Հայաստանը սկվսում է գյուղերից․ Հարթագյուղ, Սուրբ Հովհաննես բարձունք

Կրթահամալիրի օրացույցով՝ սեպտեմբերի 21-ը և մայիսի 28-ը սեբաստացիների  համար բարձունքի հաղթահարման օրեր են, հայաստանյան տարբեր բարձունքներից սեբաստացիական միասնական ողջույնով միանում ենք միմյանց։ Օրը նշանավորվում է նաև տարբեր քայլարշավներով, տարբեր բարդության բլուրներ, բարձունքներ հաղթահարելով/ըստ տարիքային բաժանման/։
2012 թվականին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարելիցին, կրթահամալիրում մեկնարկեց «Բարձունքի նվաճում» ուսումնական-հայրենագիտական նախագիծը: «21 տարի 21 բարձունք» խորագրով տրվեց նախագծի մեկնարկը: Նախագիծը միասնաբար իրականացվում է տարին երկու անգամ` սեպտեմբերի 21-ին և մայիսի 28-ի` համապատասխանաբար 1-ին և 3-րդ Հանրապետությունների ծննդյան օրերին:
Ողջ սեպտեմբերը և մայիսի 28-ից մինչև հունիսյան ամառային ճամբարի ավարտ համարվում է բարձունքի հաղթահարման օրեր։
Սեբաստացիական խմբեր՝ ընտանիքներով, դասավանդողներով մասնակցում են ճամփորդական այդ նախագծերին։

Հաղթահարվող բարձունքը՝  Լոռվա մարզ, Հարթագյուղ, Սուրբ Հովհաննես մատուռ տանող բլուր

Բարձունքի հաղթահարման ժամանակ ՝ 2 ժամ, վերևում լուսանկարվում ենք, լսում մատուռի պատմությունը, մնում 30 րոպե
Իջնունք՝ 1 ժամ 20 րոպե

Տեղեկություն․
Սուրբ Հովհաննես մատուռ առավել հայտնի է Ղալթաղչի անվանումով այն գտնվում է Լոռու մարզում, Հարթագյուղ գյուղից 1 կմ արևելք։ Այն գտնվում է գյուղի մերձակա լեռան կատարին՝ Փամբակի լեռնաշղթայի անմատչելի բարձունքներից մեկի վրա։ Վերջին տարիներին ուխտավորների կողմից, մատուռի շուրջը տեղադրվել են հարյուրավոր խաչքարեր։ Ամենայն հավանականությամբ մատուռը եղել է մինչև արևմտահայերի այստեղ հաստատվելը։ Սրբավայրը Արևելյան Հայաստանի յոթ հայտնի ուխտավայրերից է, հիշատակում է Ղևոնդ Ալիշանը — Վենետիկի Ս. Ղազար կղզ։ Ավելի հին աղբյուր չկա։ Ուխտավայրը Ղալթաղչի սուրբ է կոչվում գյուղի հին անունով։

Ճանապարհային քարտեզ
Մեկնում՝ սեպտեմբերի 23, ժամը՝ 08։30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ
Վերադարձ՝ սեպտեմբերի 24, ժամը՝ 18։00, Մայր դպրոցի մեքենաների կայանատեղի
Կանգառներ՝ Սպիտակ քաղաք, Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցի
Գիշերակացը՝ Հարթագյուղ էկո-կենտրոն, Աստղիկ բարեգործական հիմնադրամ
Եղանակը

Նպատակը՝ Սովորողների  հայրենագիտական, ճամփորդական գիտելինքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում-հաղթահարում: Կան սովորողներ, որ ամառային ճամբարին եղել են այստեղ, սա յուրովի հնարավություն է, որպեսզի նա իր ընկերների համար այդ օրը կատարի, այդ վայրերին քաջատեղյակ մարդու պարտականությունը, կարողանա պատմել, ներկայացնել, ցույց տալ ճանապարհը: Ճամփորդության ընթացքում զուգահեռաբար իրականացնելու ենք նաև «Բերքի տոնը Հարթագյուղում» նախագիծը, հանդիպելու ենք Հարթագյուղի միջնակարգ դպրոցի սովորողների հետ, ովքեր հանդիսանում են Աստղիկ բարեգործական հիմնադրամի շահառուներ, միասին իրականացնենք «Բերքի տոնը Հարթագյուղում» նախագիծը։ Հարթագյուղի էկո-կենտրոնում կիրականացնենք կարտոֆիլահավաք և այլ մշակաբույսերի հավաք։
Քայլարշավ գյուղում , բանահավաքչական աշխատանք, հին ու նոր գյուղին ծանոթացում։

Հարակից նախագծեր՝ «Բերքի տոնը Հարթագյուղում»

Կրթական փոխանակում՝ Հարթագյուղի միջնակարգ դպրոցի սովորողների հետ, միասին վերելք Սուրբ Հովհաննես բարձունք, բերքի տոն, Կոմիտասյան երգեր և պարերգերի ուսուցում

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ

Մասնակից դասավանդողներ՝ բնագետ Շուշան Ալեքսանյան, երաժիշտ Սեդա Թևանյան

Նախագծի ընթացքը՝ Սովորողները տեղեկություններ են հավաքում այցելվող վայրերի մասին, ուսուցիչները նախապատրաստվում են նախագծին, Մեկնում Հարթագյուղ, կանգառ Սպիտակ Սուրբ Հարություն եկեղեցում, առավոտյան ուսումնական ժամերգություն, շարունակում ենք ճանապարհը դեպի Հարթագյուղ, իրերի տեղավորում էկո-կենտրոնում, հանդիպում գյուղի միջնակարգ դպրոցի սովորողների հետ, միասնական բարձունք Սուրբ Հովհաննես մատուռ։ Իջնունք։ Երեկոյան զրույցներ, խարույկ էկո-կենտրոնի տարածքում։ Երկրորդ օրը «Բերքի տոն Հարթագյուղում», «Անտիվիրուս Կոմիտաս», բերքահավաք։ Վերադարձ։

Արդյունք՝ նոր կրթական կամուրջներ Հարթագյուղի հետ, նոր հմտություններ, հայրենագիտական ևս մեկ ձեռբերում՝ հայրենիքի ևս մի հրաշալի անկյունի ճանաչում, բացահայտում

Նախահաշիվ (մեկ սովորողի համար)

Սնունդը`  ծնողի միջոցով՝  երկու օրվա համար 2500
Տրանսպորտ`  70.000 դր, յուր․ սով․՝ 4500

Մեկ սովորողի ուղեգիրը — 7000 դր
Գիշերակացը՝ անվճար, Հարթագյուղի էկո-լաբում

Վարորդ՝ Գեղամ Հովհաննիսյան. 093 74 36 19
Մեքենա՝ Mercedes Sprinter, 35 MA637

Անհրաժեշտ իրեր ճամբարի համար՝

1.Առաջին օրվա սնունդ՝  նախաճաշի բրդուճներ, միրգ: Աշխատեք բրդուճները չփչացող մթերքներով պատրաստել: Սա ուտում ենք մինչև մեր կացարան հասնելը:
2. Ջուր՝ 1լ անհատական շշով:
3. Հարմար ուսապարկ՝ երկու ուսով,  առաջին օրվա սնունդը և ջուրը կամ թեյը դնում ենք այս ուսապարկում: Երկու ուսապարկից ավել չեք վեցնում:
4.Անհատական ճամփորդական սպասք (մեկանգամյա օգտագործման էկո թղթից ափսեներ, բաժակներ), ախտահանիչ միջոցներ
5. Աղբի տոպրակներ /3-5 հատ/, ձեռնոց
6. Հագուստ 2 օրվա համար  (տաք բաճկոն, տաք գլխարկ), սրբիչ, գիշերազգեստը երկարաթև, տաք գուլպաներ, արևապաշտպան գլխարկ, տաք գլխարկ
7. Քնապարկ/տաք, մինչև 0-ից -1 ցուրտ պահող/
8. Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր, արևապաշտպան քսուք, անհատական դեղատուփ՝ ալերգիաները ներառող դեղահաբերով և դրանց օգտագործման ցուցումներով, քսուք մոծակների դեմ
9. Լապտեր
10. Շախմատ, գիրք, ինտելեկտուալ խաղեր, հեռադիտակ, կողմնացույց, գնդակ

Արշավական-ճամբարականը
չի ուշանում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում
իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր, արևածաղիկ

Օրակարգ

Առաջին օր-Սեպտեմբերի 23
08։30- Մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Կանգառ Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում, ուսումնական պատարագ
Ժամանում Հարթագյուղ, իրերի տեղավորում կացարանում
Վերելք Սուրբ Հովհաննես
Իջնունք
Ընդմիջում կացարանում
Երեկոյան խարույկ, զրույցներ
Քուն

Երկրորդ օր․-Սեպտեմբերի 24
08։00- Վերկաց
Նախավարժանք
Նախաճաշ
Էկո-լաբի տարածքի ծանոթացում, աղբի հավաքում
Կարտոֆիլահավաք
Ջերմոցներում բերքահավաք
Հարթագյուղի դպրոցի սովորողների հետ երգուսուցում, պարուսուցում, ազգային խաղերի անցկացում
Ճաշ
Քայլում ենք գյուղի տգարածումք, բնակիչների հետ ենք ծանոթանում, գյուղից հարց ու փորձ անում
Վերադարձ Երևան
18։00- Ժամանում

Մասնակիցներ՝

  1. Ալեքսանդր Ավագյան
  2. Նարեկ Սարգսյան
  3. Լևոն Հարոյան
  4. Դավիթ Տոնոյան
  5. Նռանե Անտոնյան
  6. Սամվել Բաբաջանյան
  7. Վանէ Տումանեան
  8. Արեգ Օսիպյան
  9. Միա Ալավերդյան
  10. Սոֆիա Պարսամյան
  11. Հասմիկ Մկրտչյան
  12. Միքայել Քեշիշյան
  13. Շուշան Հակոբյան
  14. Վիկտորիա Հարությունյան
  15. Ստեֆանի Կարապետյան

Оставьте комментарий