Առարկա, հատկանիշ և գործողություն ցույց տվող բառեր

Խոսքի մասեր

Առարկա ցույց տվող բառերը կոչվում են գոյականներ:

Առարկա ասելով՝ հասկանում ենք անձ, իր, երևույթ, կենդանի:

Օրինակ՝ մարդ, բժիշկ, աթոռ, գետ, անձրև, քամի, լույս, քաղաք, տուն։

Անձ ցույց տվող գոյականները պատասխանում են ո՞վ կամ ովքե՞ր հարցերին:
Իր, երևույթ և կենդանի ցույց տվող գոյականները պատասխանում են ի՞նչ կամ ինչե՞ր հարցերին:

Մարդկանց և վայրերին տրվող անունները կոչվում են հատուկ անուններ և գրվում են մեծատառով:

Օրինակ՝ Նարեկ, Լիլիթ, Գյումրի, Արագած, Հրազդան։

Գոյականն ունի եզակի և հոգնակի թիվ: Եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա:

Օրինակ՝ ծառ, տղա։

Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկա:

Օրինակ՝ կենդանիներ, տներ։

Նախադասության մեջ գոյականները տարբեր ձևափոխությունների են ենթարկվում:

Օրինակ՝ գիրք, գիրքը, գրքի, գրքով, , գրքում, գրքից

Առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը կոչվում են ածականներ:

Ածականները պատասխանում են ինչպիսի՞ հարցին:

Օրինակ՝ (ինչպիսի՞) փոքր, քնքուշ, արագավազ։

Առարկայի գործողություն ցույց տվող բառերը կոչվում են բայեր:

Բայը ցույց է տալիս խոսողի, խոսակցի կամ մի ուրիշ առարկայի կատարած գործողություն:
Բայերը պատասխանում են ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցերին:

Օրինակ՝ վազել, խոսել, կարդալ, հասկանալ:

Նախադասության մեջ բայերը փոփոխվում են:

Օրինակ՝ Ես նկարում եմ: Դու նկարեցիր: Նրանք կնկարեն: Մի՛ նկարիր։

Հ․ Թումանյան․ «Բարեկենդանը»

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում։

Էս մարդ ու կնիկը իրար հավանելիս չեն լինում։

Մարդը կնկանն է ասում հիմար, կնիկը՝ մարդուն, ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կնիկը բարկանում է․

Читать далее »

«Մոծակն ու մրջյունը»

%d5%b4%d5%ab%d5%ac%d5%b8%d6%82%d5%b7

Նկարի հեղինակ՝ Միլենա Հարությունյան

Գիժ Մոծակի պարի ժամին
Զարկեց հանկարծ աշնան քամին,
Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պաղում ու դալկանում
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած

Читать далее »

ԱՐԾԻՎՆ ՈՒ ԿԱՂՆԻՆ

Եղավ՝ մի անգամ անտառի միջին
Արծիվն ու Կաղնին էսպես վիճեցին,
Թե ո՜րն իրենցից շատ տարի կապրի,
Ո՜րն է դիմացկուն ու պինդ ավելի:

Արծիվն ասավ՝ ես. Կաղնին էլ թե՝ ես:
Երկուսն էլ համառ ու հըպարտ էսպես՝
Մեծ-մեծ պարծեցան, սաստիկ վիճեցին,
Վերջը էս տեսակ պայման կապեցին:
Ժամանակ դըրին հինգհարյուր տարի

Читать далее »

Հ․ Թումանյան․ բանաստեղծություններ

ԻՄ ԵՐԳԸ

Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ
Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։

Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։

Читать далее »

Խոսող ձուկը

Լինում է, չի լինում՝ մի աղքատ մարդ։ էս աղքատ մարդը գնում է դառնում մի ձկնորսի շալակատար։ Օրական մի քանի ձուկն է աշխատում, տուն բերում, նրանով ապրում են ինքն ու կնիկը։

Մի անգամ էլ ձկնորսը մի սիրուն ձուկն է բռնում, տալիս իր շալակատարին, որ պահի, ինքն էլ ետ ջուրն է մտնում։ Էս շալակատարը գետափին նստած՝ նայում է, նայում էն սիրուն ձկանն ու միտք է անում։

Читать далее »

Տեքստային աշխատանք

 Լինում է, չի լինում ̀ մի  կամակոր  թագավոր  է  լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դեր□ակներին  և  հրամայում, թե  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:

   Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:

— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:

 — Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:

 -Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:

  Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա-ճ  է  անում: Տանում  է,  դնում  թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:

  -Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա-տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:

  Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խփում  թագավորի  ոտքերին:

  -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար-  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:

   Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնագետ  դերձակին:

Читать далее »

Ուրբաթ համերգի ընթերցարան

«Ճրագ, ճրագ ճշմարիտ»-Ուրբաթ-համերգ

Նախագիծ՝  «Ճրագ, Ճրագ ճշմարիտ»- Ուրբաթ- համերգ

Օր՝ Փետրվարի 9

Ժամ՝ 15:15

Վայր՝ Մայր դպրոց, Մարմարյա Սրահ

Ընթերցումների ընտրանի՝

1․ Ավանդական բարեմաղթանք

Տաշտներդ լի հաց լինի,
Դըռներըդ միշտ բաց լինի:

2․

Թագավոր, ինչ բերեմ քու նման,
Քու կանաչ արևու նման,
Անթառամ ծաղիկ, որ կբացվեր,
Բացվեր քու արևու նման:


Թագավոր, ինչ բերեմ քու նման,
Քու կանաչ արևու նման,
Էն արեգակը, որ կբացվեր,
Բացվեր քու արևու նման:

3․

Պար էնենք, պար-պար էնենք
Աղջիկներուն խաբար էնենք,
Ղոչ գառը, մատաղ էնենք
Միսն ուտենք, ջուրը խմենք
Հարս ու փեսա պսակենք:

* ղոչ- այստեղ ի նկատի ունեն արու գառանը, խոյին

4․

Ճրագ,ճրագ ճշմարիտ,
Ճշմարտահատիկ մարգարիտ,
Բանամ պղնձեա դուռը,
Քաղեմ անթառամ ծաղիկ,
Փնջեմ դնեմ ի գլխուս,
Քունն ըլլիմ մինչև ի լուս,
Արազըս ըլլի ի պարի,
Աստված մուրազըս կատարի։