Ճամփորդություն համակարգող ուսուցիչ՝ Սոնա Փափազյան, Գրետա Բակունց
Դեղատուփիկը՝ իմ անձնական
Երթուղի՝ Բախշյան այգի-Բաբաջանյան փողոց-Իսակովի պողոտա-Հաղթանակի կամուրջ- Մաշտոցի պողոտա
Երթուղու քարտեզ
առաջին կանգառ՝ Մատենադարան
Վերադարձ՝ նույն երթուղով
Վարորդ՝ Գեղամ Հովհաննիսյան,093743619
Երթուղի՝Mersedes Sprinter, 35MA637
Նախահաշիվ՝
երթուղի-8․000 դրամ
մուտքավճար- 200 դրամ
փքաբլիթ- 220 դրամ
կրթական ծրագիր- 800 դրամ
յուր սովորող- 1500-1700 դրամ/կախված սովորողներ թվից նաև/
Անհրաժեշտ իրեր՝
Ջուր, բրդուճներ, թաց և չոր անձեռոցիկ

Որոնողական աշխատանքներ(լրացվող)
Բաբայան Նարե
Բուդաղյան Եվա
Գանջալյան Նատալի
Խաչատրյան Դավիթ
Ղազարյան Արմեն
Մաթևոսյան Մարիա
Մելիքյան Լիզա
Մեղրունի Գալե
Ջաղինյան Սոնա
Ռաֆայելյան Արտեմ

Առարկա, հատկանիշ և գործողություն ցույց տվող բառեր

Խոսքի մասեր

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյականներ:

Առարկա ասելով՝ հասկանում ենք անձ, իր, երևույթ, կենդանի:

Օրինակ՝ մարդ, բժիշկ, աթոռ, գետ, անձրև, քամի, լույս, քաղաք, տուն։

Անձ ցույց տվող գոյականները պատասխանում են ո՞վ կամ ովքե՞ր հարցերին:
Իր, երևույթ և կենդանի ցույց տվող գոյականները պատասխանում են ի՞նչ կամ ինչե՞ր հարցերին:

Մարդկանց և վայրերին տրվող անունները կոչվում են հատուկ անուններ և գրվում են մեծատառով:

Օրինակ՝ Նարեկ, Լիլիթ, Գյումրի, Արագած, Հրազդան։

Գոյականն ունի եզակի և հոգնակի թիվ: Եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա:

Օրինակ՝ ծառ, տղա։

Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկա:

Օրինակ՝ կենդանիներ, տներ։

Նախադասության մեջ գոյականները տարբեր ձևափոխությունների են ենթարկվում:

Օրինակ՝ գիրք, գիրքը, գրքի, գրքով, , գրքում, գրքից

Առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը կոչվում են ածականներ:

Ածականները պատասխանում են ինչպիսի՞ հարցին:

Օրինակ՝ (ինչպիսի՞) փոքր, քնքուշ, արագավազ։

Առարկայի գործողություն ցույց տվող բառերը կոչվում են բայեր:

Բայը ցույց է տալիս խոսողի, խոսակցի կամ մի ուրիշ առարկայի կատարած գործողություն:
Բայերը պատասխանում են ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցերին:

Օրինակ՝ վազել, խոսել, կարդալ, հասկանալ:

Նախադասության մեջ բայերը փոփոխվում են:

Օրինակ՝ Ես նկարում եմ: Դու նկարեցիր: Նրանք կնկարեն: Մի՛ նկարիր։

Նախագիծ՝ «ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններ»

Ֆիոլետովո գյուղ. 2021 թվական. հյուրընկալվել էինք մոլոկաններին

Նախագծի անվանում՝ «ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններ»
Համակարգումը՝ Աշոտ Տիգրանյանի, Սոնա Փափազյանի
Հանդիսանում է ՝ «Ես եվ իմ հայրենիքը» դասընթացի ենթանախագիծ


Նպատակը՝

Читать далее »

Ձոն սիրունին, ձոն ամենամամային

Մասնակիցներ՝ չորրորդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ Նախագծի նպատակը մայրության և գեղեցկության տոնի առիթով, շնորհավորանք-անակնկալների պատրաստումն է։
Խնդիրերը՝
ստեղծագործական, տեխնոլոգիական կարողությունների զարգացում
ձեռք բերած հմտությունների կիրառում
բանավոր և գրավոր խոսքի մշակում

Նախագծային ուղղությունները՝
«Մամայիս բնորոշ 5 շատ ծիծաղելու արարքներ»- ի՞նչ չէիր անի, եթե մաման քեզ չասեր, խորհուրդ չտար, ի՞նչպես է հաճախ քեզ մաման նախատում, ի՞նչն է, որ չէիր անի, ինչպիսի՞ն է մայրիկը երբ․․․․

Շնորհավորական բացիկների ստեղծում
<Իմ մայրիկը>-գրավոր շարադրանքների, դիմանկարների ստեղծում

«Գարնանային խոստովանություններ, մամ ջան, կներես, բայց քո էն սիրելի ծաղկամանը, ես եմ կոտրել, ներու՞մ ես չէ․․))»

«Մամ ջան, այնքան եմ սիրում երբ դու․․․․»

«Մեդիաբացիկ-ընթերցում»