Հին արհեստները Հայաստանում

Image_3031.jpg

Նախագծի մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանցիներ

Կատարման ժամկետ՝  փետրվար ամիս

Նախագծի նպատակը՝ Ուսումնահետազոտական-որոնողական աշխատանք, որը սովորողի մոտ կձևավորի փնտրել-գտնելու, ինֆորմացիան ստույգ աղբյուրներից հավաքագրելու հմտություն: Նախագծի միջոցով սովորողները կծանոթանան հին Հայաստանի այն արհեստներին, որոնք  սակավ են հանդիպում  մերօրյա իրականության մեջ, կամ դադարել են որպես այդպիսին գոյություն ունենալուց: Աշխատանքը հնարավորություն կտա սովորողներին իրենց ընտրած արհեստի մասին՝ մանրամասն տեղեկությունների հավաքագրմանը, մշակմանը: Այդ արհեստի ճյուղերի ուումնասիրմանը, զարգացման ընթացքին, այդ արհեստով զբաղվող հայտնի հայ վարպետների աշխատանքների ծանոթացմանը: Ինչու չէ, նաև նախասիրություների հարցում կօգնի կողմնորոշվել, որևէ արհեստով զբաղվողը դառնալ, կամ դրա ուսումնասիրողը:

Աշխատանքային ընթացք՝ Սովորողներին առաջարկվում է հին Հայաստանում տարածված մասնագիտություն-արհեստների ցուցակ: Ըստ նախասիրության ընտրում են, սկսում դրա շուրջ աշխատել: Մինչ այդ միասին քննարկում ենք արհեստների մասին, իմանում ` ինչ է արհեստը, դրա տեսակները, ինչով է այն տարբերվում արվեստից։  Կծանոթանանք ժամանակի հանրահայտ արհեստավոր- վարպետներին։

Ուսումնասիրվող արհեստների ցանկ՝

  • Շերամապահություն
  • Դարբնություն
  • Քարտաշություն
  • Խաչքարագործություն
  • Մետաղագործություն՝ ոսկերչություն-արծաթագործություն
  • Զինագործություն
  • Հյուսնություն
  • Կոշկակարություն
  • Մագաղաթի մշակում
  • Մանածագործություն
  • Գորգագործություն
  • Բրուտագործություն
  • Ծաղկավաճառություն
  • Գինեգործություն
  • Ասեղնագործություն
  • Քանդակագործություն
  • Փայտագործություն…

Աշխատանքերը կարող են լինել ՝ պատումի/կցված ֆոտոպատումը/, պրեզենտացիայի, ֆիլմի, ռադիոթողարկման ձևով: Միայն պատում չինընդունվում։

Աշխատանքային փուլեր՝

  1. Արհեստի ընտրում
  2. Որոնողական աշխատանք համացանցում
  3. Բոլոր հնարավոր հավաստի աղնյուրներից ինֆորմասիայի մշակում, դուրս հանում
  4. Արհեստի ծագման պատմություն, տարածման ժամանակաշրջան, դրանով զբաղվող  մարդկանց մասին, արդյունքները
  5. Հրացազրույց այդ արհեստով զբաղվող վարպետների հետ/եթե այդպիսիք կան/
  6. Վերջնարդյունքում, յուրաքանչյուր սովորող լինելու է մի արհեստի ներկայացուցիչ

Նախագծի ընթացքում կլինի ճամփորդություն —  Ժողովրդական արվեստների թանգարան, Փայտարվեստի թանգարան, Խաչքարագործ վարպետին հյուր, Գյումրի՝ արհեստանոցներով պտույտի

Оставьте комментарий