Նախագիծ՝ «ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններ»

Ֆիոլետովո գյուղ. 2021 թվական. հյուրընկալվել էինք մոլոկաններին

Նախագծի անվանում՝ «ՀՀ-ում ապրող ազգային փոքրամասնություններ»
Համակարգումը՝ Աշոտ Տիգրանյանի, Սոնա Փափազյանի
Հանդիսանում է ՝ «Ես եվ իմ հայրենիքը» դասընթացի ենթանախագիծ


Նպատակը՝

  1. Մեր հանրապետությունում ապրող ազգային փոքրամասնությունների, նրանց բնակության վայրերի և առանձնահատկությունների իմացություն (դաս-դասախոսություն և ուսումնական ճամփորդություն);
  2. Մեկ օր ազգային փոքրամասնության ներկայացուցչի ընտանիքում (ծնողի և սովորողի ընտրությամբ);
  3. Մշակույթների փոխհարստացում (հետազոտական աշխատանք):- մշակումը՝ Աշոտ Տիգրանյանի

Ժամկետ՝ մարտ-ապրիլ


Խնդիրներ՝ շփման ընթացքում օտարության զգացման հաղթահարում, օտար ազգի մշակույթի ուսումնասիրում, հարգանք առ այդ մշակույթ և կրոն, համբերատարություն և հանդուրժողականություն, որոնելու, հետազոտելու կարողություն, միջմշակութային կապերի ստեղծում

Ընթացք՝ հետազոտական աշխատանք բլոգում, հյուրըկալում, փոխայցեր

Արդյունք՝ նախագծին մասնակից յուրաքանչյուր սեբաստացի, իր համար կբացահայտի ՀՀ էթնիկական գույները, խորքային գիտելիքներ կստանա, կծանոթանա իր հայրենիքում ապրող ազգային փոքրամասնությունների հետ, նրանց բնակության վայրեր կայցելի, կյանքի և մշակութային առանձնահատկությունների մասին կլսի հենց իրենցից: Նախագիծը թույլ կտա սովորողների մոտ զարգացնել հանդուրժողականությունն, սեփական երկրում այլազգիների ապրելու փաստի հետ համերաշխ լինելու կարողություն, հայրենիքում ազգային փոքրամասնությունների իրավունքների ճանաչում, հարգանք առ վերջիններս: Այն կրում է նաև մարդասիրական բնույթ, ինչպես նաև ճանաչողական կարևորություն ունի:

Զարգացումներ՝ հանդիպումներ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, փոխայցելություններ, միասնական նախագծերի իրականացում, վարպետության դասեր՝ խոհանոց, ազգային արդուզարդ, միասնական տոների և ծեսերի անցկացում

Աշխատանքները մեկ փաթեթով կներկայացվեն ու կամփոփվեն իմ և սովորողների բլոգներում:

Նախորդ ուսումնական տարիների կատարված աշխատանքների փաթեթն այստեղ։

Օժանդակ նյութեր՝
Հայաստանի ազգային փոքրամասնությունները
Հայաստանի ազգային փոքրամասնությունները ինտեգրման հետ կապված խնդիրներ ունեն

Հայաստանի փոքր գույները. եզդիներ, ասորիներ, մոլոկաններ(հոլովակ)

Հոլովակների շարք՝
Էթնոգույներ. Ասորիներ
Էթնոգույներ. Մոլոկաններ
Էթնոգույներ. Քրդեր
Էթնոգույներ. Եզդիներ
Էթնոգույներ. Գերմանացիներ
Էթնոգույներ. Իրանցիներ
Էթնոգույներ. Հույներ
Էթնոգույներ. Հրեաներ



Оставьте комментарий