Լճաշենի կիկլոպյան ամրոց

Նախագիծը՝ Իվետա Ջանազյանի հետ համատեղ

Գիտելիքի օրը հայկական ամրոցներով, քայլքով-քայլարշավով

Սեպտեմբերի 1

Երթուղի ՝ Երևան-Լճաշեն գյուղ (Սբ. Հռիփսիմե եկեղեցի), քայլք գյուղով- Լճաշենի (Էնխունիի ամրոց) — Սևանա լիճ

Հեռավորությունը — 76 կմ

Ուրբաթ օրը, սեպտեմբերի 1ին Արևելյան և Արևմտյան դպրոցի սովորողները  Մենք ենք մեր բերդերը նախագծի շրջանակում արշավելու են դեպի Լճաշենի (Էնխունիի) ամրոց։

Նպատակը —  Մենք ենք մեր բերդերը ուսումնահայրենագիտական նախագծի շրջանակում համատեղ (Արևելք-Արևմուտք) արշավ դեպի Լճաշեն գյուղ, Սբ. Հռիփսիմե եկեղեցուց քանլքով (մոտ 2.5 կմ) դեպի Լճաշենի (Էնխունիի) ամրոց: Փորձենք միասին ճանաչել, բացահայտել Լճաշեն գյուղը։

Պատասխանատուներ — Իվետա Ջանազյան, Սոնա Փափազյան, Մարինե Ամիրջանյան, Շուշան Ալեքսանյան։

Մեկնում — 9.00 Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի։

Ժամանում — 16.50 Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի։

Քայլարշավ — Լճաշեն գյուղից մոտ 2.5 կմ քայլք դեպի Լճաշենի կիկլոպյան ամրոց։ 700մ քայլքով կարող ենք շարունակել դեպի Անգիրի վանք (7-րդ դար):

Ճանապարհածախսը — 2500 դրամ։

Մեթոդական — Լճաշենի ամրոց և հարակից տարածքը (քարակառկառները) սովորողների համար հետաքրիր բարձունքի հաղթահարման հմտությունների և կարողությունների դրսևորման միջավայր է։

Անհրաժեշտ իրեր՝

  • օրապահիկ — բրդուճներ
  • ջուր, ջրաման
  • գլխարկ
  • հարմարավետ սպորտային հագուստ
  • անհատական ախտահանիչ նյութեր

Կանգառներ— Լճաշեն գյուղ (Սբ. Հռիփսիմե եկեղեցի), Լճաշենի (Էնխունիի ամրոց), Անգիր վանք, Սևանա լիճ (լող)։

Լճաշենի կիկլոպյան ամրոց: Один комментарий

Оставьте комментарий