Լավագույն նորը, մոռացված հինն է կամ ՝ մերն ամենալավն է

Ձմեռային ազգագրության փառատոն 2024 -համակարգումը՝ Սոնա Փափազյանի
Հունվարյան փառատոնային ճամբարի ընթացքում սովորեցնող սովորող նախագծով, Արևմտյան դպրոցի 6-տարեկաններին կսովորեցնենք, միասին կխաղանք ազգային բակային, նավասարդյան խաղեր՝ ֆռռիկ/հոլ/, կոճակ, աքլորակռիվ, գոմշակռիվ, կոպալ քաշոցի…:

Անվանում՝ «Ձեռքդ տուր, միասին անենք հոպ…»
Ժամանակ՝ ստուգատեսային-փառատոնային հունվար
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի տարատարիք ճամբարականներ, 6 տարեկան ճամբարականներ
Նպատակը՝ սովորեցնող -սովորող նախագծով, Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի տարատարիք ճամբարականների հետ կհմտանանք ազգային ավանդական խաղեր խաղալու մեջ և կփորձենք ուսուցանել մեր կրտսեր ընկերներին՝ 6 տարեկաններին:
Խնդիրներ՝ տարատարիք խմբերի սոցիալիզացիա, միասին հարաբերվելու, ընկերական կապերը ամրապնդելու, հանդուրժող լինելու կարողության զարգացում, համակարգչային խաղերի այլընտրանքը՝ ազգային ավանդական խաղերով ցուցադրել
Արդյունք՝ մի շարք տարատարիք ճամբարականների շրջանում սիրելի դարձնել ազգային ավանդական խաղերը, դրանք դարձնել ամենօրյա հավես րոպեներ:
Արդյունքները տեսաֆիլմերի, նկարաշարերի տեսքով հրապարակել բլոգներում

Ուսուցանվող խաղեր՝
Ֆռռիկ/հոլ/
Աքլորակռիվ
Գոմշակռիվ
Կոպալ քաշոցի
Փախկվոցի
Թաշկինակ
Աղջիկ փախցնոցի
Հավալլա
Աչքկապուկ

Օգտվել եմ Մարինե Մկրտչյանի հավաքագրած ուսումնական փաթեթներից

Ծիսական, ազգային, բակային, մանկական խաղերի նկարագրություն, տեսագրություն 

Оставьте комментарий