Աշնանային եռօրյան Արատեսում

Ճամբարը եռօրյա է

Արժեքը մեկ սովորողի համար 8000 դրամ— (ճանապարհածախս, սնունդ, հաշվարկված է ըստ մասնակիցների քանակի)

Վայր՝ Վայոց Ձորի մարզ՝ Արատեսի դպրական կենտրոն
Մեկնում — Սկիզբ՝ նոյեմբերի 3 ժամը՝ 09:30 Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Վերդարձ— Ավարտ՝ նոյեմբերի 5 ժամը՝ 18:00 Մայր դպրոցի ավտոկայանատեղի
Ճամփորդության համակարգողներ՝Սոնա Փափազյան, Շուշան Ալեքսանյան
Մարզիկ՝ Արինա Թումասյան
Մեղվապահ՝ Արմինե Գոգինյան
Մասնակիցներ՝ 4-րդ և 5-րդ դասարանի »սովորողներ
Մեկնումը՝ նոյեմբերի 3, ժամը 09:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, Երևան – Արտաշատ – Երասխ – Զանգակատուն – Արենի – Գետափ — Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով
Վերադարձը՝ նոյեմբերի 5  , ժամը 18:00, Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Զանգակատուն-Վեդի- Արտաշատ- Երևան

Եղանակի տեսություն՝ mes.am-ի
Երթուղին ՝ Այստեղ— արվել է սովորողների հետ միասին

Նախագծի նպատակը

Նախագծի խնդիրները. 

  • հավաքել տեղեկություն  Զորաց եկեղեցու, Արատեսի վանք, Արփա, Արատես  գետերի, մասին
  • տեսակավորել Արատեսում մեր գործունեությունից առաջացած աղբը
  • պահպանել անվտանգության կանոնները
  • ձևավորել մասնակիցների նախագծային խմբեր՝ թիմով աշխատելու կարողություն
  • նկարչական պլեներ
  • երեք օր միասին կենցաղավարելու դժվարությունների հաղթահարում՝ միասին պատրաստում ենք ուտելիքը, ինքնասպասարկում
  • մարզական վիճակի բարելավում քայլարշավների և արշավների միջոցով
  • մասնակիցների նպատակների, սպասելիքների քննարկում

Ճամբարի ուղղությունները

  • բնապահպանական
  • հայրենագիտական
  • մարզական
  • ազգագրական՝ երգ, պար, խաղեր
  • ընթերցողական
  • բերքահավաք

Անաղբ, անթափոն կենցաղի նկարագրություն
Արատեսում ըեղադրված են համապատասխան տարաներ, որոնք պիտակավորված են՝ պլաստիկ, այրվող, չտեսակավորվող պիտակներով: Եռօրյա ճամբարի թիվ առաջին նպատակը և խնդիրը Արատեսը աղբից ազատելն է: Ճամբարականների հետ հենց առաջին օրը ծանոթանում և քննարկում ենք, թե ինչը որտեղ պետք է գցվի: Սա մեր կենցաղն է, մեր առօրյան: Չտեսակավորվող աղբը աղբի մեքենան Արատեսից հեռացնում է:

Անթափոն կենցաղի պատասխանատու՝ յուրաքանչյուր ճամբարական, դասավանդող ՝ Շուշան Ալեքսանյան

Արդյունքը ` սովորողների և դասավանդողների հաշվետու նյութեր` հրապարակված
բլոգներում, ենթակայքում

Նախապատրաստական աշխատանք.հրապարակվում է սովորողի բլոգում

  • Բլոգներում նյութերի հրապարակում
  • Քարտեզի միջոցով երթուղու կազմում
  • Այցելվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքում, ուսումնասիրություն
  • Ճամփորդության նախապատրաստման, անհրաժեշտ իրերի  մասին հաղորդում, ընթացքի լուսաբանում
  • եղանակային պայմանների մասին տեղեկացում

Ընթացք՝ մարզական խաղեր, էստաֆետային խաղեր, ազգային երգ ու պար՝, անաղմբ միջավայր պահելու կաննոների հստակեցում, քայլարշավների կազմակերպում Արատեսյան ներքին ճանապարհներով, երեկոյան զրույցներ ավահ ընկերների հետ, տարատարիք սեբաստացիների կենցաղավարման հմտություններ, ինքնասպասարկման կազմակերպում,

Ճամբարի հայրենագիտական կանգառները՝

  • Արփայի հովիտ
  • Տիգրանաշենի դիտակետ՝ հայացք Արարատին
  • Սմբատաբերդ
  • Զորաց եկեղեցի
  • Եղեգիս գյուղ
  • Արատեսի վանք

Ուշադրության՝ կենտրոնում  են` Արարատ լեռը, Արփա գետը, Եղեգիս գետը, Վեդու գետը

Տրանսպորտ՝ 80․000 դրամ՝ կրթահամալիրի մասնակի վճարմամբ

Մեքենա՝ մերսեդես սպրինտեր՝ 60 DA 077

Վարորդ՝ Սամվել Սերոբյան, հեռ․՝094 72 87 27 

Գիշերակացը` տատիկ-պապիկի տներում, ակումբում

Անհրաժեշտ իրեր ճամբարի համար՝

1.Առաջին օրվա սնունդ՝  նախաճաշի բրդուճներ, միրգ: Աշխատեք բրդուճները չփչացող մթերքներով պատրաստել: Սա ուտում ենք մինչև մեր կացարան հասնելը:
2. Ջուր՝ 1լ անհատական շշով:
3. Հարմար ուսապարկ՝ երկու ուսով,  առաջին օրվա սնունդը և ջուրը կամ թեյը դնում ենք այս ուսապարկում: Երկու ուսապարկից ավել չեք վեցնում:
4.Անհատական ճամփորդական սպասք (մեկանգամյա օգտագործման էկո թղթից ափսեներ, բաժակներ), ախտահանիչ միջոցներ
5. Աղբի տոպրակներ /3-5 հատ/, ձեռնոց
6. Հագուստ 2 օրվա համար  (տաք բաճկոն, տաք գլխարկ), սրբիչ, գիշերազգեստը երկարաթև, տաք գուլպաներ,տաք գլխարկ
7. Քնապարկ/տաք, մինչև 0-ից մինչև -10 ցուրտ պահող/
8. Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր, արևապաշտպան քսուք, անհատական դեղատուփ՝ ալերգիաները ներառող դեղահաբերով և դրանց օգտագործման ցուցումներով, քսուք մոծակների դեմ
9. Լապտեր
10. Շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ, կողմնացույց, գնդակ

Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում
իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր, արևածաղիկ

Օրակարգ

Օր առաջին

09։00- Ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

09։30 Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

10:30-  Տիգրանաշենի դիտակետ՝ հայացք Արարատին

11։00- կանգառ Արփայի հովտում

11։30-  Նախաճաշ

13։00- Սմբատաբերդի բարձունքի հաղթահարում

16։30- Ժամանում Արատե, իրերի տեղավորում, հանգիստ

18:00- ընթրիք ( վերմիշելի փլավ, թթվասեր, մածուն, պանիր, կաղամբով աղցան)

19։00- ազգային խաղեր, պարուսուցում՝ Սոնա Փափազյան

20:00- թեյախմություն

21:30-սեղանի խաղեր, ընթերցումներ

22։00- քուն

Օր երկրորդ

08:30- Վերկաց, անձնական հիգիենա
9։00- Նախավարժանք, պատասխանատու՝ Էդգար Նավասարդյան

09:30- Քայլք Արատեսի վանք, ուսումնական ժամերգություն

10:00- Նախաճաշ (թեյ, կարագ, խտացրած կաթ, ձու, հալեցրած շոկոլադ, թխվածքաբլիթ)

10։45- Անթափոն կենցաղ, միջավայրի խնամք, մասրահավաք

12։00- բերքահավաք մի խմբով, մյուս խմբով՝ մեղվապահի տնակում գործունեություն Արմինե Գոգինյանի հետ

14:30- ճաշ,ինքնասպասարկում ,հանգիստ ( սպաս, հավի կրծքամսով բրնձով փլավ, աղցաններ)

15:30- ազգային խաղեր, երգուսուցում և պարուսուցում

17:00- ինտելեկտուալ, սեղանի խաղեր

19:30-ընթրիք, թեյախմություն

21:00- օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում

22։00-քուն

Օր երրորդ

8:30- վեր կաց, հիգիենա

9:00- մարզումներ` Արինա Թումասյան

10:00- նախաճաշ (ձվածեղ, թեյ, կարագ, շոկոլադ, նրբերշիկ)

11:00- միջավայրի խնամք, իրերի դասավորում-հավաքում
12։00-Մասրենիների վերատունկի պատրաստություն, տեղափոխում

13:00- մեկնում

13։30- քայլարշավ դեպի Զորաց վանք

15:00- մեկնում Երևան

17։00-18։00-Ժամանում

Մասնակիցներ ՝

  1. Արարատ Եսայան-4-րդ դասարան
  2. Գաբրիել Մովսեսյան-4-րդ դասարան
  3. Ռաֆայել  Գևորգյան- 4-րդ դասարան
  4. Ալեքսան Ավագյան-5-րդ դասարան
  5. Դավիթ Տոնոյան-5-րդ դասարան
  6. Լեո Խանամիրյան-5-րդ դասարան
  7. Ստեֆանի Կարապետյան- 5-րդ դասարան
  8. Սոֆիա Պարսամյան- 5-րդ դասարան
  9. Նռանե Անտոնյան-5-րդ դասարան
  10. Ալեքսանդր Վասյուկով-4-րդ դասարան
  11. Հայկազ Հարությունյան- 4-րդ դասարան
  12. Նանե Ավետիսյան- 4-րդ դասարան
  13. Ալեքսանդր Տոնոյան-4-րդ դասարան
  14. Մարի Լազյան-4-րդ դասարան
  15. Արիանա Բարեղամյան-4-րդ դասարան
  16. Նարեկ Բաղդասարյան-4-րդ դասարան
  17. Մարի Մանուկյան-4-րդ դասարան
  18. Ժաննա Մարտիրոսյան-4-րդ դասարան

Оставьте комментарий