Ճամփորդությամբ ուսուցում, հայրենագիտության արտագնա պարապմունքը՝ Էրեբունի հնավայրում, Արգիշտիի լճում

Ճամփորդության վայր՝ Երևանի Էրեբունի վարչական շրջան, Էրեբունի փողոց, Էրեբունի թանգարան-արգելոց,  Վարդավառի այգի/ Թոխմախի այգի/

Читать далее »

Արևմտյան դպրոցի մանկավարժական խորհրդի արտագնա ճամփորդություն Արագածոտնի մարզ

Ճամփորդության օր՝ ապրիլի 13
Ժամ՝ 10։00- 17։00

Մեկնում՝ Սուրբ երրորդություն եկեղեցի, ժամը՝ 10:00

Վերադարձ՝ Սուրբ Երրորդություն եկեղեցի, ժամը՝ 17:00
Վայր՝ Արագածոտնի մարզ, Աշտարակ քաղաք և Փարպի գյուղ
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի դասավանդողներ
Հայրենագիտական երթուղու քարտեզ ՝ այստեղ
Եղանակ

Հայրենագիտական կանգառներ՝
Աշտարակ քաղաք
Սուրբ Մարիանե եկեղեցի
Կարմրավոր
Ծիրանավոր
Հին կամուրջ և հին ջրաղաց
Փարպի գյուղ

Ընթացք՝
1-ին կանգառ Աշտարակ քաղաք, Սուրբ Մարիանե եկեղեցի։ Ուսումնական ժամերգություն Արևմտյան դպրոցի հավաքանիով։ Քայլքով դեպի Կարմրավոր, Ծիրանավոր եկեղեցիներ։ Կարմրավորի դիտակետից քաղաքի ուսումասիրում, որմնանկարների ուսումնասիրություն, ճանապարհը շարունակում ենք դեպի հին կամուրջի տարածք։

2-րդ կանգառ Փարպի գյուղ, քայլարշավ գյուղում, գյուղին ծանոթացում։ Գյուղում է գտնվում 5-րդ դարի Ծիրանավոր եկեղեցին, 7-րդ դարում կառուցված Թարգմանչաց եկեղեցին, և Սուրբ Գրիգոր եկեղեցին։

Երթուղի՝ Mercedes Sprinter, 35QP464
Վարորդ՝Արամ Հարությունյան,077747655
Գումար՝ 30․000դր

Սեդա Թևանյանի և Լուսինե Պետրոսյանի մեքենաներ


Մասնակիցներ՝

  1. Գոհար Բալջյան
  2. Անուշ Հովհաննիսյան
  3. Սոնա Սարգսյան
  4. Սեդա Թևանյան
  5. Զառա Սեդրակյան
  6. Մարգարիտ Թամազյան
  7. Աշխեն Թադևոսյան
  8. Աննա Ղազարյան
  9. Քնարիկ Հակոբյան
  10. Մարիաննա Դարբինյան
  11. Էմմա Աղաբաբյան
  12. Էլինա Սիմոնյան
  13. Անի Ենգոյան
  14. Վարսիկ Աթոյան
  15. Արմինե Գյոնջյան
  16. Արևիկ Ուզունյան
  17. Ասյա ԾԱտրյան
  18. Շուշան Ալեքսանյան
  19. Անի Գրիգորյան
  20. Ջուլիետա Քերոբյան
  21. Մարիամ Խաչատրյան
  22. Անահիտ Բալաբեկյան
  23. Լուսինե Պետրոսյան Գ․
  24. Գրետա Բակունց
  25. Մադլեն Թերզյան
  26. Լուսինե Պետրոսյան Ռ․
  27. Լիլի Խաչատրյան/Սոնա Սարգսյանի աղջիկ/

Անհավանական հեքիաթների ընտրանի

Ջաննի Ռոդարի․ «Հասած երկինքը» հեքիաթի հիման վրա, պատահական երկու բառով հեքիաթ-հորինուկներ։

Անժել Դանիելյան

Երեխաները գնդակով խաղում էին բակում։ Նրանք հենց որ բակ են դուրս գալիս, վայրիներ են դառնում։ Գնդակը տշելով պատահական կպան մի ամպին։ Ամպը այնքան հուզվեց, նեղացավ, որ վերջը լացեց։ Փախավ ամպը, որ երեխաները էլ իրեն չկպնեն, բայց․․․
Ահա մի ուրիշ մարդիկ, դու մի ասա, որ ամպը փախչել, ընկել էր ֆուտբոլային դաշտ, որտեղ էլ մրցում էր անցնում։ Վերջը խփեցին ամպիկին կեղտոտ գնդակով։ Ամպիկին գնդակով այն կարգի կեղտոտեցին, որ նա դարձավ սև։ Ամպիկը չդիմացավ, այնքան բարկացավ, այնքան հուզվեց, որ վերջը լացեց։ Անձրև եկավ, բոլորը զարմացած էին, որովհետև այդ օրը օրենքով չպիտի անձրև գար։ Եվ ամպիկը այդպես լացեց և գնաց մոր մոտ։ Պատմեց նա մորը, թե ինչ էր կատարվում, իսկ մայրը զայրացավ, գնաց և կարկուտ ստեղծեց։ Եթե ամպիկին տեսնեք, կբարևեք իմ կողմից, ես բակի երեխաներից եմ։

Читать далее »

Ցախավելի գաղտնիքը

/Հին զրույց/
Շատ հին ժամանակ մի թագավոր կար

Զորեղ, իմաստուն և շատ էլ արդար:

Դա որ ծերացավ, մոտեցավ մահվան,

Չգիտեր, եթ ո՞վ կհաջորդե իրան.

Թեպետ նա ուներ տասներկու որդի,

Բայց չէր իմանում, թե որին ընտրի:

Մեծը ուժով էր, բայց անգութ ու չար,

Նրանից փոքրը՝ թույլ և ցավագար.

Երրորդը՝ անհոգ ու խելքից պակաս,

Չորրորդը՝ անմիտ, թեև անվնաս.

Այսպես ոչ մեկը հոր սրտովը չէր,

Ոչ մեկը նրա բնույթը չուներ.

Միայն մի քիչ հույս կրտսերն էր տալիս,

Բայց նա էլ հոր մոտ չէր գնում, գալիս,

Այդ պատճառով էլ հայրը չգիտեր,

Թե արդյոք նա ինչ շնորհքի տեր էր:

Թագավորն այսպես շատ որ մտածեց,

Հանելուկի պես մի բան հնարեց.

Մի թարմ ցախավել իր առջև դրած,

Որդոցը կանչեց և նրանց ասաց.

-,,Սիրելիք, այսօր ես ձեզ կանչել եմ,

Որ վերջին կամքս ամենքիդ հայտնեմ.

Ինչպես տեսնում եք , ես ծերացել եմ,

Եվ բավական է, որքան ապրել եմ.

Читать далее »

Հայրենագիտության կազմակերպման կրթահամալիրյան այլընտրանքը․ հանրային ներկայացում

Վայրը՝ Արևելյան դպրոց
Օր՝ Ապրիլի 26
Համագործակցություն՝ Անի Ենգոյանի, Արմինե Գոգինյանի, Իվետա Ջանազյանի հետ
Թեման՝ Ազգային խաղերը հայրենագիտության ուսուցման բաղադրիչ․ «Ազգային խաղերին նոր առանց ու նոր շունչ կամ լավագույն նորը՝ մոռացված հինն է»
Ընթացքը՝ Ազգային խաղերի տեսական մասի փոքրիկ ներկայացում և գործնական մասի անցում, թիմերով խաղերի ներկայացում, ընացք

Ուսուցանվող խաղեր՝
Ֆռռիկ/հոլ/
Աքլորակռիվ
Գոմշակռիվ
Կոպալ քաշոցի
Փախկվոցի
Թաշկինակ
Աղջիկ փախցնոցի
Հավալլա
Աչքկապուկ

Օգտվել եմ Մարինե Մկրտչյանի հավաքագրած ուսումնական փաթեթներից

Ծիսական, ազգային, բակային, մանկական խաղերի նկարագրություն, տեսագրություն 


Տեխնոլոգիայի բաղադրիչ՝ խոհանոցային գործուենություն 2023-24թթ. ուս.պլանի կատարողականը

Արևմտյան դպրոցում դասավանդում եմ բնագիտություն

Ուսումնական պլան. 4-5րդ դասարաններ

ՀՀ կանրակրթության չափորոշիչ

«Տեխնոլոգիա» դասընթացը կազմակերպվում է բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, առողջության պահպանության, խոհանոցային, ծեսերի, տոների, ցուցադրությունների, տոնավաճառների մասնակցության ուսումնական նախագծերի ձևով:

Կատարողական

Քննարկել, ուսումնասիրել ենք չափորոշիչում ներկայացված ուսումնական նյութերը, իրականացրել ենք։

Սովորողների հետ դասընթացի ընթացքում սովորում ենք ՝

  • Տարբերակել մթերքները՝ ըստ վաղեմության
  • Ո՞ր մթերքներն են վնասակար առողջության համար
  • Ճիշտ կարողանալ օգտագործել խոհանոցային պարագաները
  • Մթերքները ճիշտ ախտահանել, տեսակավորել
  • Հաշվարկել գումարը՝ ըստ բյուջեի
  • Իմանալ սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի հավսարաչափ կիրառության և օգտակարության մասին
  • Վիտամիններով հարուստ սնունդ․ ճանաչում և օգտագործում առօրյայում
  • Սննդային շղթա

Մի քանի ամփոփոիչ նյութ այստեղ՝ 1, 2, 3

Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա 

Տեքստային աշխատանք

Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:  Ճամփորդեց-ճամփորդեց, մի օր էլ հայտնվեց այնպիսի երկրում, որտեղ ոչ մի սուր բան չկար: Տներն այդ երկրում կառուցված  էին առանց սուր անկյուններինրանք կլոր էին:  Շենքերի տանիքներն էլ էին կլոր: Ճանապարհի կո□քին, որտեղով քայլում էր Ջովանինոն, թփերի ու վարդերի պուրակ կար: Ջովանինոն  որոշեց մի վար□ քաղել և զարդարել իր   բաճկոնը: Նա   զգուշությամբ ուզում էր պոկել վարդը, որպեսզի մատը չծակի, բայց տեսավ, որ վարդը փուշ չունի, ուրեմն՝  իր մատը չի ծակի:  Այդ ժամանակ թփերի ետևից հայտնվեց քաղաքային պարեկը և ժպտալով հարցրեց Ջովանինոյին.

Читать далее »

Հայրենագիտության և բնագիտության ընտրությամբ խմբերի արտագնա պարապմունքը Բուսաբանական այգում

Ճամփորդության օր՝ ապրիլի 23
Տևողություն ժամը՝ 12։40֊16։30
Մեկնում՝ 12։40, Մայր դպրոցի կայանատեղի
Վերադարձ՝ 16։30 Մայր դպրոցի կայանատեղի
Մասնակիցներ՝ Բույսերի և կենդանիների խնամք ընտրած սովորողներ, հայրենագետի ընտրությամբ գործունեության խմբի սովորողներ
Համակարգող ուսուցիչներ՝ Շուշան Ալեքսանյան, Սոնա Փափազյան
Եղանակ
Վարորդ՝ Ոսկան Աղաջանյան, 099 555608
Մեքենա՝ Bogdan, 37LD824
Անհրաժեշտ գումար՝ մուտքավճար 500դրամ

Նպատակը՝  Բնագիտական մաս՝ Բույսերի կառուցվածքն ու կենսագործունեությունը և Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը բնագիտության դասընթացում նախագծերի շրջանակներում ծանոթանում ենք ՀՀ֊ի բուսական և կենդանական աշխարհին, ծանոթանում նոր բուսատեսակներին, նրանց ծագմանը, խնամքին։

Հայրենագիտական մաս՝ Երևանի բուսաբանական այգու պատմությունը անցյալում, այսօր և զարգացումը։ Ի՞նչ հետաքրքիր զարգացումներ է այժմ առաջարկում այգին այցելուներին, զբոսաշրջային ներուժը։
1․ Հարցազրույց այգու աշխատակիցների հետ 2․ Հարցազրույց կենտորոնում աշխատող գիտնականների, հատուկ մասնագետների հետ

Ընթացքը`Բուսաբանական այգին հարուստ է տարբեր բուսատեսակերով, այցելության ընթացքում կծանոթանանք մեզ անծանոթ արևադարձային բույսերի հետ, որոնք ներմուծված են Հայաստան, կտեսնենք նաև Հայաստանի մշակովի բույսերի վայրի ցեղակիցների մոտ 200 տեսակից որոշներին, ՀՀ֊ի կարմիր գրքում ներառված տեսակներին, ծաղկող բույսերին։

Տարածքի ուսումնասիրություն, շրջայց, լուսանկարահանում, համեմատություններ՝ նախկին ու այսօրվա կենտրոնի միջև։ Հարցազրույցների իարականացում։

Արդյունքը` ձեռք բերած գիտելիքների կիրառում առօրյայում, դպրոցում, տեղեկատվական նյութի պատրաստում՝ինչպիսի՞ն է այսօրվա բուսաբանական այգու տեսքը, հետաքրքիր փաստերի հավաքանի

Օրվա լուսաբանումը՝ սովորողերի բլոգներում

Անհրաժեշտ իրեր՝
ուսապարկ
բրդուճներ
ջուր
թաց և չոր անձեռոցիկ, անհատական դեղատուփիկ
արևապաշտպան գլխարկ
խոշորացույց, թվային միջոց՝ նկարահանում, ձայնագրություն անելու հնարավորությամբ

Սխալ արձագանք

Միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: Երեկ ինձ տարան ծանոթացնելու դրանցից մեկի հետ: Ես սկսեցի թվաբանական հասարակ հարցերից:
_ Ինչքա՞ն կլինի երկու անգամ երկու:
_ Երկո՜ւ,- պատասխանեց արձագանքը՝ պատասխանելուց առաջ նույնիսկ չմտածեց:
_ Ինչքա՞ն կլինի երեք անգամ երեք:
_ Երե՜ք,-ուրախ բացականչեց հիմար արձագանքը:
Պարզ էր, որ թվաբանությունից բան չի հասկանում: Ես էլ որոշեցի նրան հնարավորություն տալ, որ ուղղի իր սխալը, ասացի.
_ Լսի՛ր հարցը և մինչև պատասխանելը կարգին մտածի՛ր:
_ Ո՞ր ն է մեծ ՝ Հռոմը, թե՞ Կոմո լիճը:
_ Լի՜ճը,- պատասխանեց արձագանքը:
_ Դե լավ, հանգիստ թողնենք աշխարհագրությունը: Անցնենք պատմությանը:
_ Ո՞վ է հիմնադրել Հռոմը՝ Ռոմո՞ւլը, թե՞ Կեսարը:
_ Կեսա՜րը,- բղավեց արձագանքը:
Այստեղ ես շատ բարկացա և որոշեցի վերջին հարցը տալ նրան:
_ Մեզանից ո՞վ ավելի քիչ բան գիտի՝ ե՞ս, թե՞ դու:
_ Դո՜ւ,-հանգիստ պատասխանեց արձագանքը:
Չէ՜, միայն թե չասեք, թե արձագանքը հրաշալի բան է, չգովաբանեք, մեկ է՝ չեմ հավատա: 

Առաջադրանքներ

  • Ընկերոջդ հետ դերերով կարդա՛ հեքիաթը։
  • Բացատրական բառարանից օգտվելով, բացատրի՛ր հետևյալ բառերը։

գովաբանել-

բարկանալ-

հիմնադրել-

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները։
  • Հեքիաթից դո՛ւրս գրի՛ր հինգ հարցական նախադասություն։
  • Գրի՛ր զվարճալի երկխոսություն արձագանքի հետ և վերնագրիր այն։
  • Նկարի՛ր քո պատկերացրած արձագանքին։
  • Պատմի՛ր, որտե՞ղ է ապրում, ամենից շատ ի՞նչ է սիրում, ինչո՞վ է սնվում․․․․․
  • Երկխոսությունդ կամ պատումդ ձայնագրի՛ր/ ձայնագրիր հեռախոսով կամ համակարգչով որևէ առցանց ծրագրով, գրանցվիր SoundCloud Կայքում և այնտեղ տեղադրիր ձայնագրությունդ և հղումը հրապարակիր բլոգումդ, օգնող հոլովակը՝ այստեղ/

Հիշողություն

Ծիծեռնակը բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Մեկ անգամ էր նա բույն շինել
Եվ շատ անգամ կարկատել,
Բայց այս անգամ վերադարձին
Բույնն ավերակ էր գտել:
Այժմ նորից բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:
Նա հիշում էր անցած տարին
Իր սնուցած ձագերին,
Որոնց ճամփին հափշտակեց
Արյունարբու թշնամին:
Բայց նա կրկին բույն էր շինում,
Ե՛վ շինում էր , և՛ երգում,
Ամեն մի շյուղ կպցնելիս՝
Առաջվա բույնն էր հիշում:

Առաջադրանքներ

  1. Կարդա՛ բանաստեղծությունը` դուրս գրելով ու բացատրելով անծանոթ բառերը:
  2. Ընդգծված բառերը փոխարինի’ր հոմանիշ բառերով, կարդա’ ու դիտարկումներ արա:
  3. Բանաստեղծության համար նոր վերնագիր հորինի՛ր։
  4. Ո՞վ է այս բանաստեղծության հերոսը:
  5. Նկարագրի՛ր ծիծեռնակին:
  6. Մանրամասն բնութագրիր ծիծեռնակին` օգտվելով բանաստեղծության բնութագրումներից:
  7. Առանձնացրո’ւ քեզ ամենից դուր եկած հատվածը և վերլուծի’ր:
  8. Արձակ շարադրի’ր բանաստեղծությունը և վերլուծի’ր:
  9. Ինչո՞ւ է բանաստեղծությունը այսպես վերնագրված:
  10. Ի՞նչ գիտես ծիծեռնակների մասին: Պատմի՛ր:
  11. Տեղեկատվական աղբյուրներից նյութեր հավաքիր ծիծեռնակների մասին:
  12. Բանաստեղծության ծիծեռկանին  համեմատի՛ր Հ. Թումանյանի «Մայրը» պատմվածքի ծիծեռնակի հետ: Նշի’ր ընդհանրությունները և հիմնավորի՛ր պատասխաններդ: