Երևանի իմ սիրելի անկյունը

Ժամկետ՝ Ուսումնական աշուն, հոկտեմբերի 23-29
Նախագծի մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ
Նպատակը՝ Ուսումնական աշուն նախագծի ընթացքում հայրենագիտական որոնողական աշխատանք

Սիրելի՛ սովորող, արձակուրդի ընթացքը լավագույն ժամանակն է քո 2805 ամյա քաղաքը ավելի լավ ճանաչելու։ Մեր սրտի Երևանը այո՛ 2805 տարեկան է, բազում գեղեցիկ պուրակներով ու գողտրիկ անկյուններով։

Ի՞նչ պետք է անես Դու։
1․ Հագնվում ես հարմար
2․ Վերցնում ես սմարթֆոնդ կամ լուսանկարահանող որևէ սարք
3․ Վերցնում ես ժպիտդ
4․ Ընտրում ես Երևանյան որևէ այգի ու արծներին ասում՝ այո՜
5․ Գնում ես, լուսանկարահանում ես խելքից դուրս, բայց սիրուն ամենակարևորը ու սրտով
6․ Գալիս ես տուն, մանրամասներ ես որոնում այդ այգու մասին, քո արած լուսանկարներով հանդերձ պատում-հետազոտական աշխատանք ես գրում բլոգումդ և ուղարկում ես ինձ։ Այ որ ֆիլմ էլ անես է՜, գիտես ոնց կուրախանամ։ Վայ՜։ Խելքս գնումէ ձեր պատրաստած ֆիլմերի համար։

Քեզ սիրուն աշուն ու հետաքրքիր օրեր, իմ սրտի սովորող։

Սովորողների աշխատանքներ՝
Էրիկ Աբելյան
Միա Ալավերդյան
Նռանե Անտոնյան
Ալեքսան Ավագյան
Սամվել Բաբաջանյան
Ավետ Բադեյան
Էդուարդ Բլեյան
Լեո Խանամիրյան
Գագիկ Խաչատրյան
Ստեֆանի Կարապետյան
Շուշան Հակոբյան
Լևոն Հարոյան
Վաչե Հովհաննիսյան
Հարություն Մկրտչյան
Սոֆիա Պարսամյան
Նարեկ Սարգսյան
Արամ Տոնոյան
Դավիթ Տոնոյան
Միքայել Քեշիշյան

Իմ բնակավայրը, իմ թաղամասը. Երևան 2805

Հայրենագիտական նախագիծ

Նպատակը՝ Հայրենաճանաչություն, Երևան քաղաքի թաղամասերի պատմություն, ուսումնասիրություն: Յուրաքանչյուր սովորող ուսումնասիրում է, հետաքրքրվում է՝ որտե՞ղ է ծնվել, ի՞նչ պատմություն ունի իր բնակավայրը, ե՞րբ է հիմնադրվել:

Մասնակիցներ՝ Դպրոց-պարտեզի 4-րդ դասարանցիներ

Նախագծի կատարման ձև՝ հարցազրույց ձայնագրիչով, վիդեո նյութ, շարադրանք- ֆոտոպատում՝ բակից, տանից, թաղամասից:

Օգնող-կողմնորոշիչ հարցեր/կառուցվածք/

  1. Յուրքանչյուրդ ձեր ծնողներից, հարևաններից հարցազրույց-տեղեկություն եք  վերցնում ձեր բնակավայրի մասին:
  2. Որտեղ ե՞ք բնակվում
  3. Ո՞րտեղ է գտնվում, ո՞ր թաղամասերի հարևանությամբ
  4. Քանի՞ րոպե է տևում ձեր բնակավայրից մինչև դպրոց ընկած ճանապարհը:
  5. Ե՞րբ է հիմնադրվել ձեր բնակավայրը:
  6. Ի՞նչ տեսարժան վայրեր, այգիներ,  եկեղեցի, հուշարձաններ կան բնակավայրի հարևանությամբ:
  7. Բնակչությունը մե՞ծ է, երիտասարդներ են շատ, թե՞ մեծահասակները:
  8. Շենքերն են շատ թե՞  առանձնատները:
  9. Ի՞նչ գետ է հոսում ձեր բնակավայրով
  10. Ի՞նչ բնական կամ արհետսական լճակներ կան ձեր հարևանությամբ
  11. Ինչպիսի հարևա՞ն եք:
  12. Ի՞նչ է նշանակում հարևանություն, հարևան:
  13. Ունե՞ք հարևաններ, ովքեր գաղթել են Արևմտյան Հայաստանից, կամ Հայաստանի այլ մարզերից են տեղափոխվել Երևան և հիմա ապրում են ձեր թաղամասում:

Նախագծի ժամկետը՝ հոկտեմբեր 23-29

Նյութերը հրապարակվում են բլոգներում և հղումն ուղարկում եք ինձ